Արեւամանուկի պատմութիւնը

ՕՔՍԱՆԱ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ

oksana.karapetian@gmail.com 

Արե­­ւամա­­նուկ անու­­նով սո­­վոր ենք կո­­չել Արեւ-Արե­­գակին։ Իսկ այժմ ժամն է, որ ծա­­նօթա­­նանք Արե­­ւամա­­նուկ մար­­դու պատ­­մութեանը։

Մե­­ծահա­­րուստ մէ­­կը որ­­դի է ու­­նե­­­նում, անու­­նը Արե­­ւամա­­նուկ է դնում։ Այս Արե­­ւամա­­նու­­կը ան­­հոգ ու շուայտ կեան­­քով է ապ­­րում, օրու­­գի­­­շեր իր ցան­­կութիւններն ու հա­­ճոյքներն է վա­­յելում։ Ամէն օր գնում է որ­­սի եւ միշտ առատ որ­­սով վե­­րադառ­­նում տուն։ Մի ան­­գամ էլ որ­­սի գնա­­լիս՝ երեք օր անընդմէջ նրան չի յա­­ջող­­ւում որս անել։

Ան­­յա­­­ջողու­­թիւնից յու­­սա­­­հատուած Արե­­ւամա­­նու­­կը մտա­­ծում է. «քա­­նի որ ես այ­­լեւս չպէտք է կա­­րողա­­նամ որս գտնել ու զուար­­ճա­­­նալ, թող որ աշ­­խարհն էլ կոր­­ծա­­­նուի»։ Վճռում է՝ յա­­ջորդ օրը վաղ առա­­ւօտեան, հենց որ արե­­ւը ծա­­գի, նե­­տով զար­­կի արե­­ւին, երկնքից վայր գցի, որ­­պէսզի աշ­­խարհը ծած­­կուի յա­­ւիտե­­նական սեւ խա­­ւարով։

Յա­­ջորդ առա­­ւօտեան, արե­­ւածա­­գից առաջ, Արե­­ւամա­­նու­­կը նետ-աղե­­ղը ձեռ­­քին պատ­­րաստ սպա­­սում է արե­­ւին։ Արե­­ւը իը գլու­­խը հա­­զիւ հա­­նած, մի բո­­ցեղէն հուժկու ապ­­տակ է հասցնում Արե­­ւամա­­նու­­կի դէմ­­քին, բո­­ցեղէն ձեռ­­քով բռնում է նրա մա­­զերից, բարձրաց­­նում, տա­­նում դնում է մի ամա­­յի կղզի եւ անի­­ծում, որ նա արե­­ւի երես չտես­­նի եւ լոյս չվա­­յելի։ Այդ օրուանից Արե­­ւամա­­նու­­կը ցե­­րեկ­­նե­­­րը քնում է արե­­ւից պատսպա­­րուած տա­­ղաւա­­րում եւ արթնա­­նում է միայն գի­­շերը, գնում թա­­փառում, իր ապ­­րուստը ճա­­րում։ Տա­­րիներ անց, պա­­տահա­­բար, այդ կղզին է ընկնում մի կին, հան­­դի­­­պում Արե­­ւամա­­նու­­կին, ամուսնա­­նում։ Ժա­­մանակ անց կի­­նը մնում է երե­­խայով։ Արե­­ւամա­­նու­­կը նա­­մակ է գրում ծնող­­նե­­­րին, թէ. «Ահա ձեզ եմ ու­­ղարկում ձեր հար­­սին, պա­­հէք նրան, բայց ինձ մի փնտռէք. ես արեւ չեմ կա­­րող տես­­նել, մեր քա­­ղաքն ու մեր տու­­նը չեմ կա­­րող մտնել։ Եթէ գամ, ան­­պայման կը մեռ­­նեմ, անի­­ծուած եմ»։ Արե­­ւամա­­նու­­կը գի­­շեր­­նե­­­րը քայ­­լե­­­լով, կնոջն ու զա­­ւակին բե­­րում հասցնում է իրենց տուն եւ առանց ծնող­­նե­­­րին ներ­­կա­­­յանա­­լու վե­­րադառ­­նում։

