ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Արցախի մասին՝ միայն լուրջ

dzovinarlok@gmail.com

Հետաքրքիր մի դիտարկում եմ արել. Հայաս­տա­նի հա­յերը ասում են իրենց հայ, իսկ մնա­ցած հա­յերին սփիւռք կամ ըստ բնա­կատե­ղիի՝ պոլ­­սա­­­հայ, պէյ­­րութա­­հայ, ռու­­սա­­­հայ, ֆրան­­սա­­­հայ… Սա­­կայն պարզւում է, որ նոյ­­նը անում են նաեւ սփիւռքա­­հայե­­րը. նրանք իրենց ասում են հայ, իսկ մնա­­ցած հա­­յերին ըստ բնա­­կատե­­ղիի, այ­­սինքն մենք դառ­­­նում ենք իրենց տե­­­սան­­­կիւնից հա­­­յաս­­­տանցի։

Օրերս մի փոք­­­րիկ խմբով ճամ­­­բորդութեան ելանք՝ Տա­­­թեւով դէ­­­պի Ղա­­­րաբաղ։ Մեր մէջ կար մի անձնա­­­ւորու­­­թիւն, որը թէեւ հա­­­յաս­­­տանցի էր, բայց հաս­­­տա­­­­­­­տուել էր Բել­­­գիայում եւ իրեն հա­­­մարում էր այ­­­լեւս եւ­­­րո­­­­­­­պացի։ Երբ Եղեգ­­­նա­­­­­­­ձորում կանգ առանք նա­­­խաճաշ անե­­­լու, խօսք բա­­­ցուեց կար­­­ծեմ ֆլա­­­մին­­­կո­­­­­­­ների թէ ջայ­­­լամնե­­­րի մա­­­սին եւ նա ասաց, որ Ղա­­­րաբա­­­ղում ֆլա­­­մին­­­կո­­­­­­­ների պիզ­­­նես կը բա­­­ցի։ Ու ծի­­­ծաղաց։ Այ­­­սինքն կա­­­տակ արեց։ Եր­­­բեք մարդ այնպէս չի նեղ­­­ւում, քան երբ նրան նե­­­ղում են ազ­­­գա­­­­­­­յին հո­­­ղի վրայ. ու­­­րեմն Ղա­­­րաբա­­­ղը որոշ հա­­­յերի հա­­­մար դա կա­­­տակ է, իսկ լուրջը դա Եւ­­­րո­­­­­­­պան եւ ԱՄՆ-ն է։ Նման մար­­­դու հետ անհնար է հաց կի­­­սել, որով­­­հե­­­­­­­տեւ սե­­­փական հո­­­ղը ու­­­րա­­­­­­­ցող հա­­­յը ընդհան­­­րա­­­­­­­պէս մարդկա­­­յին ըն­­­տա­­­­­­­նիքից դուրս է մնում։ Հա, ի մի­­­ջի այ­­­լոց նրանք ըն­­­դունում են, որ դրսի հա­­­յեր են եւ երբ Հա­­­յաս­­­տա­­­­­­­նից դուրս եկած տար­­­բեր հա­­­յեր մէկ­­­տե­­­­­­­ղուե­­­ցին Տա­­­թեւում «Տա­­­թեւեր» ճո­­­պանու­­­ղու մուտքին, ապա իրենց մի­­­ջեւ մի փոք­­­րիկ ընդհա­­­րում տե­­­ղի ու­­­նե­­­­­­­ցաւ՝ դրսին հա­­­մապա­­­տաս­­­խա­­­­­­­նելու վե­­­րաբե­­­րեալ։ Նրանք այ­­­լեւս վայ­­­րի հա­­­յաս­­­տանցի­­­ներ չէին եւ ապա­­­ցու­­­ցում էին մի­­­մեանց քա­­­ղաքա­­­կիրթ լի­­­նելու մէջ։ Բայց Տա­­­թեւ-Հա­­­լիձոր ճո­­­պանու­­­ղին տա­­­նում էր մեզ դէ­­­պի Տա­­­թեւի վա­­­նական հա­­­մալիր, դէ­­­պի այն քա­­­ղաքակրթու­­­թիւն, որը շատ աւե­­­լի վաղ էր ծա­­­գել, քան առ­­­հա­­­­­­­սարակ Եւ­­­րո­­­­­­­պան…

