«Ակօս» արբերականի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործի առնչությամբ Ստամբուլի 14-րդ ծանր հարցագործությունների գործով դատարանում Թուրքիայի հետախուզության նախկին պետ Ռամազան Աքյուրեքի վկայության ընթացքում դատավորը հինգ րոպե ընդիմջում է հայտարարել, ապա ընդմիջումը երկարացվել է։
Հայտնի է դարձել, որ ոստիկանները բերման են ենթարկել Ստամբուլի 14-րդ ծանր հանցագործությունների գործով դատարանում աշխատող Բյունյամին Քարաքաշին։ Նշենք, որ Քարաքաշը ներկա չի եղել Դինքի գործով դատավարության այսօրվա նիստին։