Ծնող­­նե­­­րը հար­­սից իմա­­նալով իրենց որ­­դու պատ­­մութիւ­­նը, չեն դի­­մանում, ու­­զում են գնալ, բե­­րել որ­­դուն։ Հար­­սը հա­­մոզում է, որ չի կա­­րելի, եթէ բե­­րեն, նրա մա­­հուան պատ­­ճա­­­ռը կը դառ­­նան։ Արե­­ւամա­­նու­­կի կի­­նը ազա­­տուում, տղայ է բե­­րում։ Նա իր գլխի եկած­­նե­­­րը երգ է շի­­նում եւ գի­­շեր­­նե­­­րը երե­­խային օրօ­­րելիս, եր­­գում։ Արե­­ւամա­­նուկն էլ որ­­դու կա­­րօտից գի­­շեր­­նե­­­րը գա­­լիս է իրենց տան մօտ, դրսից ձայ­­նակցում է կնոջ եր­­գին եւ ինքն էլ պատ­­մում իր գլխով ան­­ցա­­­ծը։ Բայց վա­­խենում է ներս մտնել։ Արե­­ւամա­­նու­­կի ծնող­­նե­­­րը նկա­­տում են, ոը գի­­շեր­­նե­­­րը ինչ-որ մէ­­կը գա­­լիս է տան մօտ եւ դրսից իրենց հար­­սի հետ փո­­խադարձ եր­­գեր եր­­գում։ Կաս­­կա­­­ծում են հար­­սի ան­­մե­­­ղու­­թեան վրայ եւ բա­­ցատ­­րութիւն պա­­հան­­ջում։ Հարսն ասում է, ոը եկո­­ղը իրենց որ­­դին է, իր տղա­­յի կա­­րօտից է գա­­լիս, եթէ նրան բռնեն, ներս բե­­րեն, կը մեռ­­նի։

Արե­­ւամա­­նու­­կի ծնող­­նե­­­րը չեն հա­­ւատում հար­­սին։ Մի գի­­շեր էլ, երբ դրսից ձայն են լսում, դուրս են գա­­լիս, բռնում, տես­­նում են, իրօք, իրենց որ­­դին է։ Արե­­ւամա­­նու­­կը խնդրում, պա­­ղատում է ծնող­­նե­­­րին.

-Թո­­ղէք ինձ-, ասում է, -թո­­ղէք գնամ, եթէ արե­­ւը ծա­­գելիս ես իմ տա­­ղաւա­­րում չլի­­նեմ, կը մեռ­­նեմ։ Խնա­­յէք իմ արե­­ւը, անի­­ծուած եմ ես, թո­­ղէք...

Ծնող­­նեըը չեն լսում իրենց որ­­դուն, չեն թող­­նում։ Առա­­ւօտեան, երբ արե­­ւը ծա­­գում է, որ­­դին կի­­սամեռ ընկնում է հօր ու մօր առաջ։ Նրանք իրենց մխի­­թարում են այն յոյ­­սով, որ երե­­կոյեան արե­­ւը մայր մտնե­­լուց յե­­տոյ որ­­դին կը կեն­­դա­­­նանայ։ Բայց երե­­կոյեան Արե­­ւամա­­նու­­կը դար­­ձեալ մնում է կի­­սամեռ։ Ծնող­­նե­­­րը սուգ ու շի­­ւան են բարձրաց­­նում, ծե­­ծում իրենց գլու­­խը, զղջում, օրե­­րով ող­­բում։

Մի օր էլ Արե­­ւամա­­նու­­կի մօ­­րը երա­­զում ասում են.

-Ելիր, եր­­կա­­­թէ տրեխ­­ներ հա­­գիր, եր­­կա­­­թէ գա­­ւազան վերցրու, քայ­­լիր դէ­­պի արեւ­­մուտք. որ­­տեղ տրեխ­­ներդ ծա­­կուեն, գա­­ւազանդ կոտ­­րուի, այնտեղ կը գտնես որ­­դուդ բուժման ճա­­րը։

