Պատերազմը ապրածներին դարմանող հոգեբանը

ԼԻԼԻԹ ՀԱՆՉԻ ՊՕՂՈՍԵԱՆ

Միշտ փոր­ձում եմ անխնայ սի­րել ու նո­ւիրել այդ սէ­րը բո­լորին՝ վա­խենա­լով չու­շա­նալ ամե­նօրեայ լու­սա­բացից։

Անի Են­գի­բարեան

«Պա­տերազ­մի շունչն ար­դէն մեզ ծա­նօթ էր։ Ապ­րի­լեանից յե­տոյ մշտա­պէս ներ­քին զգա­ցում ու­նէի, որ մեր տա­րածաշրջա­նը այդ առու­մով ապա­հովագ­րո­ւած չէ։ Երբ սկսո­ւեց Տա­ւու­շի պա­տերազ­մը, աշ­խա­տում էի «Սուրբ Գրի­գոր Լու­սա­ւորիչ» հի­ւան­դա­նոցում Covid-19-ով վա­րակո­ւած հի­ւանդնե­րի հետ։ Իբ­րեւ հո­գեբան՝ միշտ մաս­նա­գիտա­կան նե­րու­ժով յայտնւում եմ այնտեղ, որ­տեղ ռիս­կայնու­թիւնը բարձր է՝ մշտա­պէս զգա­լով ինձ առաջ­նորդող կա­րեւոր առա­քելու­թիւնը՝օգ­նել ու աջակ­ցել մարդկանց, որ­քան հնա­րաւոր է։

Տա­ւու­շեան պա­տերազ­մի ժա­մանակ շտապ հո­գեբան­նե­րի խումբ հա­ւաքե­լու յայ­տա­րարու­թիւն տա­րածե­ցի, որ­պէսզի ան­մի­ջապէս լի­նենք այնտեղ եւ հո­գեբա­նական աջակ­ցութիւն ցու­ցա­բերենք պա­տերազ­մից ահա­բեկո­ւած երա­խանե­րին, ծնող­նե­րին, տա­րեց­նե­րին։ Եր­կու հո­գեբան՝ ես եւ Հայ­կուշ Դի­լանեանը, մեր կա­մաւոր առա­քելու­թիւնը կա­տարե­ցինք Տա­ւու­շի ամե­նախո­ցելի սահ­մա­նամերձ գիւ­ղե­րում՝ Այ­գե­պար, Չի­նարի, հան­դի­պումներ ու­նե­ցանք Բեր­դում։ Հասցրե­ցինք աշ­խա­տանքներ իրա­կանաց­նել նշո­ւած բնա­կավայ­րե­րի բո­լոր ըն­տա­նիք­նե­րի հետ։ Աւե­լին՝ նպա­տակ ու­նէի նաեւ իրա­գոր­ծել «Առա­ջին հո­գեբա­նական օգ­նութիւն ճգնա­ժամա­յին իրա­վիճակ­նե­րում» ծրա­գիրը, քա­նի որ մեզ մօտ այն բաց է։ Տա­ւու­շեան դէպ­քե­րը կար­ծես աւե­լի մեղմ էին այն առու­մով, որ դա­դարը շուտ եղաւ, սա­կայն նոյ­նը չէի ասի Ար­ցա­խեան այս պա­տերազ­մի հա­մար։ Հո­գեբա­նօրէն ապ­րումնե­րի ծան­րութեան աս­տի­ճանն աւե­լի բարձր ու խո­ցելի էր, նոյ­նիսկ ան­յուսա­լի։ Ար­ցա­խի պա­տերազ­մը սկսե­լուն պէս՝ մի քա­նի օր անց ար­դէն Լա­չինում էի, յե­տոյ Ստե­փանա­կեր­տում, որ­տեղ նո­րից նոյն առա­քելու­թեամբ էի՝ ցու­ցա­բերում էի հո­գեբա­նական առա­ջին օգ­նութիւն պա­տերազ­մա­կան գօ­տում գտնո­ւող մարդկանց տար­բեր խմբե­րի», մեզ հետ զրոյ­ցում պատ­մում է հո­գեբան Անի Են­գի­բարեանը։ Տե­ղեկաց­նենք, որ Անին 13 տա­րի շա­րու­նակ իրա­կանաց­նում է հո­գեբա­նական բազ­մափրո­ֆիլ ծրագ­րեր ՀՀ-ի տար­բեր շրջան­նե­րում։

-Յար­գե­լի Անի, պա­տերազ­մի օրե­րին ին­չե՞ր տպա­ւորո­ւեցին ձեր յի­շողու­թեան մէջ ապաս­տա­րան­նե­րից։

