ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Սահմանադրական յեղաշրջում ՌԴ-ում

dzovinarlok@gmail.com

Նախքան անցնե­լը այ­­սօ­­­րուայ բուն նիւ­­թին՝ յի­­շեց­­նեմ Հրանդ Տին­­քի մի դի­­տար­­կումը.

«Եթէ դու ազգ ես, առա­­ջին գծի վրայ կա­­րող ես դնել քո ան­­ցեալը, բայց եթէ դու յա­­ւակ­­նում ես պե­­տու­­թիւն դառ­­նալ, ապա առա­­ջին գծի վրայ պի­­տի լի­­նի ազ­­գի ապա­­գան»։

Հրան­­դը ասում էր դա Հա­­յաս­­տա­­­նի մա­­սին, որը չու­­նե­­­նալով դա­­րեր շա­­րու­­նակ պե­­տու­­թիւն, վեր­­ջա­­­պէս հնա­­րաւո­­րու­­թիւն էր ու­­նե­­­ցել ստեղ­­ծել իր պե­­տու­­թիւնը։ Սա­­կայն այ­­սօ­­­րուայ իմ նիւ­­թը մի երկրի մա­­սին է, որը ոտ­­քե­­­րը խրած իր ան­­ցեալի մէջ (ի դէպ յան­­ցա­­­ւոր), նստած իր մի­­ջու­­կա­­­յին զէն­­քի վրայ, չի ու­­զում առա­­ջըն­­թաց ապա­­հովել եւ շա­­րու­­նա­­­կաբար ետ է նա­­յում։

Օրի­­նակ, ամա­­նորեայ իր խօս­­քի մէջ Փու­­տինն ասաց, որ 2020 թո­­ւակա­­նը նշա­­նաւո­­րուե­­լու է հայ­­րե­­­նական մեծ պա­­տերազ­­մում կրած յաղ­­թա­­­նակի 75-ամեակով։ Ստաց­­ւում է, որ ու­­րիշ օրա­­կարգ չու­­նի եր­­կի­­­րը… Տե­­ղին է յի­­շել մի ծաղ­­րանկար, որ­­տեղ Ստա­­լինն ու Փու­­տի­­­նը կիս­­ւում են մի­­մեանց հետ իրենց փոր­­ձով.

Ստա­­լին – Ես, ըն­­կեր Փու­­տին, միշտ կե­­րակ­­րում էի ժո­­ղովրդին մեծ ապա­­գայով։

Փու­­տին – Մեծ ապա­­գան նրանց ար­­դէն չի բա­­ւարա­­րում, ուստի ես նրանց յա­­ւելեալ կե­­րակ­­րում եմ մեծ ան­­ցեալով…

Յի­­շեց­­նեմ, որ Փու­­թի­­­նին իշ­­խա­­­նու­­թեան բե­­րեց ՌԴ-ան առա­­ջին նա­­խագահ Պո­­րիս Ել­­ցի­­­նը, խոս­­տո­­­վանե­­լով, որ 4 ամիս էր փնտրում իր յետ­­նորդին եւ 20 թեկ­­նա­­­ծու­­նե­­­րից ընտրեց հէնց Փու­­թի­­­նին։

Դե­­ռեւս 2018-ին Ժի­­րինովսկին, որին ծաղ­­րա­­­ծուի տեղ են դնում, ծաղ­­րա­­­ծու­­նե­­­րին բնո­­րոշ մի ճշմար­­տութիւն ասաց կամ գու­­շա­­­կեց.

- Ընտրու­­թիւններ այ­­լեւս չեն լի­­նելու։ Սա նա­­խագա­­հի վեր­­ջին ընտրու­­թիւններն էին։ Նրանք ձանձրա­­ցել են ընտրա­­կեղ­­ծիք իրա­­կանաց­­նե­­­լուց։ Կլի­­նի Պե­­տական Խոր­­հուրդ, որ­­տեղ Պետ­­խորհուրդի նա­­խագա­­հը երկրի նա­­խագա­­հի իրա­­ւասու­­թիւննե­­րով կ՚ընտրո­­ւի պետ­­խորհրդի նիս­­տին, իսկ պետ­­խորհուրդը կը ձե­­ւաւո­­րուի լա­­ւագոյն, դէ իբր լա­­ւագոյն նա­­հան­­գա­­­պետ­­նե­­­րից, նա­­խարար­­նե­­­րից, սե­­նատոր­­նե­­­րից, պատ­­գա­­­մաւոր­­նե­­­րից՝ 30-40 հո­­գի, նրանք կը նստեն Քրեմ­­լի Գէոր­­գիեւեան դահ­­լի­­­ճում։ Նրանց այ­­լեւս պէտք չեն ընտրու­­թիւններ։ Նա կը լի­­նի ար­­դէն ցմահ, ինչպէս Մաօ Ցզէ-Դունն էր. մենք նրան չի­­նացի առաջ­­նորդի պէս կը յու­­ղարկա­­ւորենք։ Մենք Ասիա ենք...

