Էնգին Դինչը Դինքի սպանության գործով պաշտպանական խոսքով է հանդես եկել

Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել է։ Գործով կասկածյալներից Էնգին Դինչը, ով շարունակում է պաշտոնավարել Ոստիկանության գլխավոր շտաբի հետախուզության բաժնի պետի պաշտոնում, առաջին անգամ է ներկա դատական նիստի դահլիճում։

Գյոզդե Քազազ

Ույգար Գյուլթեքին

Դատական նիստերին վկայությունով հանդես են գալու Դինքի սպանության ժամանակ Տաիզոնի հոտախուզության բաժնի պետ Ֆարուք Սարըն, Տրապիզոնի ոստիկանության հետախուզության բաժնի աշխատակից, այժմ հետախուզության բաժնի պետ Էնգին Դինչը։

Դինքի սպանության գործով դատավարությունը ընթանում է Ստամբուլի 14-րդ ծանր հանցագործությունների գործով դատարանում։ Դատական գործում 35 մեղադրյալ կա, որոնց թվում են Ռամազան Աքյուրեքը, Ջելալեթթին Ջերրահը, Ահմեդ Իլհան Գյուլերը և Էնգին Դինչը։ 

Հոկտեմբերի 10-ի դատական նիստին ներկա են կալանքի տակ գտնվող մեղադրյալներ Ռամազան Աքյուրեքը, Ալի Ֆուաթ Յըլմազերը և ազատության մեջ գտնվող Ջելալլեթթին Ջերրահը, Ռեշաթ Ալթանը, Էրջան Դեմիրը, Ահմեդ Իլհան Գյուլերը, Սաբրի Ուզունը, Մեհմեդ Այհանը, Ֆարուք Սարըն, Օնուր Քարաքայան,Օզքան Մումջուն և Մուհիթթին Զենիթը, Էրհան Թունջելը։

Կալանքի տակ գտնվող մեղադրյալներից Թամեր Բյուլենթ Դեմիրելը, Օսման Գյուլբելը, Ալի Փոյրազը, Օգյուն Սամասթը և Յասին Հայալը, Շուքրու Յըլդըզը, Մեհմեդ Ալի Օզքըլըչը դատական նիստին միացել են տեսակապի միջոցով։

Էնգին Դինչը պաշտպանական խոսքով է հանդես եկել

Մինչև պաշտպանական ելույթը սկսելը Էնգին Դինչը նշել է, որ ցավում է Հրանտ Դինքի սպանության համար։

Էնգին Դինչը պաշտպանական ելույթում նշել է, որ 2004թ․ հուլիսի 15-ից սկսել է աշխատել Տրապիզոնում, իսկ Հրանտ Դինքի սպանությունից յոթ ամիս առաջ կապերը խզել հետախուզության բաժնի հետ։

Յասին Հայալին ենք հետևել

Դինչը նշել է, որ Տրապիզոնում պաշտոն ստանձնելուց մեկ ամիս անց Mc Donalds-ի պայթեցումն է եղել, որից անմիջապես հետո սկսել են հետևել Յասին Հայալին և ընկերներին․ «Հասկանալով, որ Mc Donalds-ի պայթեցումը կարևոր է՝ անմիջապես միջամտել եմ գործին։ Ընկերներիս հանձնարարել եմ հետևել խմբին։ Ընկերներիս իրականացրած աշխատանքների արդյունքում Էրհան Թունջելին ենք բացահայտել»։

Վկայության համաձայն՝ Յասին Հայալին սկսել են հետևել այն բանից հետո, ինչ նա ազատ է արձակվել կալանքից։ Դինչը մեջբերել է, որ Էրհան Թունջելը, ով հետախուզության օգնական աշխատակից էր, 2006թ․ փետրվարի 15-ի հանդիպման ժամանակ նշել է, որ Յասին Հայալը Ստամբուլում Դինքի դեմ գործողություններ է նախատեսում իրականացնել և հայտնել, որ վերջինս ունի սա իրականացնելու հնարավորությունները։ Դինչը պնդում է, որ այս ամենի մասին գրել են իրենց զեկույցում։ 

Ստամբուլ եմ զանգել

«Այս լուրը ստանալուց հետո, հաշվի առնելով հասարակության մեջ Դինքի ունեցած դերը, փոքրամասնության ներկայացուցիչ լինելու պատճառով Թուրքիայի համար ունեցած կարևորությունը, նրա դեմ իրականացված գործողության շուրջ միջազգային հասարակության վերաբերմունքը, այս ամենը գրության եմ վերածել։ Այս գրությունը ուղարկվել է Հետախուզության կենտրոնական շտաբ, դրանից հետո ստիպված էին Դինքին ավելացնել թիրախավորված անձանց ծրագրին և տեղեկացնել համապատասխան շրջաններին»,- իր խոսքում նշել է Դինչը։

«Ասում են, թե 2006թ․ փետրվարի 17-ի Mc Donalds-ի դեպքին անհրաժեշտ կարևորությունը չենք տվել։ Այս գրությունը գրել ենք, որ ուշադրություն գրավենք։ Չբավարարվելով սրանով՝ սպանության ժամանակաշրջանում Ստամբուլի հետախուզության պետի պաշտոնում գտնվող Մեհմեդ Իլհան Գյուլերին եմ զանգահարել չորս անգամ։ Հետաքրքիր մի մանրուք կա, ասվում է, որ իրեն չեմ զանգահարել։ Հեռախոսազանգերի գրանցումներում կա։ Հեռախոսազրույցում ասել եմ՝ «տեսեք, այս մարդուն պետք է պաշտպանել»։ Ստամբուլը ամսի 17-ին համակարգի տվյալներում նայել է, թե Յասին Հայալն ով է։ Քանի որ համակարգի տվյալներին նայել են գրությունն ուղարկելուց առաջ, ենթադրում ենք, որ իմ զանգից հետո են նայել տվյալներին»,- նշել է Դինչը։

Դատական նիստը շարունակվում է։