«Գօչ» համալսարանի հայաստանցի ուսանողը որոշել էր անձնական փորձով ճանաչել Թուրքիան

ԲԱՑ ԶՐՈՅՑՆԵՐ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԹՈՒՐՔԻԱ, ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ

ԼԻԼԻԹ ՀԱՆՉԻ ՊՕՂՈՍԵԱՆ

 

«Թուրքիայում կամ այլ երկրում եր­­բե­­­ւէ չեմ փոր­­ձել ասո­­ցացո­­ւել միայն հայ լի­­նելու հետ, քա­­նի որ մաս­­նա­­­գիտա­­կան եւ անձնա­­կան կեան­­քում շատ ու­­րիշ յատ­­կա­­­նիշ­­ներ էլ են ինձ բնո­­րոշում։ Ակա­­դեմիական մի­­ջավայ­­րում (ոչ միայն Թուրքիայում) յա­­ճախ ազ­­գա­­­յին պատ­­կա­­­նելիու­­թիւնդ կապ­­ւում է որոշ թե­­մանե­­րի հետ՝ սփիւռք, ջար­­դեր, պատ­­մա­­­կան յի­­շողու­­թիւն, կրօ­­նական փոք­­րա­­­մաս­­նութիւն։ Այս թե­­մանե­­րը քննար­­կե­­­լիս բո­­լորը դէմ­­քիդ են նա­­յում, ակնկա­­լում, որ պար­­տա­­­դիր ասե­­լիքդ բարձրա­­ձայ­­նես, քա­­նի որ հայ ես։ Չեմ սի­­րում իմ հայ լի­­նելու հան­­գա­­­ման­­քը ան­­տե­­­ղի շա­­հար­­կել։ եթէ որե­­ւէ մէ­­կին հե­­տաքրքրում է հա­­յերի մա­­սին որե­­ւէ հարց, խոր­­հուրդ եմ տա­­լիս Հա­­յաս­­տան այ­­ցե­­­լել կամ իմ կար­­ծիքն եմ յայտնում։ Մինչ Թուրքիա գա­­լը, բնա­­կան է, ու­­նէի որոշ կարծրա­­տիպ­­ներ ու վա­­խեր, բայց քա­­նի որ ժա­­մանա­­կի ըն­­թացքում ինքս ինձ սո­­վորեց­­րել էի աւե­­լի բաց միտք ու­­նե­­­նալ, որո­­շեցի անձնա­­կան փոր­­ձով ճա­­նաչել հա­­րեւան եր­­կի­­­րը։ Ի հար­­կէ, Իս­­թանպուլն ամ­­բողջ Թուրքիան չէ, բայց իմ որոշ պատ­­կե­­­րացումներ փո­­խուե­­ցին, որոշ­­ներն էլ՝ հաս­­տա­­­տուե­­ցին։ Ակնյայտ է՝ թուրք հա­­սարա­­կու­­թիւնն ամե­­նեւին միատարր չէ, կան շատ շեր­­տեր ու պատ­­ճառներ, առանց որոնց իմա­­նալու դժո­­ւար է հաս­­կա­­­նալ Թուրքիայի հա­­սարա­­կու­­թիւնը։ Գի­­տակ­­ցում եմ, որ միւս կող­­մից էլ թուրք հա­­սարա­­կու­­թիւնը սխալ պատ­­կե­­­րացումներ ու կարծրա­­տիպ­­ներ ու­­նի հա­­յաս­­տանցի­­ների մա­­սին. հայ ասե­­լով այստեղ առա­­ջին հեր­­թին հաս­­կա­­­նում են տե­­ղաբ­­նակ Թուրքիայի քա­­ղաքա­­ցի հա­­յերին, իսկ հա­­յաս­­տանցին ան­­ծա­­­նօթ է։ Համ­­բե­­­րատա­­րու­­թեամբ եմ մօ­­տենում բո­­լոր կաս­­կա­­­ծանքնե­­րին»-մեզ հետ զրոյ­­ցում ասում է Իս­­թանպու­­լի «Գօչ» հա­­մալ­­սա­­­րանի Սո­­ցիոլո­­կիայի բաժ­­նի աս­­պի­­­րան­­տուրա­­յի ու­­սա­­­նող, Միգ­­րա­­­ցիոն եւ միջմշա­­կու­­թա­­­յին հար­­ցե­­­րով հե­­տազօ­­տող Իրե­­նա Գրի­­գորեանը։

