Հարիւրամեակին ընդառաջ

Արցախը, որի անկախութեան համար հայերի լաւագոյն արիւնն է թափուել, քանզի դա մեր պատմական հողն է, այսօր ապացուցում է, որ Հայաստանի լիիրաւ մասն է կազմում ոչ միայն իր անկախութեամբ, այլ առկայ ռեժիմի նոյնութեամբ։

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ
dzovinarlok@gmail.com

Ֆէոտոր Տոսթոեւսկին իր վէպերը գրում էր,

ներշնչուելով լրագիրների սարսափազդու լուրերից…

Թող ո՛չ ոք չգանգատի, որ մենք ապրում ենք վատ ժամանակներում, քանզի ժամանակները միշտ էլ բարդ ու աննպաստ են եղել, սակայն երբեք այսպէս հասանելի չի եղել իրադարձութիւնների ամբողջական պատկերը, ինչպէս այսօր՝ համացանցի դարում։ Մի ամբողջ արցախեան պատերազմ (1988-1994) ապրեցինք առանց լրատուութեան, քանզի էլեքտրականութիւն չկար, հետեւաբար եւ հեռատեսիլ։ Այսօր արդէն  հեռատեսիլն էլ թերի է համացանցի համեմատ եւ օգտատէրերը՝ տեղեկանալով անցուդարձից, քմծիծաղով կամ հիասթափութիւնով են դիտում հեռատեսիլային մեկնաբանութիւնները։

Արցախը, որի անկախութեան համար հայերի լաւագոյն արիւնն է թափուել, քանզի դա մեր պատմական հողն է, այսօր ապացուցում է, որ Հայաստանի լիիրաւ մասն է կազմում ոչ միայն իր անկախութեամբ, այլ առկայ ռեժիմի նոյնութեամբ։

«Չկայ մի ծածուկ բան, որ չբացայայտուի եւ չկայ մի գաղտնիք, որ չիմացուի»։

Համացանցի գործօնը, աւետարանական այս ճշմարտութիւնը առաւել քան համոզիչ է դարձնում։ Սակայն պարզաբանեմ, թէ ինչի մասին է խօսքը, ո՞ր լուրն է խնդրոյ առարկայ դարձել սարսափելի լուրերի շարքից, որոնք կարծես հերթի կանգնած լինեն եւ յաջորդում են մէկը միւսին։ Զարմանալի է, բայց կարծես պետական այրերն եւ նրանց շահերը պաշտպանող ոստիկանները տեղեակ չեն ժողովրդի տեղեկատուական աղբիւրից եւ նրա արձագանգներից կատարուածների վերաբերեալ։

Յունուարի 28-ին «Ուրուագիծ» հաղորդաշարի հիւրն էր Ժիրայր Սեֆիլեանը։ Կեդրոն հեռուստաալիքի այդ հաղորդումը, որը վարում Պետրոս Ղազարեանը, երեւի միակն է, երբ հիւրի անկեղծ պատասխաններից Պետրոսի հարցերին, հեռուստադիտողը վայելում է խօսքի ազատութեան բերկրանքը։ Այսօր ամենայուզող հարցը հայաստանցիների համար… ո՛չ, ցեղասպաննութեան 100-եակն է, որը յուզում է յատկապէս սփիւռքահայերին, այլ Արեւելեան Հայաստանի լինել-չլինելու հարցն է, քանզի այս աշխարհաքաղաքական փոփոխութիւնների ֆոնին այլեւս չի կարող պահպանուել Արցախ-Ատրպէյճան զինադադարի սթաթուս-քուօն։ Ի հարկէ, քաղաքականութեամբ պիտի զբաղուեն քաղաքական գործիչները, վերլուծաբանները, կուսակցութիւնները, քաղաքական-հետազօտական ինստի-տուտները, վերջապէս արտաքին գործոց նախարարութիւնը, սակայն ո՛չ ոք չի կանխատեսում, թէ ի՞նչ է սպասում հայաստանցիներին, երբ այս քաղաքական անփոփոխ, ո՛չ մի առաջընթաց չարձանագրող վիճակում, որը նոյնպէս կարելի է բնութագրել որպէս  status quo, ի՞նչ է սպասում մարդկանց, որոնք ինչ-ինչ պատճառներով դեռեւս չեն արտագաղթել Հայաստանից։ Եւ այս ճահճային պայմաններում մի խումբ մտաւորականներ եւ զինուորականներ փառատում են  անտարբերութիւնը եւ ստեղծում նախախորհրդարան, որը յետոյ հիմնադիր խորհրդարան են վերանուանում։ Ահա այդ կազմակերպութեան անդամները՝ վերլուծելով աշխարհաքաղաքական փոփոխութիւնները եւ Հայաստանի ներքաղաքական անդորրը, գալիս են այն եզրականութեան, որ «Արցախեան հակամարտութեան գօտու ստատուս-քուօն չի համապատասխանում մեր շուրջ ձեւաւորուող անվտանգային-տնտեսական նոր իրավիճակին, ուստի ինքնին սպառնալիք է հայկական պետականութեան եւ հայութեան ֆիզիկական գոյութեան համար»։

