«Փորձում ենք մաքուր ջրի կաթիլ լինել ապաստանյալների համար»

«Արևելյան եկեղեցիներ»-ի հոգևորականները Ստամբուլից դուրս բնակվող քրիստոնյաներին օգնության ձեռք են մեկնում։ Ասորական կաթոլիկ եկեղեցուց հայր Օրհան Չանլըի հետ Թուրքիայում ապաստանած քրիստոնյաների խնդիրենրից ենք խոսել։

Վերջին տարիներին Թուրքիան հյուրընկալում է միլիոնավոր ապաստանյալների, ովքեր ստիպված են եղել լքել իրենց բնակավայրերը՝ Սիրիայի և Իրաքի պատերազմների պատճառով։ Սիարիայից և Իրաքից եկած գաղթականների կարելի է հանդիպել Ստամբուլում, Իզմիրում, Անկարայում, ինչպես նաև Թուրքիայի գրեթե բոլոր քաղաքներում։ Քրիստոնյա ապաստանյալների ավելի ստվար բնակչություն կա Բիլեջիքում, Աքսարայում և այլ շրջաններում։

«Արևելյան եկեղեցիներ»-ն ըդգրկում է Ասորական կաթոլիկ, հնագույն և Քաղդեական եկեղեցիները, որի հոգևաորականները երեք տարի է օգնության ձեռք են մեկնում Ստամբուլից դուրս բնակվող քրիստոնյա ապաստանյալներին։ Ասորական կաթոլիկ եկեղեցու հոգևոր հայր Օրհան Չանլըն «Ակօս»-ին ներկայացրել է Թուրքիայում ապաստան գտած քրիստոնյա ապաստանյալների խնդիրները։ 

-Թուրքիայում ապաստանած քրիստոնյա գաղթականների հիմնական խնդիրները որո՞նք են։

-«Արևելյան եկեղեցիներ»-ը վերջին երեք տարիների ընթացքում գաղթականների անսպասելի խնդրի առջև է կանգնել։  Սա «Արևելյան եկեղեցիներ»-ի մաս կազմող երեք եկեղեցիների համար էլ մեծ խնդիր է։ Այդ մարդիկ թողել են ամեն ինչ և արտագաղթել։ Նրանց ապաստանյալ ենք անվանում, որովհետև նրանց նպատակը Թուրքիայում հաստատվելը չէ, այլ ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա և Եվրոպա գաղթելն է։ Թուրքիայում մնում են անքան, մինչև ՄԱԿ-ն ընդունի իրենց դիմումները։ Նրանց համար անշուշտ հեշտ չէ ապրել մի երկրում, որի մշակույթը, լեզուն չգիտեն։ Այս սպասողական իրավիճակը երբեմն երեք-չորս տարի է տևում։ Այդ ընթացքում նրանց երեխաները չեն կարողանում դպրոց հաճախել, կրթությունը կիսատ թողած ուսանողները չեն կարողանում աշխատանք գտնել, քանի որ աշխատանքի արտոնություն չեն կարողանում ստանալ։ Այս խնդիրն առկա է ոչ միայն ուսանողների, այլ բոլոր չափահասների համար։ Այդ մարդիկ իրենց միջոցներով են բնակարանի վարձ վճարում, ուստի աշխատանքի հարցում լուրջ խնդիրներ են ունենում։ Ապրում են այն թաղամասերում, որտեղ բնակարանները համեմատաբար մատչելի են, աղքատ կենսապայմաններում են․․․

Նրանց հոգևոր ծառայություններ ենք մատուցում, հատուկ իրենց համար արաբերեն պատարագներ ենք կազմակերպում, հարսանեկան ծիսակատարություններն ենք իրականացնում, հուղարկավորության արարողություններն ենք կազմակերպում, հիվանդներին այցելում։ Փորձում ենք մաքուր ջրի կաթիլ լինել ապաստանյալների համար։ 

-Ձեր նշածները Ստամբուլում բնակվող ապաստանյալներին են վերաբերում։ Ստամբուլից դուրս բնակվող քրիստոնյաներին ինչպե՞ս եք օգնում։ 

