Բուրսայի երկու եկեղեցիներն օրակարգում

Թուրքական Բուրսա քաղաքի Սեթբաշը թաղամասում գտնվող հայ կաթոլիկ կեկեղեցին մասնավոր սեփականություն է, իսկ ֆրասիական եկեղեցին Հիմնադրամների գլխավոր տնօրինությանն (այսուհետ՝ ՀԳՏ) է պատկանում։ Այս եկեղեցիներն օրակարգում են հայտնվել տարբեր պատճառներով, թեև եկեղեցիների պատմությունները նման են։

Անցած շաբաթվա ընթացքում լրատվամիջոցներն անդրադարձել էին Բուրսայի այս երկու եկեղեցիներին։ Այս լուրերը հանրային մեծ ուշադրության արժանացան։ Առաջինը համացանցում վաճառքի հանված հայկական եկեղեցու մասին լուրն էր, երկրորդը ֆրանսիական եկեղեցին էր, որը համատեղ օգտագործում են կաթոլիկ, ուղղափառ և բողոքական համայնքները։ Առաջինը մտահոգություն էր առաջացրել Բուրսայի քրիստոնեական մշակութային ժառանգության տեսանկյունից, իսկ երկրորդը՝ քաղաքի քրիստոնյաների ապագայի։

Այս երկու իրադարձությունների մասին խոսել եմ Բուրսայի նախկին քաղաքապետերի, քաղաքի առաջատար պատմաբանների, լրագրողների, հոգևորականների և անշարժ գույքի վաճառքով զբաղվողների հետ։

Բուրսայի Օսմանգազիում թաղամասի «փայլուն» պատկեր էր տիրում։ Արդեն հայտնի է, որ քաղաքապետարանը չի սահմանափակվում միայն շինությունները նորացնելով, այլ ցանկանում է վերակենդանացնել օսմանյան մշակույթը։ Սրան ուղղված ծրագրերը անխափան են ընթանում։ Այս առումով քաղաքապետարանի աշխատանքը կարելի է հաջողված համարել, քանի որ մեծ ուշադրություն է դարձվում օսմանյան պատմական շինություններին։ Սակայն այդ նույն շիությունների հետ UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ ընդգրկված երկու եկեղեցիները, ցավոք, նույն ուշադրությանը չեն արժանացել։ Բուրսայի Սեթբաշը թաղամասում գտնվող հայ կաթոլիկ կեկեղեցին մասնավոր սեփականություն է, իսկ ֆրասիական եկեղեցին Հիմնադրամների գլխավոր տնօրինությանն է պատկանում։ Այս եկեղեցիներն օրակարգում են հայտնվել տարբեր պատճառներով, թեև եկեղեցիների պատմությունները նման են։

Սեթբաշը թաղամասում գտնվող եկեղեցու մասին քաղաքի թերթերից մեկում նյութ էր հայտնվել՝ «Բուրսայում 300 տարվա վաղեմություն ունեցող հայկական ուղղափառ եկեղեցին համացանցում վաճառքի է հանվել» վերնագրով։ «Վաճառքի հանված եկեղեցիների» մասին նյութերը Թուրքիայում նոր երևույթ չէ, սակայն կարևոր է և գրավում է ընթերցողի ուշադրությունը։ Իհարկե՝ կարևոր է նաև վաճառքի հանված եկեղեցիների մասին տեղեկություն ունենալու տեսանկյունից։ Բուրսայում առաջին գործս նշված հայկական եկեղեցի գնալը, այդ թաղամասում պտտելն ու եկեղեցու վաճառքով զբաղվող «Հաքիմ» անշարժ գույքի գործակալության պատասխանատուների հետ զրուցելը եղավ։

Գինը 1․5 միլիոն դոլար է

Եկեղեցու ունեցվածքը մասնավոր սեփականություն է։ Անշարժ գույքի գործակալության խորհրդատու Թայֆուն Օզէնգիները նշեց, որ եկեղեցու համար սահմանված գինը 1․5 միլիոն դոլար է։ Նա նաև ասաց, որ իրեն դուր չի գալիս, որ արդեն 5 տարի է վաճառքի դրված եկեղեցին օրակարգում է հայտնվել․ «Եկեղեցու մասին ամեն օր զանգեր ենք ստանում, գալիս-գնում են, չենք կարողանում մեր գործն անել»։ 1-2 գնորդ կա եկեղեցու համար։ Եկեղեցու տեղանքը քաղաքի ամենաբանուկ հատվածներից է, եկեղեցու շրջակայքում սրճարաններ կան, ոչ մահմեդականները հենց այդ թաղամասում են նախընտրում բնակվել։ Ըստ Օզէնգիների՝ «այդ է պատճառը, որ շենքը բարձր գին ունի, եթե անգամ ավերակ վիճակում է»։

Նա միայն նշեց, որ շենքի ժառանգորդը ԱՄՆ-ում է բնակվում, սակայն խուսափում էր անուններ նշելուց։ Սակայն, եկեղեցու սեփականատեր հանդիսացող ընտանիքի մասին մանրամասն տվյալները հաջողվեց ճշտել պատմաբան Ռայիֆ Քափլանօղլուից։

Քափլանօղլուն նշեց, որ եկեղեցու սեփականատերը «Բուրսա» ֆուտբոլային հավաքականաի առաջին նախագահ, միևնույն ժամանակ ծխախոտագործ Սալիհ Քիրաջըբաշըն է։ Սա նշանակում է, որ եկեղեցու շենքը Քիրաջըբաշը ընտանիքին է պատկանում։ Եկեղեցին գրանցված է Սալիհ Քիրաջըբաշըի փեսայի՝ Նեշեթ Թուրքմենի անունով, ով որոշ ժամանակ եղել է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահը և «Ֆեներբահչե» հավաքականի մամլո քարտուղարը։ Եկեղեցու վաճառքի որոշումը կայացվել է Թուրքմենի մահից հետո (2012-ից հետո)։

Ծխախոտի պահեստ

Եկեղեցու մասին լրատվամիջոցների հաղորդումներում կարևոր թերություններ կային։ Նախևառաջ՝ եկեղեցին հայ կաթոլիկ է, ոչ թե հայ ուղղափառ։ Այն Բուրսայի երկրորդ հայկական եկեղեցին է։ Առաջինը Պողոսյան հայ առաքելական եկեղեցին է, որը չի պահպանվել։ Հայ կաթոլիկ եկեղեցին 1923-ից հետո որպես ծխախոտի պահեստ է օգտագործվել։ Երկրոդ սխալն այն է, որ Սեթբաշըում գտնվող հայ կաթոլիկ եկեղեցին 300 տարեկան չէ։ Պողոսյան հայ առաքելական եկեղեցին է, որ 300 տարվա վաղեմություն ուներ։ Իսկ այս եկեղեցու պատմության մասին խոսել եմ Ուլուդաղ համալսարանի պատմաբան Իսմայիլ Յաշայանի հետ։

Պատմաբանը ներկայացնում է, որ Պողոսյան հայ առաքելական եկեղեցին 17-րդ դարին է պատկանում։ 1794թ․ Բուրսայի հայերն իրենց միջոցներով սկսել են վերանորոգել եկեղեցին։ Վերանորոգման աշխատանքները մահմեդական պահքի շրջանին են համընկել։ Մահմեդականներին դուր չի եկել այն, որ վերանորոգման պատրվակով եկեղեցու շենքն ավելի է մեծացվել, իսկ բերձրությունն ավելացել է։ Այդ ընթացքում պրովոկացիայի ենթարկված մոտ 1000 բուրսացի կին քանդել են հայկական եկեղեցին՝ այն համարելով տեղացող անձրևի պատճառ։ Այդ դեպքի հետևանքով եկեղեցու հետ մեկտեղ 6-7 տուն է այրվել։ Իսկ վաճառքի հանված հայ կաթոլիկ եկեղեցին այսպիսի պատմություն ունի․ 1831թ․ չօգտագործվող մի շենք եկեղեցու է վերածվել, այսպիսով առաջացել է հայ կաթոլիկ եկեղեցին։

Ֆրանսիական եկեղեցի

Անցած շաբաթ լրատվամիջոցներում Բուսայի մեկ այլ եկեղեցու մասին նորություններ էին տեղ գտել։ Սա անմիջական առնչություն ուներ քրիստոնյաների հետ, և մեծ անհանգստություն էր առաջացրել նրանց շրջանում։ Տեղեկություններ էին տարածվել, որ պահանջվել է տեղահանել ֆրանսիական եկեղեցին։ Այս տեղեկությունը տարածվել էր սացցանցերում և մեծ արձագանք էր գտել, որից հետո հայտարարվել էր, որ թույլ է տրվել եկեղեցում արարողությունները շարունակել։ Սակայն, կրոնական երեք համյնքն էլ անհանգիստ է։