Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր Սելինա Դողանը փոքրամասնությունների լրատվամիջոցներին պաշտոնական հայտարարություններ ստանալու իրավունքից զրկող այս կանոնակարգի հարցը քննարկել է Թուրքիայի Ազային մեծ ժողովում՝ ԹԱՄԺ։ Դողանը հայտարարել է, որ նշված կանոնակարգը բացահայտորեն հակասում է և՛ Լոզանի պայմանագրի, և՛ Թուրքիայի սահմանադրության դրույթներին։ ԺՀԿ պատգամավորները պատրաստվում են դատական գործ հարուցել՝ չեղյալ հայտարարելու նշված կանոնակարգը։
ԹԱՄԺ գլխավոր խորհրդի նիստի ժամանակ ելույթ ունեցող Սելինա Դողանը հարցագիր է ներկայացրել, որին ակնկալում է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի պատասխանը։
Սելինա Դողանի հարցագիրը․
Սելինա Դողանը ԹԱՄԺ-ին գրավոր հարցագիր է ներկայացրել՝ ուղղված վարչապետ Բինալի Յըլդըրըմին։
Բինալի Յըլդըրըմին ուղղված Դողանի հարցադրումները հետևյալն են․
Նշված կանոնակարգով ոչ թուրքերեն հրատարակվող թերթերում պաշտոնական հայտարարություններն արգելելու որոշման պատճառները և իրավական հիմքերը որո՞նք են։
Չորս տարի է փոքրամասնությունների թերթերին իրականացվող դրամական օժանդակությունն ինչու՞ է ընդհատվել։
Փոքրամասնությունների թերթերի կրած վնասների փոխհատուցման համար մեղանիզմ մշակվե՞լ է։
Այս որոշումը մամուլը հսկողության տակ առնելու և լռեցնելու քաղաքականության շարունակությու՞նն է։


