«Երեխաների համար բակը հեռաւոր երազանք էր»

ԼԻԼԻԹ ՀԱՆՉԻ ՊՈՂՈՍԵԱՆ

55ժամ տե­ւած ճա­նապար­հորդու­թեան մա­սին պատ­մում է օրեր առաջ ըն­տա­նիքի հետ Թուրքիայից Հա­յաս­տան վե­րադար­ձած Ար­փի­նէն։

«Իրա­կանում Հա­յաս­տան վե­րադառ­նա­լու մտադ­րութիւն չու­նէինք. դեռ 2 տա­րի Թուրքիայում մնա­լու ծրա­գիր ու­նէինք, սա­կայն հա­մավա­րակը մեզ անսպա­սելի որո­շում կա­յաց­նե­լու խնդրի առաջ կանգնեց­րեց՝ վճռե­ցինք երե­խանե­րի հետ հայ­րե­նիք վե­րադառ­նալ» ասում է Ար­փի­նէն։

-Ար­փի­նէ՛, առա­ւօտեան, երբ ար­դէն Հա­յաս­տա­նում էիք, ի՞նչ զգա­ցումներ ու­նե­ցան երե­խանե­րը։

-Երե­խանե­րը ճա­նապար­հին ան­համբեր սպա­սում էին, թէ երբ են Հա­յաս­տան հաս­նե­լու։ Հա­յաս­տա­նում իմ հայ­րա­կան տա­նը ապաս­տա­նեցինք, որ­տեղ բակ ու պտղա­տու այ­գի ու­նենք։ Առա­ւօտեան երե­խաներս քնից արթնա­ցել ու միան­գա­մից բակ են վա­զել։ Անհնար է պարզ մարդկա­յին լե­զուով նկա­րագ­րել նրանց բերկրան­քը։ Չափ ու սահ­ման չու­նե­ցող ու­րա­խու­թիւն. ա՛յ, այդ ու­րա­խու­թիւնն էր պա­տել նրանց.վազվզում էին խո­տերի մէջ ու գնդա­կով խա­ղում, ցնցու­ղը վերցրել այ­գին էին ջրում, իրենց ոտ­քե­րի տակ հայ­րե­նի հո­ղի կա­րոտն էին զգում։ Տա­րիներ շա­րու­նակ Թուրքիայում ապ­րե­լով՝ մեր երե­խանե­րը մարդկա­յին պարզ ու­րա­խու­թիւննե­րից զրկո­ւած էին։ Եթէ ամէն երե­խայի կեան­քում բակն իր կեան­քի կա­րեւոր ու ան­բա­ժան մաս­նիկն է, ապա մեր երե­խանե­րի ու Իս­թանպու­լում ապ­րող շատ հա­յաս­տանցի երե­խանե­րի հա­մար բա­կը հե­ռաւոր երա­զանք էր։

-Ին­չե՞ր ապ­րե­ցիք ճա­նապար­հին։

-Թուրքիայից դէ­պի Հա­յաս­տան շար­ժո­ւող առա­ջին աւ­տո­պու­սը մերն էր, մեր վա­րոր­դը շատ հո­գատար էր բո­լոր ու­ղե­ւոր­նե­րի հան­դէպ։ Աւ­տո­պու­սի մէջ շատ ման­կա­հասակ երե­խաներ կա­յին, եւ նա նրան­ցից իւ­րա­քան­չիւրի հան­դէպ շատ ու­շա­դիր էր։ Թուրքա­կան սահ­մանն անցնե­լիս մեզ օգ­նել էր նաեւ ու­ղե­բեռը տե­ղափո­խելու հար­ցում, մինչդեռ կա­րող էր նաեւ չօգ­նել, ինչ կայ որ։ Վա­րորդն օժ­տո­ւած էր մարդկա­յին բարձր յատ­կա­նիշ­նե­րով, ին­չի հա­մար շնոր­հա­կալ ենք նրան։

-Հա­մացան­ցում արագ տա­րածո­ւեցին լու­րեր այն մա­սին, որ մեր հա­յերը Պա­թու­մում սո­ված եւ ծա­րաւ են մնա­ցել։ Իրա­կանում ի՞նչ էր եղել։