-Վերջին երեք-չորս տարիների ընթացքում մոտ 40-50 հազար քրիստոնյա է ապաստանել Թուրքիայում։ Որոշ ապաստանյալների դիմումներն ընդունվել ենշ և այլ երկրներ են գաղթել, սակայն կան նաև ընտանիքներ, որոնք երեք-չորս տարի է այստեղ են, երեխաների հետ փողոցում են ապրում և կամաց-կամաց թուրքերեն են սովորում։ Մեր կառավարությանը շնորհակալ ենք, որ թույլ են տալիս այս մարդկանց այստեղ ապրել։ Դա շատ կարևոր եմ համարում։ Բոլոր ապաստանյալները հնարավորություն չունեն Ստամբուլում հաստատվելու։ Շատ կցանկանայինք, որ բոլորը Ստամբուլում, Իզմիրում, Անկարայում կամ Իսքենդերունում (Ալեքսանդրետտա) լինեն․ այս քաղաքներում առնվազն եկեղեցիներ կան։ Իհարկե սա հնարավոր չէր, ապաստայալները ցրվել են ամենուր՝ Բիլեջիք, Սաքարյա, Բոլու, Զոնգուլդակ, Դյուզջե, Էսքիշեհիր, Քյութահյա, Քըրըքքալե, Ամասյա, Յալովա, ևն։ Մենք հնարավորության չափով փորձում ենք կապ հաստատել նրանց հետ, գնում ենք այդ քաղաքներ, այնտեղ հարսանեկան արարողությունների սրահ ենք վարձում և պատարագներ իրականացնում։ Քաղաքների ղեկավար շրջանակները մեզ միշտ օժանդակում են։ Օրինակ՝ Յալովայում ամեն ամսվա առաջին շաբաթը պատարագ է իրականացվում։ Մենք՝ հոգևորականներս, բոլոր գաղթականների համար ցավում ենք, և շատ ենք ցանկանում, որ ՄԱԿ-ը և գերտերությունները նրանց դիմումներին արձագանքեն, քանի որ երեխաներն առանց կրթության են մնում, երիտասարդները համալսարանական կրթույթունն են անավարտ թողնում, աշխատանք, զբաղմունք չունեն։ Մենք հոգեբանական ճնշում ենք զգում, երբ մեկ շաբաթ չենք աշխատում։ Այդ արդիկ արդեն երեք-չորս տարի է չեն աշխատում։ 

-Նշեցիք, որ Յալովայում ամեն ամիս պատարագ է իրականացվում։ Ամենաշատ քրիստոնյա գաղթականները Յալովայու՞մ են։

-Այո՛, Յալովայում քրիստոնյա ապաստանյալների թվաքանակը մեծ է։ Սակայն մշուս շրջաններում էլ նրանց թիվը քիչ չէ։ Բիլեջիքում 1000, Դյուզջեում 750, Աքսարայում 650 քրիստոնյա է մասնակցում պատարագներին։ Քրիստոնյա ապաստանյալները գրեթե բոլոր քաղաքներում են։ Թվաքանակով ամենամեծը Ստամբուլն է, անշուշտ։ Թվաքանակը 1000 և 4000-ի միջև տատանվում է։ 

-Եկեղեցական տոների ժամանակ պատարագ իրականացնու՞մ եք։

-Անցած տարի Սուրբ ծննդյան օրվա կապակցությամբ Աքսարայի ապաստանյալների համար պատարագ եմ իրականացրել։ Շատերը երկար տարիների դադարից հետո առաջին անգամ էին Սուրբ ծննդյան պատարագի մասնակցում։ Կարող եմ ասել, որ պատարագների իրականացումը նրանց շատ է ուրախացնում։ Նրանք իրենց երկրներում շատ հավատացյալ են եղել, եկեղեցի այցելել են ոչ թե շաբաթը մեկ անգամ, այլ գրեթե ամեն օր։ Հասարակական գործունեություն էին ծավալում եկեղեցիներում, երգչախմբեր ստեղծում։ Աքսարայի Սուրբ ծննդյան պատարագը շատ տխուր անցավ։ Աքսարայում կյանքի պայմաններն այնքան էլ հեշտ չեն, պատարագը տխուր անցավ, սակայն մենք փորձեցինք անել ամեն ինչ։ Մեր համայնքի բարերարները հնարավորինս օժանդակում են։

-Նշեցիք, որ քաղաքների ղեկավար շրջանակները Ձեզ օգնել են։ Քրիստոնյա ապաստանյալները տեղի բնակիչների հետ ի՞նչ հարաբերությունների մեջ են։

-Քրիստոնյա ապաստանյալները տեղաբնիկների հետ շբման մեջ չեն, փակ համայնքներում են ապրում, քանի որ թուրքերեն չգիտեն։ Նշում են, որ մինչ այժմ որևէ խնդիր չեն ունեցել, դժգոհ չեն։ Ղեկավար շրջանակների հետ էլ ենք զրուցել, նրանք էլ բացասական վերաբերմունք չեն դրսևորում։

 



Yazar Hakkında

Ռուբեն Վարժապետյան