ԹԱՄԺ-ի սահմանադրական հանձնաժողովը կռիվներով լի քննարկմումից հետո հաստատել է մի շարք պատգամավորի անձեռնմխելիությունը չեղյալ հայտարարելու սահմանադրական փոփոխության առաջարկը։ ԺԺԿ պատգամավորները լքել են քննարկամ սրահը, իսկ սահմանադրական փոփոխության առաջարկին կողմ են քվեարկել ինչպես ԱԶԿ-ն (Արդարություն և զարգացում կուսակցություն՝ AKP), այնպես էլ ԺՀԿ-ն (Ժողովրդա-հանրապետական կուսակցություն՝ CHP) և ԱՇԿ-ն (Ազգայնական շարժում կուսակցություն՝ MHP)։
Սահմանադրական փոփոխության առաջարկի՝ Գլխավոր խորհրդի կողմից ընդունվելուց հետո 129 պատգամավորի պատմությունները համապատասխան նահանգների, գավառների դատախազներին և դատավորներին են ուղարկվելու։ Պատգամավորների գործերը քննվելու են համապատասխան դատարաններում, և նրանք կամ կալանավորվելու են, կամ էլ ազատ են արձակվելու։ Ընդունված որոշման համաձայն միայն ԺԺԿ-ց 41 պատգամավոր զրկվելու է անձեռմխելիությունից։