-Ու­ղե­ւորու­թեան առա­ջին օրը՝ երե­կոյեան ժա­մը եօթին էինք վեր­ջին ան­գամ հաց կե­րել, որից յե­տոյ աւ­տո­պուսնե­րը շար­ժո­ւել եւ միայն լու­սա­դէմին են կանգ առել։ Առա­ւօտեան ժա­մը 9-30–ին թուրքա­կան սահ­մա­նում էինք։ Սահ­մանն անցնե­լուց յե­տոյ նոյնպէս հաց չենք կե­րել, աւե­լին՝ մնա­ցել էինք առանց ջրի։ Վրաս­տա­նում թոյլ չեն տո­ւել, որ ջուր գնենք. 6 ժամ անընդմէջ աւ­տո­պու­սը ըն­թացքի մէջ է եղել, եւ մեզ ու­ղեկցող ոս­տի­կան­ներն ասել են, որ իրա­ւունք չու­նենք դու­ռը բա­ցելու եւ իջ­նե­լու, դրան գու­մա­րած՝ չէ­զոք գօ­տում 9 ժամ սպա­սել ենք (սպա­սելու պատ­ճա­ռը 3 ու­ղե­ւորի փաս­տաթղթա­յին խնդիր­ներն էին, որոնք կար­գա­ւորո­ւեցին աւե­լի ուշ՝ հիւ­պա­տոսի մի­ջամ­տութիւ­նից յե­տոյ)։ Մենք կապ հաս­տա­տեցինք վե­րադար­ձի գոր­ծընթա­ցի կազ­մա­կեր­պիչ Գա­գիկ Մու­շե­ղեանի հետ եւ բա­ցատ­րե­ցինք վի­ճակը։ Նա մեզ տրա­մադ­րեց հիւ­պա­տոսա­րանի թեժ գծի հե­ռախօ­սահա­մար­նե­րը, որից յե­տոյ միայն վրա­ցական կող­մը ապա­հովեց եր­կու կան­գառ՝ պէտ­քա­րանից օգ­տո­ւելու հա­մար, իսկ երկրորդ կան­գա­ռին՝ ժա­մեր անց նաեւ ջրեր ու պիս­կո­ւիտ­ներ բա­ժանե­ցին։ Եւ այս ամէ­նի գլխա­ւոր պատ­ճա­ռը հա­մավա­րակի ստեղ­ծած ար­տա­կարգ իրա­վիճակն էր՝ իր չոր ու ան­մարդկա­յին կա­նոն­նե­րով, միւս կող­մից էլ հայ­կա­կան աւ­տո­պուսնե­րում ջրի պա­շար չկար (լաւ կը լի­նէր, որ ու­ղե­ւորու­թեան ըն­թացքում աւ­տո­պուսնե­րում ջուր լի­ներ)։ Մենք աւ­տո­պուսնե­րում ու­նէինք ման­կա­հասակ երե­խաներ, որոնց քաղ­ցած եւ ծա­րաւ թող­նե­լը իս­կա­կան տան­ջանք էր։ Ժա­մեր շա­րու­նակ փակ աւ­տո­պու­սի մէջ էինք, իսկ մեզ լսող չկար։ Հի­մա էլ գու­ցէ որոշ ըն­թերցող­ներն ասեն՝ ինչ կայ որ, բայց վստահ եմ, որ այդպէս մտա­ծող­նե­րը սո­վորա­կան եր­կա­րաժամ օդա­նաւի ու­ղե­ւորու­թեան ըն­թացքում ան­գամ ան­համբեր են, երբ կան նո­ւազա­գոյն պայ­մաննե­րը։ Էլ ուր մնաց համ­բե­րէին խմե­լու ջուր չու­նե­նալու դէպ­քում։ Մեզ հետ նոյն վի­ճակում էին նաեւ 4 աւ­տո­պուսնե­րի վա­րորդնե­րը։