Անե­­­րեւա­­­կայե­­­լի հա­­­ճոյք է պատ­­­ճա­­­­­­­ռում այդ ճո­­­պանու­­­ղին. նոյ­­­նիսկ նրանք, ով­­­քեր վախ ու­­­նեն բարձրու­­­թեան (320 մ) կամ փակ տա­­­րած­­­քի հան­­­դէպ, կա­­­րող են առ­­­հա­­­­­­­սարակ մո­­­ռանալ վա­­­խի մա­­­սին, քան­­­զի այնքան ամուր է սար­­­քած եւ այնքան հա­­­ճելի է անցնում 12 վայրկեանը, որ ձեր մէջ ամէն ինչ փոխ­­­ւում է. դուք ար­­­դէն այնպի­­­սին չէք, ինչպի­­­սին էիք մին­­­չեւ ճո­­­պանու­­­ղի մտնե­­­լը։ «Տա­­­թեւեր»-ը Կի­­­նեսի գրքում գրան­­­ցուած է որ­­­պէս աշ­­­խարհի ամե­­­նաեր­­­կար յե­­­տադարձ ճո­­­պանու­­­ղի՝ 5752 մ եր­­­կա­­­­­­­րու­­­թեամբ։ Հա­­­ճոյ­­­քը կրկնւում է, որով­­­հե­­­­­­­տեւ վե­­­րադառ­­­նում ես նոյն ճամ­­­բով եւ տոմ­­­սա­­­­­­­կի 5000 դրա­­­մը (10 դո­­­լարի չափ) գնում է հա­­­մալի­­­րի նո­­­րոգ­­­ման եւ շի­­­նարա­­­րու­­­թիւննե­­­րի վրայ։

Կրկին Շու­­­շիում ենք։ Քա­­­ղաքը դի­­­մաւո­­­րում է խաչ­­­քար-թու­­­րով, որի վրայ գրուած է

«Հո­­­գին յա­­­ւիտե­­­նական է, մա­­­հը յի­­­շողու­­­թիւն»

Ստե­­­փանա­­­կեր­­­տում սե­­­ղան ենք նստում կե­­­ներալ Ար­­­մէն Աբ­­­գա­­­­­­­րեանի հետ։ Հե­­­տաքրքիր հար­­­ցեր է շօ­­­շափում ար­­­ցախցի կե­­­ներա­­­լը, որը բարձրա­­­ձայ­­­նել է ԱԺ-ում.

1 Ին­­­չո՞ւ ղա­­­րաբաղ­­­ցին կա­­­րող է Հա­­­յաս­­­տա­­­­­­­նի նա­­­խագահ դառ­­­նալ, իսկ հա­­­յաս­­­տանցին Ղա­­­րաբա­­­ղի նա­­­խագահ չի կա­­­րող դառ­­­նալ։

2 Ին­­­չո՞ւ ղա­­­րաբաղ­­­ցին կա­­­րող է ու­­­նե­­­­­­­նալ առանձնա­­­տուն Երե­­­ւանի քա­­­ղաքի կեդ­­­րո­­­­­­­նում, իսկ հա­­­յաս­­­տանցին Ղա­­­րաբա­­­ղում՝ ոչ, նոյ­­­նիսկ եթէ նրա որ­­­դին զո­­­հուել է Ղա­­­րաբա­­­ղի սահ­­­մա­­­­­­­նին։