Ծի­­ծաղա­­ցին՝ ան­­ցաւ-գնաց, եւ ահա 2 տա­­րի անց յի­­շեցին եւ այ­­լեւս չծի­­ծաղե­­ցին։ Որով­­հե­­­տեւ խօ­­սեց ար­­դէն նա­­խագահ Փու­­տի­­­նը։ Չի ու­­զում հե­­ռանալ իշ­­խա­­­նու­­թիւնից ըն­­կեր Փու­­տի­­­նը։ 20 տա­­րի է իշ­­խա­­­նու­­թեան ղե­­կին է՝ ո՞ւր պի­­տի գնայ։ Թող սահ­­մա­­­նադ­­րութիւ­­նը գրո­­ղի ծո­­ցը գնայ, կը կար­­գադրի փո­­փոխու­­թիւններ, աւե­­լի ճիշտ, ուղղումներ անել ու կը մնայ… Այդ նպա­­տակի հա­­մար նա 75 հո­­գանոց խումբ ստեղ­­ծեց, որ­­պէսզի նրանք կարճ ժամ­­կէ­­­տում իր վրայ «կա­­րէն» սահ­­մա­­­նադ­­րութիւ­­նը, որով­­հե­­­տեւ նրա ախոր­­ժակն այ­­լեւս դուրս էր եկել սահ­­մա­­­նադ­­րութեան այդ տար­­բե­­­րակից։ Ի՞ նչ պի­­տի ուղղո­­ւէր. ահա մի քա­­նի դրոյթներ.

1.Մի­­ջազ­­գա­­­յին իրա­­ւունքի գե­­րակա­­յու­­թիւնը սահ­­մա­­­նափա­­կել

2. Փո­­խել Ռու­­սաստա­­նի կա­­ռավա­­րու­­թեան նշա­­նակումնե­­րի կար­­գը. կա­­ռավա­­րու­­թեան ղե­­կավա­­րին, փոխ­­նա­­­խագահ­­նե­­­րին եւ նա­­խարար­­նե­­­րին կը հաս­­տա­­­տի փառ­­լա­­­մեն­­թը՝ Պե­­տական Դու­­ման։

3. Փո­­խել այն դրոյ­­թը, որի հա­­մաձայն միեւ­­նոյն ան­­ձը չի կա­­րող լի­­նել նա­­խագա­­հի պաշ­­տօ­­­նում եր­­կու ժամ­­կէ­­­տից աւել անընդհատ…

Հաս­­կա­­­նալի՞ է։

Աւագ սե­­րունդը նստած է հե­­ռատե­­սիլի առ­­ջեւ եւ դար­­ձել է հե­­ռատե­­սիլի հլու հպա­­տակը. ինչ ասում է հե­­ռատե­­սիլը, այն էլ ըն­­դունում է առանց երկմտե­­լու։ Մնա­­ցածը՝ չդի­­մանա­­լով ստին եւ ան­­հե­­­ռան­­կար ապա­­գային, ար­­տա­­­գաղ­­թում են։ Ան­­վախնե­­րը դուրս են գա­­լիս հա­­մար­­ձակ կար­­գա­­­խօս­­նե­­­րով, նրանց խա­­ղաղ գոր­­ծո­­­ղու­­թիւննե­­րը կանխւում են սար­­սա­­­փելի բռնու­­թիւննե­­րով ու­­ժա­­­յին­­նե­­­րի կող­­մից, եւ յե­­տոյ այդ ան­­վախ երի­­տասարդնե­­րին ան­­հե­­­թեթ յօ­­դուած­­նե­­­րով դա­­տում են եւ ու­­ղարկում բան­­տեր. սա է Ռու­­սաստա­­նի ներ­­կա­­­յիս քա­­ղաքա­­կան պատ­­կե­­­րը։

