Ոստիկանությունը հարձակվել է սահմանադրական փոփոխությունների դեմ բողոքող ցուցարարների վրա
Թուրքիայի մեջլիսում հունվարի 9-ին քննարկվեցին սահմանադրական փոփոխությունները։ Նոր սահմանադրության նախագիծը, որով Թուրքիայի նախագահը նոր արտոնություններ է ստանում, բողոքի ալիք է առաջացրել։ Քննարկումների ընթացքում նոր սահմանադրական նախագծի շուրջ իրենց բողոքն արտահայտելու նպատակով Թուրքիայի մեջլիսի առջև հավաքված ցուցարարները ոստիկանական հարձակման են ենթարկվել։ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության որոշ պատգամավորներ վնասվածքներ են ստացել։