Թուրքիայի «Արդարություն և զարգացում» և «Ազգայնական շարժում» կուսակցությունների համաձայնությամբ ստեղծված նոր սահմանադրության նախագծի դեմ բողոքող ցուցարարները հավաքվել են Թուրքիայի Ազգային մեծ ժողովի մուտքի մոտ։
Թուրքիայի «ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավորներից, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից, փաստաբաններից և քաղաքացիներից բաղկացած խումբը փորձել է բողոքի ցույց իրականացնել Թուրքիայի մեջլիսի առջև։ Ոստիկանությունը նոր սահմանադրության նախագիծը բողոքարկող խաղաղ ցուցարարների դեմ արցույքաբեր գազ է կիրառել։

«Հյուրրիյեթ» պարբերականի փոխանցմամբ՝ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունից պատգամավոր Նեջաթ Յըլմազի պրոթեզը կոտրվել է, մյուս պատգամավորները տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։


