ԺՀԿ պատգամավոր Սելինա Դողանը պատմել է Դիարբեքիր իր այցի մասին

Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը պատվիրակություն է ուղարկել Դիարբեքիր։ Պատմվիրակությունը Դիարբեքիրում տարբեր հանդիպումներ է անցկացրել։ Պատվիրակության կազմում Դիարբեքիր այցելած Սելինա Դողանն այցից իր տպավորություններն է ներկայացրել։

Երկարատև զինված բախումներից հետո Դիարբեքիրի համաքաղաքապետերը վերջերս ձերբակալվել էին։ Դիարբեքիր այցելած ԺՀԿ պատվիրակության կազմի մեջ էին կուսակցության փոխնախագահ Վալի Աղաբաբան, պատգամավորներ Սելինա Դողանը, Նեջաթ Յըլմազը, Մուրադ Էմիրը, Քաան Սալջըն, Թահսին Թարհանը և կուսակցության՝ կանանց թևի նախագահ Ֆաթմա Քյոսեն։ Սելինա Դողանի հետ «Ակօս»-ի հարցազույցը՝ ստորև։

-Զինված բախումներից հետո քաղաքն ի՞նչ վիճակում է։ Սուր թաղամասի ավերվածությունները, արտագաղթն ու անվտանգության միջոցառումներն ի՞նչ ազդեցություն ունեն քաղաքի վրա։

-Սուրում շաբաթներ շարունակ զինված բախումներ են տեղի ունեցել։ Ե՛վ այդ բախումների ընթացում, և՛ դրանցից հետո մեծ քանակությամբ ռումբեր են նետվել։ Դիարբեքիրի փոխքաղաքապետերի փոխարեն կառավարության կողմից փոխանորդ է նշանակվել, պատգամավորներ են ձերբակալվել։ Նման շրջանից հետո Դիարբեքիր գնալը, քաղաքի զարկերակը զգալը շատ կարևոր էր մեր կուսակցության համար։ Հասարակական և քաղաքական կարևոր եզրահանգումներ և վերլուծություններ ենք կատարել։ Դիարբեքիրի Սուր թաղամասն ամբողջովին ավերվել է։ Այնտեղ մուտք գործելու արգելքը դեռ շարունակվում է, ուստի մենք ավերված փողոցներ չենք մտել։ Դիարբեքիրից արտագաղթն այնքան մեծ չափերի չէ, ինչքան որ պատկերացնում ենք։ Սուրի բնակիչները ստիպված են եղել այլ թաղամասեր տեղափոխվել։ Իհարկե եղել են նաև մարդիկ, ովքեր այլ քաղաքներ են գաղթել, սակայն բնակչության մեծ մասը չի ցանկացել քաղաքը լքել։ Բացի այդ՝ այլ քաղաք տեղափոխվելու համար ֆինասական միջոցներ չունեն։

-Դիարբեքիրցիները հույս ունե՞ն, որ քրդական հարցը կկարգավորվի։

-Մեր այցի զգալի մասը հասարակական կազմակերպությունների հետ հանդիպումներին ենք հատկացրել։ Մեր կուսկացության շրջանային գրասենյակի հետ իրավիճակի գնահատում ենք իրականացրել։ Գրանցել ենք կազմակերպությունների տպավորությունները, գնահատականներն ու առաջարկները՝ առանց հաշվի առնելու նրանց քաղաքական դիրքորոշումը։ Դիարբեքիրի իրավաբանների ասոցիացիայի նախագահ Թահիր Էլչիի հիշատակին տուրք ենք մատուցել վերջինիս շիրիմ այցելելով։ 

Կարգավորման գործընթացն իր տեղը զիջել է մեծ ավերածությանը։ Ի սկզբանե մենք ցանկանում էինք, որ գործընթացը փակ դռների ետևում տեղի չունենա, այլ լինի խորհրդարանի հսկողության ներքո։ Դժվար է հասկանալ, թե կարգավորման գործընթացն ում կողմից և ինչպես ավարտին հասցվեց, քանի որ ամեն ինչ ծածուկ էր ընթանում։ Դիարբեքիրում մեր տեսած ամենահստակ երևույթն «անօրինությունն» էր։ Տուժել են գրեթե բոլորը։ Քրդական աշխատավորական կուսակցության կողմից ռումբերի օգտագործումը, քաղաքում խրամատներ փորելը, և՛ այս ամենի դեմ պայքարելու անվան տակ պետության կողմից մի ամբողջ գավառի ոչնչացումը, անվտանգության հազարավոր աշխատակցի միջոցով քաղաքի շրջափակումը դիարբեքիրցիներին մեծապես ազդել է։ Քաղաքապետարաններում փոխանորդներ նշանակելը դիարբեքիրցիների համար իրենց կամքի ոտնահարում է։ Փոխքաղաքապետերի և պատգամավորների ձերբակալություններն էլ են նույն կերպ ընկալվում։

Տեղի ունեցածները Դիարբեքիրի տնտնեսությունը փլուզման աստիճանի են հասցրել։ Քաղաքում գնողունակությունն այնքան է նվազել, որ գրեթե հավասարվել է զրոյի։ Ըստ առևտրականների՝ առևտուր չի լինի մինչև «հանգստություն» չհաստատվի։ Անգամ ասում են, որ Թուրքիայում հանգստություն չի հաստատվի, եթե Դիարբեքիրը հանդարտ չլինի։ Պետք է սա ոչ թե որպես սպառնալիք ընկալել, այլ որպես իրավիճակի գնահատական։ Ակնկալում են, որ մենք տեղի ունեցածների մասին արևմտյան շրջաններին ենք տեղյակ պահելու։ Եթե իրավիճակի կարգավորման հետ կապված հույսեր չունենային, Դիարբեքիրը կլքեին։ Բացասական այս իրավիճակում դրության կարգավորման հույս տեսնելը մեզ համար էլ հուսադրող եղավ։

«Սուրբ Կիրակոս եկեղեցին նույնպես վնասվել է»

-Սուրբ Կիրակոս եկեղեցու ղեկավար խորհրդի ներկայացուցիչների և համայնքի այլ ներկայացուցիչների հետ կարողացա՞ք հանդիպել։

-Չկարողացանք Սուրբ Կիրակող եկեղեցի այցելել, քանի որ Սուր թաղամաս մուտքը դեռ արգելված է։ Սակայն Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու հիմնադրամի գլխավոր քարտուղարկ Գաֆուր Թյուրքայը մեզ ուղեկցել է մեր ամբողջ այցի ընթացքում։ Նրանից մանրամասն տեղեկացել եմ եկեղեցու վիճակի մասին, ուսումնասիրել եմ վերջին շրջաում նկարված նկարները։ Եկեղեցու շրջակայքը հողին է հավասարեցվել։ Եկեղեցու ներսում նույնպես վնասվածքներ կան։ Սուրբ Կիրակոսից բացի մյուս պատմական շիություններն էլ են նույն վիճակում։ Սուրում տուժող ընտանիքների հետ ենք հանդիպել։ Ավերված մի շարք անշարժ գույք իրական արժեքից շատ ավելի ցածր է գնահատվել։ Շրջանի համար սա շատ լուրջ խնդիր է։ Այս մասին Դիարբեքիրի նահանգապետին տեղյակ ենք պահել։ Նահանգապետն ընդունել է, որ այդ հարցում կան խնդիրներ և նշել, որ այդ հարցի մասին տեղյակ է պահել համապատասխան նախարարություններին։