Հուլիսի 15-ի զինվորական հեղաշրջման փորձից հետո Հրանտ Դինքի սպանության գործով քննության մեջ ուշագրավ զարգացումներ են տեղի ունեցել։ Հուլիսի 27-ին Ստամբուլի Ոստիկանության՝ Ահաբեկչության դեմ պայքարի բաժինը սպանության գործով ժանդարմերիայի աշխատակիցների նկատմամբ հետաքննության որոշման շրջանակներում գործողություններ են իրականացրել Տրապիզոնում և Ստամբուլում։
Գործողությունների շրջանակներում ժանդարմերիայի աշխատակից մեկ գնդապետ, մեկ ենթասպա, մեկ սերժանտ և մեկ հրատարակչատան սեփականատեր բերման են ենթարկվել Ստամբուլից, իսկ Տրապիզոնից բերման է ենթարկվել ժանդարմերիայի ենթասպա, ավագ սերժանտ։ Անցած շաբաթ Անկարայից բերման էր ենթարկվել գնդապետ Մ․Դ․-ն՝ սպանության ժամանակ դեպքի վայրում գտնվող ժանդարմերիայի նարկայացուցիչների հետ սերտ հեռախոսակապի մեջ լինելու համար։