«100-ամեակը առանց ռեժիմի»

24 Ապրիլին ընդառաջ հիմնադիր խորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլանը նախաձեռնել է «100-ամեակը առանց ռեժիմի» շարժումը, համարելով, որ 24 Ապրիլը սգոյ օրից պէտք է վերածել զարթօնքի օրուայ, ձերբազատուելով սպիտակ ցեղասպանութիւն իրականացնող ռեժիմից։ Ժիրայր Սեֆիլեանը պատկանում է պեյրութահայերի այն սերնդին, որը 80-ականներին մասնակցել է լիբանանեան քաղաքացիական պատերազմին, 1990-ին տեղափոխուել է Հայաստան, մասնակցելով Արցախեան պատերազմին, իսկ այսօր պայքարում է ապազգային իշխանութեան դէմ։ Նա յիշատակում է, որ քչերն էին հաւատում, թէ Արցախը հնարաւոր էր ազատագրել, բայց յաղթանակը դարձաւ իրականութիւն, ուրեմն նման կերպ եւ ռեժիմից հնարաւոր է ազատագրուել։ Բայց այստեղ հարց է ծագում. «Ինչպէս»։ Ուստի հիմնադիր խորհրդարանին վերապահութեամբ են վերաբերւում, ինչեւէ… Յունուարի 28-ին Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, մարտական խաչի առաջին աստիճանի ասպետ Ժիրայր Սեֆիլեանը «Ուրուագծով» շնորհաւորեց Հայոց բանակը 23-րդ տարեդարձի առթիւ, նշելով, որ բանակը Հայաստանի միակ ոչ ձեւական կառոյցն է։ Անշուշտ Պետրոսը հետաքրքրուեց, թէ ինչո՞վ կարելի է բացատրել սահմանին սաստկացած լարուածութիւնը։ Սեֆիլեանի կարծիքով Ատրպէյճանը յարձակւում է ոչ թէ մեր պետութեան վրայ, այլ՝ բանակի, քանզի բանակը դարձել է երկիրը վերահսկող միջոց, մինչդեռ բանակը պիտի երկիրը պաշտպանի օտարից։ Պատճառները քաղաքական են, քանզի քաղաքական ղեկավարութիւնը չի պատրաստուել պատերազմին եւ հակառակորդը գտել է յարմար պահը. «Զինադադարի պայմանագիրը նուաստացուցիչ էր, որովհետեւ մենք յաղթանակած կողմն էինք եւ կարող էինք պայմաններ դնել զինադադարի խախտման դէպքում. Ի՛նչ թելադրէինք, ա՛յն էլ կը լինէր, իսկ հիմա Հայաստանի ինքնիշխանութեան վտանգ կայ»։ Այսօրուայ Արցախը Սեֆիլեանը նմանեցրեց Կարսի անկմանը, այն ժամանակ Հայաստանը փրկուեց Սիւնիքի (Զանգեզուրի) ապստամբութեամբ։ Պէտք չէ սպասել անկմանը։ Բացի այդ ըստ Սեֆիլեանի չի կարելի 18-20 տարեկան զինակոչիկներին առաջին գծում պահել, քանզի նրանց կորուստը գենոֆոնդի (ազգի սերուցքի) կորուստ է։ Այնուհետեւ յայտարարեց, որ Յունուարի 31-ին «100-եակը առանց ռեժիմի» շարժումը ավտոերթով ուղեւորուելու է Արցախ՝ իրազեկման նպատակով։

Բերձորի (Լաչինի) դէպքը

Այսպիսով իրազեկման ավտոերթը Յունուարի 31-ին ուղեւորուեց դէպի Արցախ Հայաստանի դրօշներով եւ «100-ամեակը առանց ռեժիմի» կարգախօսներով. 40 ավտոմեքենաներ, 120 հոգի՝ հիմնադիր խորհրդարանի անդամներ, որոնց հետ էին նրանց կանայք ու երախաները։ Բերձորում՝ Հայաստանի եւ Արցախի սահմանում նրանց դիմաւորեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ոստիկանների խմբից բացի քաղաքացիական զգեստով բազմաթիւ անձինք, դիմակաւորուածների խումբն էլ բլրի վրայ էր կանգնած զէնքը ձեռքին։ Արցախ թոյլ չտուեցին մտնել ավտոերթին, նրանք էլ պատրաստուեցին ետ դառնալ, սակայն ոստիկաններն ու միւսները սկսեցին հետապնդել նրանց եւ մահակներով ջարդել ապակիները։ Շատերին  ծեծի ենթարկեցին, այդ թւում նաեւ Սեֆիլեանին։ Օդ էին կրակում… այս ամէնը տեսագրում, որպէսզի ցոյց տան իրենց տէրերին։ Ահա եւ Սեֆիլեանի նշուած անդունդը իշխանութեան եւ ժողովրդի միջեւ։ Ղարաբաղի ոստիկանութեան յայտարարութեան մէջ ասւում է.

Kategoriler

Հայերէն