«Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր Հրատ Դինքի սպանության շուրջ հետաքննությունը հուլիսի 15-ին Թուրքիայիում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո արագացել է։ Դինքի սպանության հետ կապված դեռ շարունակվող հետաքննության շրջանակներում 27 մարդ է ձերբակալվել։ Նրանց շրջանում նաև ժանդարմերիայի ներկայացուցիչներ կան։
Ձերբակալվաժներից Ստամբուլի շրջանային ժանդարմերիայի հետախուզության բաժնի աշխատակիցներ Աբդուլլահ Դինչի և Յուսուֆ Բոզջայի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու պահանջով դատար դիմում է ներկայացվել։ Դատարանի որոշմամբ՝ Դինչը կալանավորվել է, իսկ Բոզջան ազատ է արձակվել՝ դատական վերահսկողության պայմանով։
Քյոքչյու․ «Դինքի սպանությունն առաջին կրակոցն էր»
Հետաքննությունը ղեկավարող դատախազ Գյոքալփ Քյոքչյուն դատարանին գրած իր գրության մեջ Հրանտ Դինքի սպանության մասին այսպես է գրել․ «Հուլիսի 15-ի անհաջող հողաշրջման փորձին տանող ճանապարհին սա առաջին կրակոցն էր»։
Լրագրող Գյունը ձերբակալվել է
Զինվորական հեղաշրջման փորձից հետո ձերբակալված Էրջան Գյունը ևս Հրանտ Դինքի սպանության գործով հետաքննության շրջանակներում է ձերբակալվել։
Դինքի սպանության գործով հանրային պաշտոնյաների դատավարությունը շարունակվում է։ Հաջորդ դատական նիստը օսոստոսի 8-ին է։