Իրե­­նա Գրի­­գորեանն առա­­ջին ան­­գամ Իս­­թանպուլ է եկել 2017 թո­­ւակա­­նին՝որ­­պէս Հրանդ Տինք հիմ­­նադրա­­մի Հա­­յաս­­տան-Թուրքիա փոր­­ձի փո­­խանակ­­ման ծրագ­­րի դրա­­մաշ­­նորհա­­ռու։ Ի սկզբա­­նէ որ­­պէս ֆել­­լոու­­շիփ աշ­­խա­­­տել է «Գօչ» հա­­մալ­­սա­­­րանի Միգ­­րա­­­ցիոն հե­­տազօ­­տու­­թիւննե­­րի կեդ­­րո­­­նի հետ, որ­­տեղ ձեռք է բե­­րել յա­­ջող փոր­­ձա­­­ռու­­թիւն։ Այդ ըն­­թացքում նաեւ հե­­տազօ­­տու­­թիւն է կա­­տարել Իս­­թանպու­­լում աշ­­խա­­­տող հա­­յաս­­տանցի­­ների մա­­սին։ Ծրագ­­րի աւար­­տից յե­­տոյ նա կրկին Իս­­թանպուլ է վե­­րադար­­ձել՝ «Գա­­լուստ Կիւլպէն­­կեան» հիմ­­նադրա­­մի հայ­­կա­­­կան հա­­մայնքնե­­րի փոքր հե­­տազօ­­տական դրա­­մաշ­­նորհով, որից յե­­տոյ սո­­ցիոլո­­կի աս­­պի­­­րան­­տուրա­­կան կրթու­­թեան հա­­մար դի­­մել է «Գօչ» հա­­մալ­­սա­­­րան, քա­­նի որ այն ար­­դէն հա­­րազատ մի­­ջավայր էր, ինչպէս նաեւ գնա­­հատե­­լի էր հա­­մալ­­սա­­­րանի մաս­­նա­­­գիտա­­կան նե­­րու­­ժը։

 

