Դեմոկրատական շրջանների կուսակցության (ԴՇԿ) անդամ հինգ համաքաղաքապետեր ձերբակալվել են։ Երեկ դատարանը որոշում է կայացրել ձերբակալել ԴՇԿ անդամ Իհսան Ուղուրին, Օզջան Բիրլիքին, Ֆելեմեզ Այդընին, Սելվա Էրդողանին, Վեյսել Քարանիին և Էնես Ջենգիզին, ովքեր ավելի վաղ բերման էին ենթարկվել։
Դեկտեմբերի 21-ի տվյալներով՝ ԴՇԿ-ի 45 քաղաքապետարաններից 69 համաքաղաքապետեր կալանքի տակ են, ԴՇԿ-ի ղեկավարած 46 քաղաքապետարանում պետության կողմից վերահսկիչ է նշանակվել։
2014թ․ ՏԻՄ ընտրություններում Դեմոկրատական շրջանների կուսակցության անդամները 106 շրջաններում քաղաքապետի պաշտոն էին ստանձնել։