Որ­­դու ցա­­ւով ու կա­­րօտով տա­­ռապած մայ­­րը առա­­ւօտ կա­­նուխ, առանց եր­­կար-բա­­րակ մտա­­ծելու ել­­նում, շի­­նել է տա­­լիս եր­­կա­­­թէ տրեխ­­ներ ու գա­­ւազան, հագ­­նում եւ ընկնում է ճա­­նապարհ։ Տա­­րինե­­րով ճամ­­բայ է կտրում, անցնում սեւ ու սպի­­տակ մարդկանց սահ­­մաննե­­րը, հաս­­նում աշ­­խարհի ծայրը, ուր ան­­գամ հաւ­­քեր ու գա­­զան­­ներ չկան։ Հեռ­­ւում նկա­­տում է կա­­պոյտ մար­­մա­­­րակերտ մի պա­­լատ, դէմ է անում այդ պա­­լատն ու գնում։ Դրան առ­­ջեւ գա­­ւազանն ընկնում է ձե­­ռից, կոտրւում։ Հա­­նում է ոտից տրեխ­­նե­­­րը թափ տա­­լու, տես­­նում է՝ տրեխ­­նե­­­րը ծա­­կուել են։ Յի­­շում է իր տե­­սած երա­­զը, որ այստեղ պէտք է գտնի որ­­դու փրկու­­թիւնը։ Ներս է մտնում բակ, անցնում 12 բա­­կերի մի­­ջով, հաս­­նում այն տա­­ղաւա­­րին, որի մի ան­­կիւնում լոյ­­սե­­­րի մէջ նստած է լու­­սա­­­ճաճանչ թա­­գու­­հին՝ արե­­ւամայ­­րը։ Արե­­ւամայր թա­­գու­­հու գե­­ղեց­­կութիւ­­նից շշմած, Արե­­ւամա­­նու­­կի մօր աչ­­քե­­­րը զար­­մանքից բաց են մնում։

-Դու, ան­­շուշտ, մի խնդիր ու­­նես, -քաղցրու­­թեամբ նրան է դի­­մում արե­­ւամայ­­րը, -որ այդքան չար­­չա­­­րանք ես քա­­շել, եկել հա­­սել ես այստեղ։ Ի՞նչ ցաւ ու­­նես, պատ­­միր, մի վա­­խենայ։

-Մայր եմ ես-, ասում է կի­­նը, -որ­­դուս արեւն ինձ դարձնե­­լու հա­­մար ճար խնդրե­­լու եմ եկել-։

Եւ մէկ առ մէկ պատ­­մում է Արե­­ւամա­­նու­­կի գլխով ան­­ցած-դար­­ձա­­­ծը։

-Տղադ չար տղայ է-, ասում է արե­­ւամայ­­րը, -ես էլ մայր եմ. արե­­գակի մայ­­րը, իմ որ­­դու արե­­ւով եր­­կինք ու եր­­կիր է լու­­սա­­­ւոր­­ւում, իսկ քո տղան ու­­զեց նե­­տով զար­­կել նրան։ Անի­­ծեալ է քո որ­­դին, արե­­ւից զուրկ պի­­տի մնայ. ապ­­րի ու չպի­­տի ապ­­րի, մեռ­­նի ու չպի­­տի մեռ­­նի։

-Մայր եմ ես-, կրկնում է Արե­­ւամա­­նու­­կի մայ­­րը-, ցաւ եմ քա­­շել իմ որ­­դու հա­­մար, այսքան ճամ­­բայ եմ քայ­­լել-ան­­ցել նրա սի­­րոյ հա­­մար։ Քո զա­­ւակի արե­­ւի հա­­մար մի ճար ինձ ասա։

Արե­­ւամայր թա­­գու­­հու գու­­թը շարժւում է, ասում.

-Շատ անար­­ժան զա­­ւակ­­ներ են իրենց մայ­­րե­­­րի շնոր­­հիւ արեւ վա­­յելել, թող քո զա­­ւակն էլ իր մօր հա­­մար ապ­­րի։ Բայց դու ան­­ցիր այդ աստղե­­րի հե­­տեւը, թաք­­նուիր, հի­­մա որ­­դիս կու գայ, այնպէս արա, որ չե­րեւաս։ Երբ նա մտնի աւա­զանը, լո­ղանայ, ել­նի գայ կուրծք ու­տե­լու, իմ կուրծք տա­լու ժա­մանակ դու նրա լո­ղացած աւա­զանից մի շիշ ջուր առ ու գնայ։ Տար, ցա­նիր քո որ­դու վրայ, կ՚առող­ջա­նայ։

Արե­ւամա­նու­կի մայրն այդպէս էլ անում է. արե­գակի լո­ղացած աւա­զանի ջրից մի շիշ ջուր է վերցնում, պա­լատից դուրս է գա­լիս, յա­ջողու­թեամբ վե­րադառ­նում է տուն, ջու­րը ցա­նում է որ­դու վրայ, որ­դին առող­ջա­նում է, ոտքի կանգնում։