Ին­­չո՞ւ որո­­շեցիք կրթու­­թիւնն այստեղ շա­­րու­­նա­­­կել։

Հիմ­­նա­­­կան նպա­­տակը Հա­­յաս­­տա­­­նի եւ Թուրքիայի ակա­­դեմիական մի­­ջավայ­­րի բա­­ցը լրաց­­նելն էր, որը վե­­րաբեր­­ւում է ար­­դի հա­­սարա­­կական-սո­­ցիալա­­կան խնդիր­­նե­­­րին ու եր­­կու երկրնե­­րի մի­­ջեւ յայտնո­­ւած իրա­­կան մարդկանց կեան­­քին ու իրա­­ւունքնե­­րին, այլ ոչ թէ քա­­ղաքա­­կանու­­թեանը։ Պատ­­մա­­­կան եւ քա­­ղաքա­­կան թե­­մանե­­րից դուրս՝ եր­­կու երկրնե­­րի գիտ­­նա­­­կան­­ներն ու հե­­տազօ­­տող­­նե­­­րը գրե­­թէ չեն առնչւում, չու­­նեն մի­­մեանց հետ աշ­­խա­­­տելու, բա­­նավի­­ճելու հնա­­րաւո­­րու­­թիւն, մինչդեռ այնքան թե­­մաներ կան, որ սպա­­սում են անդրա­­դար­­ձի։ Հե­­տաքրքրո­­ւած եմ պատ­­մա­­­կան հայ­­կա­­­կան հա­­մայնքնե­­րի ար­­դի իրա­­վիճա­­կով, իսկ պոլ­­սա­­­հայու­­թեանը տե­­ղում ճա­­նաչե­­լը մեծ պար­­գեւ է։ Ինձ մտա­­հոգում է նաեւ Թուրքիայում հա­­յաս­­տանցի ան­­կա­­­նոն միգ­­րանտնե­­րի վի­­ճակը, որոնց խնդիր­­նե­­­րը եւ ան­­պաշտպան լի­­նելը հա­­մավա­­րակի օրե­­րին աւե­­լի ակնյայտ դար­­ձան։ Ստամ­­բուլում աշ­­խա­­­տող բո­­լոր ազ­­գե­­­րի միգ­­րանտնե­­րը հիմ­­նա­­­կանում կա­­տարում են չգրան­­ցո­­­ւած սեւ աշ­­խա­­­տանք. չու­­նեն ապա­­հովագ­­րութիւն, ան­­պաշտպան են գոր­­ծա­­­տու­­նե­­­րի ու տան­­տէ­­­րերի կա­­մայա­­կանու­­թիւննե­­րի հան­­դէպ։ Հա­­յերի դէպ­­քում մի քա­­նի հան­­գա­­­մանք առա­­ւել է. նախ՝ մենք չու­­նենք դի­­ւանա­­գիտա­­կան ներ­­կա­­­յացուցչու­­թիւն, չկայ որե­­ւէ կա­­ռոյց, որ հա­­յաս­­տանցի­­ների շա­­հերի պաշտպա­­նու­­թեամբ կը զբա­­ղուի կամ կ՚իրա­­զեկի նրանց, երկրորդ՝ ցան­­կա­­­ցած նեղ իրա­­վիճա­­կում հա­­յաս­­տանցի աշ­­խա­­­տող­­նե­­­րը կա­­րող են դառ­­նալ քա­­ւու­­թեան նո­­խազ քա­­ղաքա­­կան հա­­մատեքստում։

 

Ի՞նչը սի­­րեցիր այստեղ, եւ ի՞նչն ես փնտռում, որ ու­­նէիր հայ­­րե­­­նիքում՝ տա­­նը։

Եթէ որ­­պէս աշ­­խարհի քա­­ղաքա­­ցի պա­­տաս­­խա­­­նեմ, սի­­րեցի Իս­­թանպու­­լի բազ­­մա­­­զանու­­թիւնը, պատ­­մա­­­կանու­­թիւնն ու մշա­­կոյթնե­­րի խաչ­­մե­­­րուկ լի­­նելը։ Եթէ որ­­պէս հայ պա­­տաս­­խա­­­նեմ, առա­­ջին իսկ օրո­­ւանից թւում էր՝ ծա­­նօթ մի վայ­­րում եմ, ան­­բա­­­ցատ­­րե­­­լի մի պատ­­կա­­­նելիու­­թեան զգա­­ցում կայ այս քա­­ղաքի հան­­դէպ, բա­­զում պատ­­մութիւններ, դրուագ­­ներ, մար­­դիկ, մշա­­կոյթ, որ այս քա­­ղաքը նաեւ հայ­­կա­­­կան են դարձնում։ Հայ-թուրքա­­կան ըն­­կե­­­րու­­թիւնը նոյնպէս առեղ­­ծո­­­ւածա­­յին է. մի կող­­մից մի քիչ զգու­­շա­­­ւոր ու ան­­տարբեր, միւս կող­­մից՝ հե­­տաքրքրա­­սէր ու հա­­սեհաս։ Միեւ­­նոյնն է, ես փնտրում եմ ըն­­կերնե­­րիս. 16 մի­­լիոնա­­նոց մե­­գապո­­լիսում ըն­­կե­­­րու­­թիւնը նոյ­­նը չէ, ինչ մեր Երե­­ւանում։ Պա­­կասում է նաեւ ապա­­հովու­­թեան զգա­­ցու­­մը, որ տա­­լիս է տու­­նը։ Յա­­ճախ պար­­զա­­­պէս կա­­րոտում եմ մայ­­րե­­­նի լե­­զուով հա­­ղորդակցուելուն։

Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