-Հա­յաս­տա­նում ինչպէ՞ս ձեզ դի­մաւո­րեցին։

-Հա­յաս­տա­նի սահ­մա­նում մեզ շատ լաւ են դի­մաւո­րել, Հա­յաս­տա­նի սահ­մա­նը հա­տած առա­ջին քա­ղաքա­ցին ես եւ երե­խաներս էինք, քա­նի որ աւ­տո­պու­սից չորս-չորս էին իջեց­նում։ Մեզ ու­ղեկցել են հայ սահ­մա­նապահ­նե­րը, տե­ղում ախ­տա­հանել, ջեր­մա­չափել, օգ­նել ու­ղե­բեռը տա­նելիս։ Հայ­կա­կան սահ­մա­նից ըստ մար­զե­րի ենք շար­ժո­ւել՝ պա­րետի ու­ղեկցու­թեամբ։ Ամ­բողջ Կիւմրին շրջել եւ ամե­նավեր­ջում հա­սել էինք մեր տուն՝ Ար­թիկ՝ 55 ժա­մուայ վեր­ջը չու­նե­ցող ճա­նապար­հի վեր­ջին կան­գառ։

-Դուք ծա­նու­ցա­գիր ստո­րագ­րե­ցի՞ք ինքնա­մեկու­սացման կար­գի վե­րաբե­րեալ։ Ինքնա­մեկու­սա­ցու­մից յե­տոյ ի՞նչ առաջ­նա­յին անե­լիք­ներ ու­նէք։

-Այո՛, ես ստո­րագ­րե­ցի ծա­նու­ցա­գիրը. այժմ մենք ինքնա­մեկու­սացման մէջ ենք՝ հսկո­ղու­թեան տակ եւ 14 օր տնից դուրս չենք գա­լու։ Քա­նի որ հիմ­նա­կան ենք տե­ղափո­խուել Հա­յաս­տան, ուստի առաջ­նա­յին է երե­խանե­րի կրթու­թեան հար­ցը կար­գա­ւորե­լը, որից յե­տոյ ըն­տա­նիքի միւս ան­դամնե­րի անձնագ­րա­յին խնդիր­ներ լու­ծե­լը։ Հեշտ չէ, տա­րիներ յե­տոյ ըն­տա­նիքով հայ­րե­նադար­ձո­ւել եւ նո­րից զրո­յից սկսել՝ առանց սե­փական տա­նիքի։ Մեր երե­խանե­րի ապա­գայի բո­լոր ծրագ­րե­րը կա­պուած են Հա­յաս­տա­նի հետ, եւ մեր բո­լոր ջան­քե­րը գոր­ծադրե­լու ենք, որ այդ ծրագ­րերն իրա­կանաց­նենք։

Հ.Գ. Աւե­տիքի եւ Ար­փի­նէի ըն­տա­նիքը՝ 3 ան­չա­փահաս երե­խաներն ու ամուսնու ծնող­նե­րը Թուրքիայից ՀՀ հայ­րե­նադար­ձո­ւող ըն­տա­նիք­նե­րից մէկն է։ 2003 թո­ւակա­նին Աւե­տիքի ծնող­նե­րը Կիւմրիից Թուրքիա էին եկել ար­տագնայ աշ­խա­տան­քի, որով­հե­տեւ այդ տա­րինե­րին աշ­խա­տանք չկար եւ գո­յատե­ւելու խնդիր ու­նէին (1988 թո­ւակա­նի երկրա­շար­ժի հե­տեւան­քով կորցրել էին տունն ու աւագ աղջկան, որից յե­տոյ եր­կար տա­րիներ ապ­րել են տնա­կում՝ անմխի­թար պայ­մաննե­րում)։ Հե­տագա­յում նրանց միացան նաեւ 2 որ­դի­ները։ Մեծ որ­դին՝ Աւե­տիքը ամուսնա­ցաւ Ար­փի­նէի հետ եւ նրանք բնա­կու­թիւն հաս­տա­տեցին Թուրքիայում, որ­տեղ էլ ծնո­ւեցին իրենց 3 ման­կա­հասակ երե­խանե­րը՝ Տա­թեւը, Հայկն ու Սո­նան։

Յի­շեց­նենք, որ Մա­յիսի 20-ին Թուրքիայից Հա­յաս­տան է վե­րադար­ձել ՀՀ քա­ղաքա­ցինե­րի երկրորդ խումբը, ով­քեր մէկ ամիս ան­համբեր սպա­սում էին իրենց հայ­րե­նիք վե­րադառ­նա­լու հեր­թին։

Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