Ավելի վաղ կոցված «Օզգյուր գյունդեմ» պարբերականում մեկօրյա հերթապահ գլխավոր խմբագրի պաշտոն ստանձնած մարդու իրավունքների պաշտպան և լրագրող Մուրադ Չելիկքանի և պրոֆեսոր Բեյզա Ուսթյունի դեմ «ահաբեկչական խմբավորման պրոպագանդա» անելու մեղադրանքով հարուցված դատական գործի արդյունքները հայտնի են դարձել։
Ստամբուլի 13-րդ ծանր հարցագործությունների գործով դատարը որոշում է կայացրել «ահաբեկչական խմբավորման պրոպագանդա» իրականացնելու մեջ մեղադրվող լրագրող Չելիկքանին 1 տարի 6 ամսվա ազատազրկման ենթարկելու։
Դատարանը որոշում է կայացրել չնվազեցնելու պատժաչափը, քանի որ «կասկածյալը դատական նիստի ընթացքում կատարվածի շուրջ անհրաժեշտ չափով ափսոսանք չի ցուցաբերել»։
Դատարանը պատժի հետաձգման որոշում ևս չի կայացրել։
Նույն դատարանում որոշում է կայացրել Ուսթյունին 15 ամսվա ազատազրկման դատապարտել, սական պատիժը հետաձգվել է։


