Նախատեսվում է Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններ իրականացնել

Թուրքիայի հայոց պատրիարքարանի հոգևոր խորհուրդը որոշում է կայացրել պաշտոնապես հանգստի կոչել Մեսրոպ Բ-ին, ով արդեն յոթ տարի է անգործունակ է առողջական խնդիրների պատճառով և հայտարարել է, որ դիմում են ներկայացնելու պատրիարքի ընտրություններ անցկացնելու համար։

Թուրքիայի հայոց պատրիարքարանի հոգևոր խորհուրդը հավաքվել էր՝ քննարկելու Մեսրոպ Բ․-ի կարգավիճակը։ Եպիսկոպոս Սահակ Մաշալյանի գլխավորությամբ իրականացված հավաքը որոշում է կայացրել հանգստի կոչել պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին՝ հաշվի առնելով, որ նա արդեն յոթ տարի է անկողնային վիճակում է գտնվում և որ բժշկական հետազոտություններից ելնելով նրա ապաքինումն անհնար է։ Խորհուրդը հայտարարել է, որ ներկայացնելու է պատրիարքական ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ դիմումները։

2008 թվականից ի վեր հիվանդության պատճառով պատրիարք Մեսրոպ Բ-ն ի վիճակի չի եղել իրականացնել իր պարտականությունները։ 2010թ․ հունիսի 29-ին թուրքական պետությունն պատրիարքի ընդհանուր փոխանորդ ընտրելու  իրավունք է տվել, հունիսի 30-ին արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը նշանակվել է Պոլսո հայոց պատրիարքի ընդհանուր փախանորդի պաշտոնում։ Աթեշյանի նշանակումից հետո սկսել են քննադատություններ հնչել ընտրություններ չիրականացնելու շուրջ։ Հայոց համայնքի ներսում գնալով մեծանում էր պատրիարքական ընտրություններ անցկացնելու պահանջը։ Պոլսո պատրիարքական ընտրությունների համար պատրիարքարանի դիմաց բողոքի ցույց էր իրականացվել, թերթերին հայտարարություններ էին տրվել։ Հայկական համայնքի ներկայացուցիչների բողոքը արդեն երկար ժամանակ է հոգևոր խորհրդի օրակարգում է։

Հոգևոր խորհրդի որոշումը արդեն քաոսի վերածված պատրիարքական ընտրությունների քննարկումներին վերջ տվեց։ Հայկական համայնքի ներկայացուցիչները համաձայն են, որ ընտրությունների անցկացման աշխատանքները պետք է անհապաղ սկսեն։ 

«Ձեռներեցների հանձնաժողովը»

Պատրիարքական ընտրության հարցում Հոգևոր խորհրդի որոշումից հետո նախատեսում է «Ձեռներեցների հանձնաժողով» կազմել, որը ղեկավարելու է ընտրության ընթացքը։ Պատրիարքի ընտրությունների իրականացման համար տարիներ շարունակ պայքար տարած իրավաբաններ Սեդրակ Դավութհանը և Սեբու Ասլանգիլը, ովքեր նաև «Ձեռներեցների հանձնաժողովի» անդամ են, նշել են, որ հանձնաժողովը դեռ շարունակում է գործունեությունը։

«Հանձնաժողովը դեռ գործում է։ Պատրիարքարանը պետք է կապ հաստատի հանձնաժողովի հետ։ Եթե հանձնաժողովը հայտարարի, որ շարունակում է գործունեությունը, ապա ընտրական գործընթացը կսկսի։ Պատրիարքի ընտրուրթյունների հետ կապված դատական գործեր կան, որոնք դեռ ընթացքում են։ Այս ամենը ևս հանձնաժողովն է ղեկավարում։ Եթե օրակարգում հայտնվի նոր հանձնաժողով կազմելու հարցը, ապա գործընթացը կձգձգվի։ Այս գործընթացներն արդեն ավարտին էին հասցվել»,- նշում է Սեբու Ասլանգիլը։ 

«Թույլտվության անհրաժեշտություն չկա»

Իրավաբան Սեդրակ Դավութհանը ևս նշել է, որ «Ձեռներեցների հանձնաժողովը» դեռ գործում է և որ հենց այդ հանձնաժողովը պետք է քննարկի կայացված որոշումը։ «Ըստ իս՝ «Ձեռներեցների հանձնաժողովը» ուժի մեջ է։ Դատական գործեր կան, մինչև վերջնական որոշումների կայացումը չենք կարող հանձնաժողովի գոյությունը հարցականի տակ առնել, դրա գոյությունը հստակ է»,- նշել է Դավութհանը՝ մեջբերելով, որ պատրիարքի ընտրությունների անցկացման համար թույլատվության անհրաժեշտություն չկա և որ պետք է միայն տեղեկացնել ընտրության անցկացման մասին, իսկ ընտրակարգն արդեն վաղուց հայտնի է։