3 Ին­­­չո՞ւ չենք միաց­­­նում Ար­­­ցա­­­­­­­խը Հա­­­յաս­­­տա­­­­­­­նին։

Իրօք որ. ե՞րբ է վեր­­­ջա­­­­­­­նալու այդ թատ­­­րո­­­­­­­նը եր­­­կու հայ­­­կա­­­­­­­կան հան­­­րա­­­­­­­պետու­­­թիւննե­­­րի մա­­­սին. Ար­­­ցա­­­­­­­խը Հա­­­յաս­­­տա­­­­­­­նի 11-րդ մարզն է եւ չկայ այ­­­լեւս հա­­­յաս­­­տանցի եւ ղա­­­րաբաղ­­­ցի։ Միայն Ար­­­ցա­­­­­­­խում ես հաս­­­կա­­­­­­­նում, որ ցե­­­ղաս­­­պա­­­­­­­նու­­­թեան ճա­­­նաչ­­­ման պայ­­­քա­­­­­­­րը պէտք է փո­­­խարի­­­նել Ար­­­ցա­­­­­­­խի ճա­­­նաչ­­­ման պա­­­հան­­­ջով։ Մին­­­չեւ աշ­­­խարհը չճա­­­նաչի Ար­­­ցա­­­­­­­խի ան­­­կա­­­­­­­խու­­­թեան իրա­­­ւունքը եւ այն չդա­­­դարի իրա­­­ւաբա­­­նօրէն հա­­­մարուել Ատրպէյ­­­ճա­­­­­­­նի մաս, Հա­­­յաս­­­տա­­­­­­­նը կը շա­­­րու­­­նա­­­­­­­կուի գտնուել փաս­­­տա­­­­­­­ցի ցե­­­ղաս­­­պա­­­­­­­նու­­­թեան վտան­­­գի ներ­­­քոյ։ Եւ պա­­­տերազ­­­մի մէջ։ Շատ-շա­­­տերն են դա հաս­­­կա­­­­­­­ցել եւ Ար­­­ցա­­­­­­­խում կա­­­րելի է հան­­­դի­­­­­­­պել հա­­­յու­­­թեան տար­­­բեր հա­­­տուած­­­նե­­­­­­­րի ներ­­­կա­­­­­­­յացու­­­ցիչնե­­­րին, որոնք իրենց ճա­­­կատա­­­գիրը կա­­­պել են Ղա­­­րաբա­­­ղի հետ։ Օրի­­­նակ, երբ մենք հա­­­ւաքուեցինք Մար­­­տա­­­­­­­կեր­­­տի Աղա­­­բեկա­­­լանջ գիւ­­­ղում Պա­­­ւել Տա­­­դեւո­­­սեանի տա­­­նը, ապա սե­­­ղանի շուրջ մէկ­­­տե­­­­­­­ղուե­­­ցին նրա զի­­­նակից­­­նե­­­­­­­րը՝ եր­­­կու ֆրա­­­սահա­­­յեր (որոնք իրա­­­կանում նախ­­­կին պոլ­­­սա­­­­­­­հայեր էին) եւ մէկ պէյ­­­րութա­­­հայ մար­­­տիկ։ ֆրան­­­սա­­­­­­­հայ Վար­­­դան Թո­­­րոսեանը 1997-ին ամուսնա­­­ցել էր ղա­­­րաբաղ­­­ցի Վար­­­դուհու հետ՝ Մոխ­­­րա­­­­­­­թաղ գիւ­­­ղից, նոյն Մար­­­տա­­­­­­­կեր­­­տի շրջա­­­նից։ Ու­­­նէին եր­­­կու զա­­­ւակ եւ տա­­­րուայ մի կէ­­­սը գտնւում էին Փա­­­րիզում, իսկ միւ­­­սը՝ Ղա­­­րաբա­­­ղում։ Վար­­­դա­­­­­­­նը եր­­­ջա­­­­­­­նիկ էր։ Իսկ Պա­­­ւել Տա­­­դեւո­­­սեանը ու­­­նէր 4 տղայ եւ մէկ աղ­­­ջիկ։ Պատ­­­մում էր, թէ ինչպէս էին կռուել Աղա­­­բեկա­­­լանջ գիւ­­­ղի հա­­­մար, որը երեք ան­­­գամ ան­­­ցել էր թուրքի ձեռ­­­քը, մին­­­չեւ որ վերջնա­­­կանա­­­պէս դար­­­ձել էր հայ­­­կա­­­­­­­կան։ Խա­­­ղաղու­­­թիւնը նրանց չի կա­­­րող խա­­­բել. նրանք միշտ պատ­­­րաստ են կրկին զէնք վերցնել ու դի­­­մագ­­­րա­­­­­­­ւել հա­­­կառա­­­կոր­­­դի յար­­­ձա­­­­­­­կումնե­­­րին։

Խմում ենք Տա­­­դեւո­­­սեան­­­նե­­­­­­­րի տնա­­­կան թթի օղին։ Որ­­­քա՛ն էլ խմենք՝ չե՛նք հար­­բում։ Առա­­ջին բա­­ժակը Ար­­ցա­­­խում խմում են միշտ յոտնկայս՝ զո­­հուած­­նե­­­րի կեն­­դա­­­նի կե­­նացը։