Հակոբ Յակուփ Դեմիրջին և Սեդա Աիդա Դեմիրջին փետրվարի 6-ին հարձակման էին ենթարկվել Շիշլիի Ջումհուրիյեթ պողոտայի իրենց տանը: Երեք հոգանոց խմբի հարձակմանը ենթարկված Հակոբ Յակուփ Դեմիրջին խեղդամահ էր եղել, իսկ նրա կինը՝ Սեդա Աիդա Դեմիրջին վնասվածքներ էր ստացել:
Ինչպես տեղեկացնում է ‹‹Անադոլու›› լրատվական գործակալությունը (AA)՝ Ստամբուլի հասարակական անվտանգության տնօրինությունը բացահայտել է Դեմիրջի զույգի տուն մուտք գործած երեք անձանց ինքնությունը: Ոստիկանական հետաքննությունը պարզել է, որ կասկածյալները փախել են Տրապիզոն:
Ստամբուլից Տրապիզոն գնացած ոստիկանները բռնել են կասկածյալներին: Գործողությունների ընթացքում ձերբակալել է ևս 5 հոգու, ովքեր ենթադրաբար օգնել են կասկածյալներին: Տեղեկացվում է, որ 8-ն էլ տեղափոխվելու են Ստամբուլ:


