Իրանական մանրանկարչութիւնը Երեւանի մէջ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

dzovinarlok@gmail.com

Ըստ սուֆիզմի, որն իսլամի կրօնամիս­թի­կական տե­սու­թիւն է, գո­յու­թիւն ու­նի իմա­ցու­թեան չորս աս­տի­ճան­ներ։ Առա­ջինը ըն­կա­լում է աշ­խարհը հինգ զգա­յարան­նե­րով եւ գի­տակ­ցութեամբ ու հա­սանե­լի է իւ­րա­քան­չիւրին։ Այդ տե­սակի իմա­ցու­թեան խորհրդա­նիշը ջուրն է։ Երկրորդ տե­սակը կա­պուած է երե­ւակա­յու­թեան հետ եւ ի վի­ճակի է ստեղ­ծել արուեստ ու գրա­կանու­թիւն հնչիւննե­րի, խօս­քե­րի, գոյ­նե­րի մի­ջոցով։ Երկրորդ աս­տի­ճանի իմա­ցու­թեան խորհրդա­նիշը կաթն է։ Եր­րորդ ըն­կալման աս­տի­ճանը կա­պուած է մար­գա­րէնե­րի եւ սու­ֆիզմի առաջ­նորդնե­րի փոր­ձի հետ եւ ամէն մար­դու հա­սու չէ։ Պէտք է հո­գեւոր զար­գացման ճա­նապարհ անցնել, որով­հե­տեւ սո­վորա­կան զգա­յարան­նե­րով հնա­րաւոր չէ դա ըն­կա­լել։ Եր­րորդ աս­տի­ճանի ըն­կա­լու­մը խորհրդան­շում է մեղ­րը։ Վեր­ջա­պէս չոր­րորդ աս­տի­ճանը դա բարձրա­գոյն իրա­կանու­թեան ըն­կալման ապ­րումն է, որի խորհրդա­նիշն է գի­նին, քան­զի այն թոյլ է տա­լիս անցնել «Ես»ի սահ­մաննե­րը։ Մարդկու­թեան զգա­լի մա­սը առա­ջին աս­տի­ճանի իմա­ցու­թեան մա­կար­դա­կից ան­դին չի անցնում։

Հա­յաս­տա­նի ազ­գա­յին պատկերաս­րա­հում

Ի՞նչ անել՝ հո­գեւոր աս­տի­ճան­նե­րով գո­նէ մի քիչ բարձրա­նալու հա­մար։ Կապ հաս­տա­տել արուես­տի իս­կա­կան գոր­ծե­րի հետ եւ այ­ցե­լել թան­գա­րան­նե­րը ոչ միայն թան­գա­րան­նե­րի օրը, երբ բո­լոր դռնե­րը բաց­ւում են եւ մար­դիկ խե­լակո­րոյս շտա­պում են մի թան­գա­րանից միւ­սը առանց շունչ քա­շելու…

Մար­տի 11-ին պատ­կե­րաս­րա­հում բա­ցուեց «Իրա­նական Ման­րանկար­չութիւն» ցու­ցա­հան­դէ­սը՝ Իրա­նի Իս­լա­մական Հան­րա­պետու­թեան Դես­պա­նու­թեան Մշա­կոյ­թի Կեդ­րո­նի նա­խաձեռ­նութեամբ։ Կար­ծում էինք ժա­մանա­կակից նկա­րիչ­նե­րի գոր­ծեր կը տես­նենք. նկա­րիչ­նե­րի մի­ջին տա­րիքը 30-40 էր։ Սա­կայն ամէն մի նկա­րի հե­տեւում հա­րիւ­րա­ւոր տա­րիներ էին կանգնած, որով­հե­տեւ նկա­րիչ­նե­րը տի­րապե­տում էին դե­ռեւս միջ­նա­դարում մշա­կուած ման­րանկար­չութեան թեքնի­կային, որի ծաղ­կումը իրա­նական արուեստն ապ­րեց 15-16-րդ դա­րերում։ Փաս­տօ­րէն ժա­մանա­կակից ման­րանկա­րը հե­տաքրքիր է նրա­նով, որ այն ցու­ցադրում է դա­րեր առաջ մշա­կուած վար­պե­տու­թեան ան­փո­փոխու­թիւնը։ Կա­յու­թիւնը։ Այ­ցե­լու­նե­րը չէին կա­րող հան­գիստ դի­տել նմոյշնե­րը, որոնց գե­ղեց­կութիւ­նը ապ­շեցնում էր։ Նրանք շա­րու­նակ բա­ցական­չում էին «Ի՛նչ գու­նեղ է»,«Ի՛նչ գե­ղեցիկ է», «Ինչպի­սի՛ գու­նա­յին զգա­ցողութիւն»։ Յի­րաւի գե­ղեցի­կի նուիրեալ­ներ էին իրա­նական վար­պետնե­րը։ Մի քա­նի անուններ թուար­կեմ. Սա­րա Ահա­միրի, Մեհ­դի Զոհ­րա­պի, Մոհ­սէն Ահա­միրի, Նու­շին Նա­զարի, Լեյ­լա Ապ­պա­սի, Ռո­յա Քա­զերու­նի, Սե­լինա Փու­րիա, Բահ­ման Շա­րիֆի, Ամիր Թահ­մասբի…։ Մար­դիկ նա­յում-նա­յում եւ չէին կա­րողա­նում հե­ռանալ, կրկին գա­լիս էին, կրկին շրջում եւ խո­րանում ման­րա­մաս­նե­րի մէջ եւ հետզհե­տէ սկսում էին ջո­կել թե­մանե­րը, զար­դա­նախ­շե­րի եղա­նակ­նե­րը, հե­րոս­նե­րի փա­ռաբա­նու­մը, պոէմ­նե­րի, առաս­պելնե­րի մեկ­նա­բանու­մը… Յա­ճախ հան­դի­պող եղա­նակ­նե­րից էր «Ծա­ղիկ եւ թռչու­նը», արե­ւան­ման զար­դանկա­րի տե­սակ՝ շամս, իրա­նական նկար­չա­կան եղա­նակ՝ թա­շիկ։ Սե­լինա Փու­րիայի «Խայ­յա­մական» –ը անդրա­դառ­նում էր Օմար Խա­յյամին (1048-1131)։ Աշ­խարհը նրան ճա­նաչում է որ­պէս բա­նաս­տեղծ, ինչպէս Լէոնար­տօ Տա Վին­չիին՝ որ­պէս նկա­րիչ (1452-1519)։ Իսկ Խա­յյամը առա­ջին հեր­թին մա­թեմա­թիկոս էր, աստղա­գէտ, տո­մարա­գէտ, փի­լիսո­փայ։ Նա մշա­կել էր ճշգրիտ օրա­ցոյց, սա­կայն մարդկու­թիւնը հա­զուա­դէպ է անդրա­դառ­նում Խայ­յամի կամ Լէոնար­տօի գի­տական յայտնա­գոր­ծութիւննե­րին եւ գիւ­տե­րին։ Եւ մինչ Փա­րիզեան Լուվրի այ­ցե­լու­նե­րը ջա­նում են իրենց հե­ռախօս­նե­րի մէջ յա­ւեր­ժացնեն Մո­նա Լի­զայի առեղ­ծուածա­յին ժպի­տը, Խա­յյամի քա­ռեակ­նե­րով ողո­ղուած է ժա­մանա­կակից միտ­քը։ Ահա մի օրի­նակ Խա­յյամի իմաս­տութեան պա­հարա­նից.

Նրանք, ով­քեր սա­ւառ­նե­ցին իմա­ցութեան ոլորտնե­րում,

Որ մո­մի պէս լոյս սփռե­ցին իմաս­տութեան ոլորտնե­րում,

Ելք չգտան մութ գի­շերից ու քուն մտան պատ­րանքնե­րով,

Մի առաս­պել լոկ հիւ­սե­ցին իմա­ցութեան ոլորտնե­րում։

Ինչ վե­րաբեր­ւում է իրա­նական ցու­ցա­հան­դէ­սին, ապա դա առա­ջին հեր­թին իմաս­տութեան ցու­ցա­հան­դէս է։ Իմաս­տութիւն, որը մա­տու­ցուած է գե­ղեցի­կի լե­զուով։ Վառ գոյ­նե­րով փայ­լա­տակող, որի գլխա­ւոր իմաս­տը հե­տեւեալն է. արուես­տը տօն է, մի՛ խու­սա­փէք այդ տօ­նից։