Հուլիսի 15-ի զինվորական հեղաշրջման փորձից հետո հեղաշրջման մասակից լինելու մեղադրանքով բազմաթիվ լրատվական կառույցներ են փակվել։ Լրատվության բնագավառից 2 հազար 308 աշխատակից մնացել է անգործ։
Հեղափոխական աշխատավորների արհմիությանը (DISK) կից Թուրքիայի լրատվության և տպագրության աշխատակիցների արհմիության ներկայացուցիչ Ալի Թեքին Բաբաչի գրության համաձայն՝ հեղաշրջման փորձից հետո իրականացված գործողությունների հետևանքով 2 հազար 308 լրատվության ոլորտի աշխատակից մնացել է գործազուրկ։


