Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական կայքում այսօր տեղ գտած հայտարարությունը ստորև․
«2016թ․ հունիսի 24-26-ը Ֆրանցիսկոս Պապի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում իբր հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելությունը, 1915թ․ դեպքերի առնչությամբ ցավալի հայտարարությունները, հայոց կաթողիկոսության հետ ստորագրված համատեղ հռչակագրում 1915թ․ դեպքերի մասին անընդունելի հղումները և հետդարձի ճանապարհին սուտ և զրպարտանք հանդիսացող արտահայտությունների հիշատակումը ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ նա անվերապահ հավատարիմ է 1915թ․ դեպքերի առնությամբ հայկական թեզին, որն անհամատեղելի է պատմական իրողության ու օրենիքի հետ։
Այցելությունից առաջ արված հայտարարությունները և այցելության նախապատրաստությունները հստակորեն ցույց են տալիս, որ այցելությունը շահագործվում է։ Ֆրանցիսկոս Պապը, ցավոք, անցած տարի Թուրքիայում և թուրք ժողովրդի շրջանում առաջացրած հիսաթափության նման մեկ այլ հիասթափություն է առաջացրել և Առաջին համաշխարհին պատերազմի տարիների տառապանքների և կորուստների հարցում մեկ անգամ ևս կրոնական խտրականություն է իրականացրել։
Պատմական իրադարձություններին միակողմանի մոտեցումը և ուրիշներին ուղղված խտրական վերաբերմունքը, որը Ֆրանցիսկոս Պապը ցուցաբերել է իր հայաստանյան այցի ընթացքում, չի համապատասխանում ո՛չ տարբեր խմբերի միջև խաղաղություն և բարեկամություն կառուցելուն ուղղված Պապի քայլերին, որի մասին նա մշտապես հիշատակում է, ո՛չ էլ 2016թ․ փետրվարի 3-ին Վատիկանի մամլո գրասենյակի հաղարդագրությանը, որը 1915թ․ դեքերի առնչությամբ ընդգծում էր մեր՝ համատեղ պատմական հանձնաժողով ստեղծելու առաջարկը և դատապարտում էր ահաբեկչությունը՝ հիշեցնելով 1977թ․ «ԱՍԱԼԱ»-ի ահաբեկչությանը զոհ գնացած Վատիկանում մեր դեսպան Թահա Ջարըմին։
Այս առումով, ցավով նկատում ենք, որ Ֆրանցիսկոս Պապի այցը Հայաստան որևէ կերպ նպաստ չի բերել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը, որը, ինչպես ցույց տվեցին ապրիլին ղարաբաղյան շփման գծում և ադրբեջանա-հայկական սահմանագծի որոշ հատվածներում տեղի ունեցած բախումները, հատկապես կարևոր է այս կրիտիկական պահին։
Մինչդեռ ակնկալվում էր, որ Հռոմի Պապի վեհ աթոռը ներկայացնող անձիք կաշխատեն ապագա սերունդերին բարեկամություն և խաղաղություն թողնել, օրենքները հարգող, հաշտողական դիրքորոշում ցուցաբերել»։


