Դինքի սանության գործի լսումները դեռ շարունակվում են։ 34 հոգի է կանգնել դատարանի առջև, որոնցից 8-ը ձերբակալված են։
Դատարանը, Ստմբուլի ոստիկանության վարչությանը գրություն ուղարկելով, 2004թ․ «Ակօս» շաբաթաթերթի և Հրանտ Դինքի տան մոտ իրականացված անվտանգության միջոցառումների մասին տեղեկություն էր պահանջել։
Դատարանին տված պատասխանի մեջ Ստամբուլի ոստիկանական վարչությունը տեղեկացրել է, որ 2004թ․ Դինքի տան և «Ակօս» շաբաթաթերթի մոտ անվտանգության միջոցառումներ չեն իրականացվել։ Ստամբուլի ոստիկանական վարչությունը գրության մեջ նաև տեղեկացրել է, որ արշիվում 2004թ․ անվտանգության միջոցառումների հետ կապված որևէ նյութ չկա։


