Պայթյուն Սուլթանահմեդում. կա 10 զոհ

Սուլթանահմեդի հրապարակում պայթյուն է տեղի ունեցել։ Կան վիրավորներ։ Ըստ նախնական տվյալների կա 10 զոհ, 15 վիրավոր։

Ստամբուլում՝ Սուլթանահմեդում, պայթյուն է տեղի ունեցել։ Ըստ տեղեկությունների՝ պայթյունը «Դիքիլիթաշ»-ի (Dikilitaş) դիմաց է եղել։ 

Առավոտյան ժամը 10։00-ին տեղի ունեցած պայթյունից հետո դեպքի վայր են ժամանել մեծ թվով ոստիկաններ և բուժաշխատողներ։ Հրապարակի տարածքն այժմ փակ է հետիոտների համար։

Ստամբուլի նահանգային կառավարչի հայտարարության մեջ նշվում է, որ պայթյունի հետևանքով 10 հոգի մահացել է, 15-ը՝ վիրավորվել։

Վերջին տեղեկությունների համաձայն՝ վիրավորների մեջ են Գերմանիայի 6, Նորվեգիայի և Պերուի մեկական քաղաքացի։

Թուրքիայի նախագահ Էրդողանն իր հայտարարության մեջ նշեց․ «Ցանկանում եմ հայտնել, որ խստորեն դատապարտում եմ Ստամբուլում՝ Սուլթանահմեդ հրապարակում, տեղի ունեցած պայթյունը, որը Սիրիացի ահաբեկիչ-մահապարտի կողմից իրականացված ահաբեկչական ակտ է»։

Երկու անվտանգության աշխատակից Reuters-ին տեղեկացրել են, որ մեծ հավանականությամբ պայթյունը ԻՊ-ի կոմից է իրականացվել։ Նրանցից մեկը ասել է․ «Քննությունը դեռ շարունակվում է։ Ավելի շատ տեղեկություն է անհրաժեշտ, որպեսզի հստակ իմանանք, թե պայթյունի նախաձեռնողներն ովքեր են, սակայն այժմ մեր ունեցած տեղեկությունների համաձայան, մեծ հավանականությամբ իսլամական պետությունն է պայթյունն իրականացրել»։