«Ձեռներեցների հանձնաժողովի» նախագահ Խոսրով Քյոլեդավիթօղլուն ևս նշել է, որ հանձնաժողովը շարունակում է իր գոյությունը․ «Հանձնաժողովը պատրիարքի ընտրություններ անցկացնելու համար է ստեղծվել։ Հանձնաժողովի պարտականությունները շարունակվում են, քանի դեռ ընտրությունները չեն նացկացվել։ Մենք դեռ մեր գործը շարունակում ենք՝ չնայած 6-7 տարի է անցել»։

Աթեշյան․ «Պետք է սպասել թույլտվության»

«Ակօս»-ի հետ զրույցում Արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը նշել է․ «Կրկին դիմելու ենք։ Ընտրությունն անցկացվելու է այնպես, ինչպես որ նախկինում է անցկացվել։ Նույն կերպ է ընթանալու։ Անհայտ է, թե թուլյատվությունը երբ կստացվի․ միգուցե մեկ ամիս, իսկ միգուցե երեք ամիս տևի։ Հնարավոր է՝ ընդհանրապես չլինի։ Ընտրական աշխատանքները սկսելու են թույլտվություն ստանալուց հետո։ Առանց թույլտվության ոչ ոք ոչինչ չի անելու»։ 

Մաշալյան․ «Բոլորի պահանջն էր»

Հոգևոր ընդհանուր խորհրդի ժողովը ղեկավարող եպիսկոպոս Սահակ Մաշալյանը նշել է, որ նոյեմբեր ամսին դիմում են երկայացնելու ընտրության անցկացման համար։

«Ակօս»-ի հետ զրույցում Մաշալյանը նշել է․ «Պետությանը ներկայացված դիմումներում հակասություններ են բացահայտվել, և պարզ է դարձել, որ հակասությունների պատասխանատուն մենք ենք։ Այդ պատժառով էլ որոշում է կայացվել, որ մենք ենք հայտարարելու պաշտոնի թափուր լինելու մասին տեղեկությունը։ Ստամբուլում ծառայություն իրականացնող բոլոր հոգևորականների մասնակցությամբ ժողով է իրականացվել։ Ժողովի ժամանակ հստակեցվել է, որ պատրիարքի աթոռը դատարկ է և որ մեր համայնքի բոլոր խմբերը՝ մտավորականներ, լրատվամիջոցներ, ղեկավար շրջանակներ, բոլորը պահանջում են պատրիարքի ընտրություններ անցկացնել։ Հայոց եկեղեցին կաթողիկոսի, եպիսկոպոսների մասնակցությամբ իրականացված ժողովների ժամանակ բազմիցս անդրադարձել է սրան և՛ գրավոր, և՛ բանավոր կերպով։ Այս ամենի վրա հիմնվելով՝ խորհուրդը որոշել է, որ պատրիարքը հանգստի է կոչվել, որից հետո պատրիարքական աթոռը դատարկ է։ Կառավարությանը նամակ է ուղարկվելու։ Նամակն ուղարկելուց հետո ո՛չ մեր պատրիարքարանի, ո՛չ էլ մեր համայնքի վրա որևէ պարտականություն չի մնա։ Արդեն գնդակը պետության կիսադաշտում է։ Դիմումը ներկայացնելուց հետո սպասելու ենք։ Նոյեմբեր ամսին դիմումը նահանգապետարանին ենք հանձնելու»։

«Փոխանորդությունը վերացավ»

Սուրբ Փրկիչ հայկական հիցանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն պատրիարքի ընտրությունների առնչությամբ նշել է․ «Այս որոշմամբ փոխանորդությունն էլ վերացավ։ Պատրիարք Մութաֆյանի հանգստի կոչվելուց հետո Աթեշյանի փոխանորդությունն էլ վերացել է»։ «Միշտ ասել եմ, որ ցիրուցան ենք լինում, որ պատրիարքարանի հանդեպ հարգանք չի մնացել։ Միշտ էլ հայտնել եմ, որ ուրախ կլինենք, եթե պատրիարքի ընտրություններ անցկացվեն, որ պետք է այնպիսի մեկը, ով կհամախմբի համայնքը։ Պատրիարքարանի հանդեպ վստահություն չի մնացել։ Թափանցիկություն է անհրաժեշտ»,- իր խոսքը շարունակել է Շիրինօղլուն։