Վանի հանրապետական դատարանի՝ վկայություն տալու համար Սելահաթթին Դեմիրթաշին և Ֆիգեն Յուքսեքդաղին հրավիրելու պատճառը ավելի վաղ Վանում տեղի ունեցած տարբեր միջոցառումների ժամանակ նրանց ունեցած ելույթներն են։
Նշվում է, որ Վանում իրականացված տարբեր միջոցառումների ժամանակ Դեմիրթաշի և Յուքսեքդաղի ելույթներում հանցանք է հայտնաբերվել, և Վանի հանրապետական դատարանը քննություն է սկսել ԺԺԿ համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշի և Ֆիգեն Յուքսեքդաղի, ինչպես նաև կուսակցության Ստամբուլի պատգամավոր Փերվին Բուլդանի, Վանի պատգամավորներ Լեզգին Բոթանի, Ադեմ Գևերի, Բեդիա Օզգյոքչե Էրթանի, Թուբա Հեզեր Օզթյուրքի և Նադիր Յըլդըրըմի նկատմամբ։
Դատարանի կազմած մեղադրական ակտում «ահաբեկչական խմբավորման պրապագանդա» և «հանրապետության նախագահին վիրավորելու» մեղադրանքներն են տեղ գտել։


