Տեսախցիկները ֆիքսել են, որ օգոստոսի 12-ին՝ գիշերը 1։00-ի սահմաններում, անհայտ ծագումով 4 հոգի են գրել նշված ռասիստական արտահայտությունները։
Հայկական դպրոցի պատին «տանջանք հային», «Քուրշաթի ատելությունն եմ բերել ձեզ» և այլ նմանատիպ գրություներ են հայտնվել։ Չորս հոգի սկսել են զննել դպրոցի շրջակա տարածքը։ Ապա նրանցից մեկը սկսել է հակահայակական գրությունները գրել, մյուսը նկարել է դա, իսկ մնացյալ երկուսն այդ ընթացքում տարածքն են հսկելիս եղել։
Պատին ռասիստական արտահայտույուններ գրող խումբը, թուրք ազգայնամոլական գորշ գայլերի նշանը ցույց տալով, հեռացել է դեպքի վայրից։
Շաբաթ օրը առավոտյան դպրոցի պահակը նկատել է գրությունները և դեպքի մասին հայտնել է ոստիկանությանը։ Սակայն ոստիկանությունն առայժմ չի ժամանել դեպքի վայր։
2016թ․ հունվարի 19-ին՝ Հրանտ Դինքի սպանության տարելիցին, «տանջանք հային» արտահայտությունը տեղ էր գտել նաև Ուսկուդարի Գալֆայան դպրոցի պատին։ Ուսկուդարի թաղային ոստիկանությունը դեպքի առթից քրեական գործ էր հարուցել։


