«Reuters»-ը, հղում անելով Բելգիայի «RTBF» հեռուստաալիքին, տեղեկացնում է, որ Բրյուսելի օդանավակայանում պայթյուն իրականացրած անձանց ինքնությունը բացահայտվել է։ Հարձակում իրականացնողները Խալիդ և Բրահիմ ալ-Բաքրաուի եղբայրներն են։
Երեկ առավոտյան Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում տեղի ունեցած պայթյունների հետևանքով 34 մարդ զոհվել, 230-ը վիրավորվել էին։ Վիրավորներից 17-ի վիճակը ծանր է։ Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ը (Իսլամական պետություն)։
Գերմանական «Bild» թերթի փոխանցմամբ՝ իրենք տեղեկություններ են ստացել, որ Բրյուսելի պայթյունների հետ առնչություն ունեցող անձը, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, ցանկացել է գաղթել Գերմանիա։