-Պա­տերազ­մի օրե­րին մի քա­նի օր եղայ ապաս­տա­րան­նե­րում, որ­տեղ գտնւում էին եւ՛ տա­րեց­ներ, եւ՛ երե­խաներ, եւ՛ հաշ­մանդա­մու­թիւն ու­նե­ցող ան­ձիք։ Երբ յայտնո­ւեցի այնտեղ, առա­ջին տպա­ւորու­թիւնս այն էր, որ պէտք էր այնքան ու­ժեղ լի­նել, որ կա­րողա­նայիր այդ մարդկանց մօտ փո­խել տրա­մադ­րութիւն։ Բա­ւակա­նին դժո­ւար էր յատ­կա­պէս այն պա­հը, երբ զրու­ցում ես ծնող­նե­րի հետ, փոր­ձում իրենց մէջ ու­ժե­ղաց­նել կամ­քը, յոյ­սը, սա­կայն յա­ջորդ քայ­լին տե­ղեկա­նում ես, որ ամու­սի­նը կամ զա­ւակ­նե­րը զոհ­վել են։ Մարդկանց մօտ թար­մա­ցել էին Ար­ցա­խեան առա­ջին պա­տերազ­մից մնա­ցած ապ­րումնե­րը ու դրանց յա­ւելո­ւել էին ար­դէն նո­րերը։ Ծանր ու լա­րուած մթնո­լորտ էր ապաս­տա­րան­նե­րում, որով­հե­տեւ ներ­սում կա­յին տա­րեց­ներ ու երե­խաներ։ Լա­չինի ապաս­տա­րանում տե­սայ երե­խանե­րի մեծ խմբեր՝ լա­րուած, վա­խեցած հա­յեացքնե­րով։ Փոր­ձում էի քաղցրա­ւեն­քի հիւ­րա­սիրել. նոյ­նիսկ վա­խենում էին վերցնել, եր­բեմն ան­կա­նոն լաց էին լի­նում, գո­ռում էին։

Յի­շում եմ՝ Ստե­փանա­կեր­տում Ար­ման անու­նով մի երե­խայի հետ նկա­րում էի ու զու­գա­հեռ զրու­ցում՝ փոր­ձե­լով դուրս բե­րել ներ­քին լա­րուա­ծու­թիւնը։ Նկա­րեց հրեշ­տակ ու ասաց. «Ես քեզ եմ նկա­րել, որ դու գնաս իմ պա­պային ասես, թէ ես որ­տեղ եմ, ու նաեւ հրեշ­տակնե­րը շուտ պա­տերազ­մը վեր­ջացնում են»։ Ապաս­տա­րան­նե­րից մէ­կում տե­սայ նաեւ վի­րաւոր զի­նուոր­նե­րի, եւ այդ ամէ­նը տես­նում էին երե­խանե­րը։

-Յետ­պա­տերազ­մեան շրջա­նում ի՞նչ աշ­խա­տանքներ էք իրա­կանաց­նում։

-Պա­տերազ­մի օրե­րին եւ դա­դարից յե­տոյ եւ՛ հի­ւան­դա­նոց­նե­րում, եւ՛ հի­ւան­դա­նոցի պա­տերից դուրս իրա­կանաց­նում եմ հո­գեբա­նական աշ­խա­տանքներ վի­րաւոր­նե­րի, զո­հուած­նե­րի եւ գե­րինե­րի, ինչպէս նաեւ Ար­ցա­խից տե­ղահա­նուած­նե­րի ըն­տա­նիք­նե­րի հետ։ Սեպ­տեմբե­րից մինչ օրս բա­ցար­ձա­կապէս այս դաշ­տում եմ, եւ հիմ­նա­կանում բո­լորի մօտ հո­գեթ­րաւմա­թիկ վի­ճակ է։ Բա­ւակա­նին բարդ աշ­խա­տանք է այն առու­մով, որ այն են­թադրում է ան­դա­դար եւ շա­րու­նա­կական աշ­խա­տանք, քա­նի որ հո­գեթ­րաւմա­թիկ իրո­ղու­թիւննե­րը խոր­քա­յին են եւ այ­սօր թոյլ է այն յե­նակէ­տը, որը կա­րող է նրանց յու­սադրել, օգ­նել կեան­քի փլան­ներ կազ­մել, նպա­տակ­ներ ու­նե­նալ։

Այս ան­գամ ես պա­տերազ­մը բա­ցառա­պէս զգա­ցի իմ մաշ­կի վրայ, ես այն տե­սայ իմ աչ­քե­րով եւ ապ­րե­ցի զի­նուո­րի հո­գով։ Պա­տեր­զամն ու խա­ղաղու­թիւնը կողք կող­քի են գտնւում։ Պա­տերազ­մը գին ու­նի, որը, ցա­ւօք, մարդկա­յին կո­րուստներն են։ Մար­դու կեան­քը անգնա­հատե­լի է, իսկ այդ կո­րուստը՝ ան­դառնա­լի։ Խա­ղաղու­թեան գի­նը կորցրածն ու ու­նե­ցածը պա­հելով է, իսկ դրա հա­մար բո­լորը պէտք է հա­մախմբուեն մէկ գա­ղափա­րի շուրջ՝ հայ­րե­նիքի ու ցե­ղի շա­րու­նա­կու­թեան պահպանում։


Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