Սարգսյան-Ալիև հանդիպումը չի արդարացրել սպասելիքները

Դժվար է ասել, թե դեկտեմբերի 19-ին Շվեյցարիայում կայացած երկկողմանի բանակցությունների հետ մասնագետները մեծ հույսեր են կապում։

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերջին անգամ հանդիպել էին 2014թ․ հոկտեմբերին Փարիզում կայացած ժողովի ընթացքում, որին մասնակցում էր նաև Ֆրանսուա Օլանդը։ Վերջին շրջանում հայ-ադրբեջանական, ինչպես նաև ղարաբաղա-ադրբեջանական սահմաններում տիրող լարված իրավիճակի ու կորուստների պատճառով երկու երկրների նախագահների հանդիպումը մեծապես կարևորվում էր։ Սպասված հանդիպումը դեկտեմբերի 19-ին Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում է տեղի ունեցել։ Հանդիպմանը մասնկացում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

Հայտնի է, որ Բեռնում կայացած հանդիպումն իրականացվել է Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրյոյի և ԵԱՀԿ գործող նախագահ Անջեյ Կասպրշիկի ջանքերի շնորհիվ։ Միջնորդները, ասելով, որ հանդիպման հիմնական թեման վերջին շրջանում մեծացող լարվածությունն է, նշեցին․ «Այս գագաթնաժողովը նախագահների կարծիքների փոխանակման համար կարևոր հնարավորություն է»։ Այն րոպեներին, երբ քննարկվում էր կորուստների հարցը, Ադրբեջանի կողմից հայ զինվորի սպանության մասին լուր է ստացվել։ Սա էլ ստեղծել է այն տպավորությունը, որ հանդիպումը չի նվազեցնելու առկա լարվածությունը։

Հանդիպումից հետո Մինսկի խումբը հանդես է եկել կարճ հաղորդագրությամբ․ «Նախագահները նշեցին, որ սահմանի լարվածությունը մեղմացնելու և մարդկային կորուստների հարցում հետախուզություն սկսելու համար պատրաստ են անել ամեն ինչ»։ Հաղորդագրության մեջ ընգծված է, որ Հայաստանը և Ադրբեջանը շարունակելու են օժանդակել Մինսկի խմբի աշխատանքները և գործընթացի մաս են կազմելու։

Հանդիպումից հետո ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հնադիպում ունեցավ լրագրողների հետ, որի ընթացքում նշեց․ «Հայաստանը միշտ ցույց է տվել, որ ընդգրկված է Մինսկի խմբի աշխատանքներում և որ պահպանում է զինադադարի կանոնները։ Մեր վերաբերմունքը չի փոխվել, մենք խնդրի խաղաղ ճանապարհով կարգավորման կողմնակից ենք։ Այս հանդիպմանը մասնակցելու նպատակն էր ևս մեկ անգամ հիշեցնել խաղաղ կարգավորման կարևորութունը»։ Արտգործնախարարը հիշեցրել է, որ կողմերի մոտեցումները չեն համընկնում, և մեղադրել Ադրբեջանին․ «Ադրբեջանը չի ցանկանում հարցը խաղաղ ճանապարհով կարգավորել։ Ադրբեջանի մոտեցումները չեն համընկնում ոչ միայն Հայաստանի մոտեցումներին, այլ նաև, կարող ենք ասել, որ չեն համընկնում եռանախագահող երկրների առաջարկներին»։

Դժվար է ասել, թե մասնագետները մեծ հույսեր ունեն երկկողմանի բանակցություններից։ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստեփան Սաֆարյանը նշել է, որ նմանատիպ հանդիպումները «օրակարգի պահանջ» են։ Նա ասաց․ «Սպասելիքներ չունեմ, չեմ կարծում, որ կարևոր զարգացումներ են լինելու։ Այս բանակցությունները երկար տարիներ է շարունակվում են։ Արդեն քանի տարի է Ադրբեջանը շանտաժներով ձգձգում է գործընթացը։ Փարիզում, Սոչիում կայացած հանդիպումների ընթացքում խաղաղ կարգավորման հարցում խոստումներ են տրվում, իսկ վերադառնալուց հետո հարձակումները նորից սկսում են»։

Բեռնում գտնվող հայաստանյան պաշտոնյաներն ու լրագրողները նշել են, որ ադրբեջանական լրատվամիջոցները չեն կարողացել խոսել Ալիևի հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հարցերին պատասխանել են հայկական կողմն ու Մինսկի խումբը։ Նաև նկատվել է, որ ադրբեջանական լրատվամիջոցներում հանդիպման մանրամասները տեղ չեն գտել։