ՌԴ-ն մի քա­­նի տաս­­նեակ հա­­զար քա­­ղաքա­­ցիներ՝ տնտե­­սագէտ­­ներ, իրա­­ւագէտ­­ներ,քա­­ղաքա­­գէտ­­ներ,պատ­­գա­­­մաւոր­­ներ,լրագ­­րողներ եւ այ­­լոք, մա­­նիֆեստ ստո­­րագ­­րե­­­ցին, որի մէջ մաս­­նա­­­ւորա­­պէս աս­­ւում էր.

«Այ­­սօր մենք, Ռու­­սաստա­­նի Դաշ­­նութեան քա­­ղաքա­­ցիներս, յայ­­տա­­­րարում ենք, որ մեր աչ­­քի առաջ երկրում տե­­ղի է ու­­նե­­­նում սահ­­մա­­­նադ­­րա­­­կան յե­­ղաշրջում։ Մենք հա­­մոզո­­ւած ենք, որ յե­­ղաշրջման նպա­­տակն է Վլա­­տիմիր Փու­­թի­­­նի իշ­­խա­­­նու­­թիւնն ու կո­­ռումպա­­ցուած ռե­­ժիմի ցմահ պահ­­պա­­­նու­­մը։ Դրա հա­­մար հնա­­րուել է յա­­տուկ գոր­­ծո­­­ղու­­թիւն, որի շնոր­­հիւ Սահ­­մա­­­նադ­­րութիւ­­նը անօ­­րինա­­կան կեր­­պով պի­­տի փո­­փոխո­­ւի։ Այդ պատ­­րաստի որոշ­­ման մա­­սին Փու­­տի­­­նը յայ­­տա­­­րարեց Յու­­նո­­­ւարի 15-ին, կան­­խո­­­րոշե­­լով Ռու­­սաստա­­նի ճա­­կատա­­գիրը 17 րո­­պէում։ Փո­­փոխու­­թիւննե­­րը արո­­ւեցին 5 օրո­­ւայ մէջ։ Ստեղ­­ծում են նոր, հա­­սարա­­կու­­թեան կող­­մից չվե­­րահսկո­­ւող ղե­­կաւար մար­­մին, այ­­սինքն Պե­­տական խոր­­հուրդ…

Մեզ հար­­կա­­­ւոր է իշ­­խա­­­նու­­թեան իրա­­կան փո­­խելիու­­թիւն, այլ ոչ թէ լիազօ­­րու­­թիւննե­­րի տե­­ղափո­­խու­­թիւն, որի նպա­­տակն է մի ան­­ձի ցմահ իշ­­խա­­­նու­­թիւնը…»։

Փու­­թի­­­նին յա­­ճախ հա­­մեմա­­տում են Ստա­­լինի հետ, սա­­կայն ին­­չո՞վ բա­­ցատ­­րել, որ 1938-1946թթ.-ին Սո­­վետա­­կան Միու­­թեան ղե­­կավա­­րը ըստ պաշ­­տօ­­­նի Մի­­խայիլ Կա­­լինինն էր որ­­պէս Գե­­րագոյն խորհրդի Նա­­խագա­­հու­­թեան նա­­խագահ, բայց երկրի իրա­­կան նա­­խագա­­հը գրե­­թէ 30 տա­­րի Ստա­­լինն էր (1924-1953), որը Կո­­մու­­նիստա­­կան Կու­­սակցու­­թեան քար­­տուղարն էր։ Եւ Սո­­վետա­­կան Միու­­թիւնում երկրի ղե­­կավար էր դառ­­նում հենց կու­­սակցու­­թեան քար­­տուղա­­րը։ Վեր­­ջին քար­­տուղար-ղե­­կավա­­րը Կոր­­պա­­­չովն էր (1985-1991)։ Երբ նա որո­­շեց դառ­­նալ Սո­­վետա­­կան Միու­­թեան նա­­խագահ (1990-1991), ապա եր­­կի­­­րը փլու­­զո­­­ւեց… եւ Ռու­­սաստա­­նի ղե­­կավար այ­­սուհետ կա­­րող էր դառ­­նալ միայն նա­­խագա­­հը, այլ ոչ թէ կու­­սակցական քարտուղարը։