Արագած Ախոյեանի ելոյթը
Յարգելի բարեկամներ
Երկիր մոլորակի այս հիասքանչ հատուածը շատ ժողովուրդների համար հայրենիք է, ուր դարեր շարունակ մարդկանց բազում սերունդներ ապրել են, կերտելով իրենց երազանքների ընտանիքը, տունը, այգին, հայրենիքը, յարաբերուելով հարեւանների հետ, ինչպէս բարեկամների, ապրելով խաղաղ եւ ստեղծագործ կեանքով, խաղաղութիւնով լի իրենց հոգիներում եւ աշխարհում։
Սակայն ինչ-որ պահ աշխարհ եկաւ անսահման ագահութիւնը, խառնեց ժողովուրդներին, ոչնչացրեց կեանքի հիւսուածքները սնող սկզբունքները, իրար դէմ մղեց, թշնամացրեց մարդկանց տարբեր խմբեր։ Ի յայտ եկան մարդասպանը, կողոպտիչը, բռնարարը։ Իրենց հետ բերեցին անսահման ցաւ, կորուստներ, անվերջ կարօտի կսկիծը։ Երկիր եկան ջարդի ստորագոյն բռնութիւնների ցեղասպանութեան ուրուականները։ Մարդկանց ցրեցին աշխարհով մէկ, նրանցից խլելով երեխայ, քոյր, եղբայր, ծնող։
Մենք՝ այստեղ հաւաքուածներս, ուրիշների պատմածից չէ, որ գիտենք այս ամենի մասին, սա իւրաքանչիւրիս կեանքի մասն է, մի անվերջ ողբերգութիւն, որն լսել ենք մեր ծնողներից, պապերից, բայց պէտք էլ չէր որ լսէինք նրանց պատմածը։ Բաւարար էր տեսնել նրանց ձեռքերը, աչքերը, նրանց շարժուձեւը, որ հոգու ամենախորքով զգայինք այդ ահասարսուռ օրերի խեղդող շունչը։
Մենք շատ կ՚ուզէինք, որ այդ ամէնը մնար անցեալում, որ ինչ-որ մի հզօր ձեռք այդ ամէնը հեռացնէր, դարձնէր անտեսանելի, անլսելի անգամ յիշողութեան մէջ, եւ որ ոչ ոք այլեւս ոչ միայն չի տեսներ, այլեւ չի յիշեր դա, բայց արի ու տես, որ այս ամէնը ոչ միայն չի հեռանում, այլ դարձել է անիծեալ առօրեայ։ Մեր իսկ շուրջ բոլորը։ Միլիոնաւոր մարդկանց, տասնեակ ժողովուրդների եւ երկրների համար։ Եւ շարունակում, ընդլայնուում է։ Ոչ ոք, ոչ մի կէտում չի կարող իրեն ապահով զգալ, պաշտպանուած այս պահին անգամ ամենախաղաղ կէտում։
Նորից, անսահման ագահութիւնն ու նրանով տոգորուած աշխարհի ամենահզօր ուժերն են այս անվերջ տառապանքի ներկայացման սցենարիստներն ու բեմադրողները։ Եւ թուում էր, թէ այլեւս ոչինչ ի զորու չէ նրանց դիմակայել եւ բոլորս խաղալիք ենք այդ խելակորոյս կամքի անմարդկային խաղերի ձեռքում։ Սակայն մէկ այստեղ, մէկ այնտեղ մարդկային համերաշխութիւնը կառուցում է պաշտպանութեան համակարգեր եւ պատեր։ Մէկ այստեղ, մէկ այնտեղ աշխարհ է վերադառնում խաղաղութիւնը, եւ ժողովուրդների փորձը բոլորիս ցոյց է տալիս, որ միայն միասնաբար մերժելով մեզ հրամցուող կեղծ նպատակներն ու վարուելաձեւերը որպէս հիմք եւ վահան ընդունելով հազարամէկներում բիւրեղացրած մեր աւանդոյթները, փոխյարաբերութիւնների սկզբունքները, սերտացնելով մեր յարաբերութիւնները, հասնելով խորագոյն փոխըմբռման, կարող ենք պահպանել խաղաղութեան մէջ մեր գիւղերն ու քաղաքները, մեր երեխաների հոգիները։
Այսօր այստեղ հաւաքուել են տարբեր ժողովուրդների ներկայացուցիչներ, տարբեր պատմութիւն, ճակատագիր ունեցող, տարբեր մշակոյթների ինքնութիւնների տէր։ Բայց կայ մի բան, որ միաւորում է բոլորիս՝ դա մեծագոյն ցանկութիւնն է ապրել խաղաղ մարդկային կեանքով եւ դրան մենք կարող ենք հասնել միայն իրար հասկանալով, իրար լաւագոյն մղումները ողջունելով եւ հարստացնելով միասնական հակահարուած տալով, սադրանքներ նիւթող ուժերին։
Այսօրուայ աշխարհում չկան հարցեր, որ հնարաւոր է լուծել ուժով։ Ուժով կարելի է հասնել միայն նրան, որ հարցը դուրս մղուի պահի օրակարգից։ Բայց յաջորդ իսկ պահին, յատկապէս եթէ առկայ է նաեւ բանսարկուի չար կամքը, նա դուրս է պրծնում իր վանդակից եւ պայթում, կործանումներ սփռելով ամենուրէք։ Եւ սա մեզ թելադրում է, որ խնդիրները լուծենք բաց եւ շիտակ բարեկամական քննարկումներով։ Թոյլ չտանք ճարպիկ ճամարտակողներին թուացեալ հոգատարութեամբ, կուտակելով խնդիրները՝ ականապատեն կեանքը։ Եւ նոյնը ժառանգենք մեր երեխաներին։
Այսօր մենք յիշատակում ենք անմեղ զոհերի եւ պէտք է անկեղծ լինենք. նրանց ողբերգութեան պատճառը ոչ միայն չարի նենգութիւնն էր, այլեւ մեր, սովորական մարդկանց, անպատասխանատուութիւնը, եւ այդ հանգամանքը մեզ պարտադրում է այլեւս երբեք եւ ոչ մի հանգամանքում անպատասխանատու չլինել։