Հիմա տարիներ անց յիշում եմ Իսթանպուլն իբրեւ խայտաբղետ ներկապնակ

Բաց զրոյցներ. Հայաստանից Թուրքիա, Թուրքիայից Հայաստան

ԼԻԼԻԹ ՀԱՆՉԻ ՊՕՂՈՍԵԱՆ

«Գիշե­րային ան­դորրի մէջ օդա­նաւը վայ­րէջք կա­տարեց. դռնե­րը բա­ցուե­լուն պէս օդի կտրուկ փո­փոխու­թիւն զգա­ցի, ին­չը շո­գեբաղ­նիք էր յի­շեց­նում։ Պէտք է խոս­տո­վանեմ, որ այդ պա­հը շատ տպա­ւորիչ էր։ Թաք­սիի պա­տու­հա­նից նա­յում էի գի­շերա­յին լոյ­սե­րից խեղ­դո­ւող Իս­թանպու­լին։ Ին­նա­մեայ աղջնա­կի հա­մար ամէն ինչ չա­փազանց էր, որով­հե­տեւ Իս­թանպուլն ահ­ռե­լի էր։ Բնա­կանա­բար սկզբնա­կան շրջա­նում նաեւ դժո­ւար էր քա­ղաքին յար­մա­րուե­լը։ Նոյ­նիսկ կար­ծում եմ՝ յար­մա­րուե­ցի այն ժա­մանակ, երբ ար­դէն Հա­յաս­տա­նում էի։ Քա­ղաքը, մար­դիկ, առան­ձին դրո­ւագ­ներ միշտ սրտումս են։ Հի­մա տա­րիներ անց յի­շում եմ Իս­թանպուլն իբ­րեւ խայ­տաբղետ ներ­կապնակ։ Յա­ճախ եմ յի­շում ծովն ու Իս­թանպու­լեան նա­խաճա­շը, որն ինձ հա­մար նոյնքան կա­րեւոր էր, որ­քան միւսնե­րի հա­մար։ Իս­թանպու­լեան յի­շողու­թիւններս աւե­լի թանկ են դառ­նում, քա­նի որ գնա­լով խամ­րում են, ու մնում է այն, ին­չը ցան­կա­նում եմ յի­շել (գու­ցէ դրան­ցից շա­տերը ինքս եմ յօ­րինում)», ասում է Երե­ւանի Թատ­րո­նի եւ կի­նոյի պե­տական ինստի­տու­տի ու­սա­նող Մա­րինա Ար­զումա­նովան, ով 5 տա­րի ապ­րել է Իս­թանպու­լում եւ կրթու­թիւն է ստա­ցել Հրանդ Տինք կրթօ­ճախում։

-Հե­տագայ կրթու­թիւնդ որ­տե՞ղ շա­րու­նա­կեցիր։ Հայ­րե­նիքում ինչպէ՞ս դի­մաւո­րեցին քեզ՝ Թուրքիայից վե­րադար­ձած աշա­կեր­տին։

-Հա­յաս­տան վե­րադառ­նա­լուս առա­ջին տա­րին իմ ծննդա­վայր Ջեր­մուկում անցկաց­րի, որ­տեղ բո­լորը ճա­նաչում են ըն­տա­նիքս։ Թէեւ որե­ւէ խնդիր չու­նե­ցայ, սա­կայն փո­փոխու­թիւնը կտրուկ էր։ Յե­տոյ տե­ղափո­խուե­ցի Երե­ւան եւ ըն­դունո­ւեցի աւագ դպրոց։ Հրանդ Տին­քի վար­ժա­րանում մենք տանն էինք, իսկ այնտե­ղից յե­տոյ մենք յայտնւում ենք դրսում։ «Դուրսը» իւ­րա­քան­չիւրիս դէպ­քում տար­բեր է։ Երե­ւանի հետ հեշտ լե­զու գտայ։ Այստեղ Իս­թանպու­լից եկած լի­նելուս փաս­տը շատ քչե­րին է ծա­նօթ։ Երբ իմա­նում են, շա­տերը հե­տաքրքրու­թիւն են դրսե­ւորում, զար­մա­նում են, թէ ինչպէս եմ հա­յերէն լաւ խօ­սում։ Ու­զում են, որ պատ­մեմ Իս­թանպու­լից։ Բա­ցասա­կան ար­ձա­գանգ չեմ յի­շում։ Կար­ծում եմ՝ ինքս էլ հեշտ յար­մա­րուե­ցի, դրա հա­մար էլ ինձ ըն­դունե­ցին պար­զա­պէս որ­պէս աշա­կերտ, ոչ թէ՝ Իս­թանպու­լից եկած աշա­կերտ։

-Այժմ որ­տե՞ղ ես կրթու­թիւն ստա­նում։ Դժո­ւա՞ր չէ ար­դեօք Հա­յաս­տա­նում հա­մավա­րակի եւ ներ­քա­ղաքա­կան լա­րուած մթնո­լոր­տում ու­սա­նող լի­նելը։

-Սո­վորում եմ Երե­ւանի Թատ­րո­նի ու կի­նոյի պե­տական ինստի­տու­տում եւ պատ­րաստւում եմ ռե­ժիսոր դառ­նալ։ Սա դե­ռեւս իմ կեան­քի ամե­նաանսպա­սելի ու ամե­նաճիշդ որո­շումն է, որից յե­տոյ ես՝ որ­պէս ան­հա­տակա­նու­թիւն էվո­լու­ցիա եմ ապ­րում։ Իմ բախ­տը բե­րեց ու ես զեղչ ստա­ցայ բարձր առա­ջադի­մու­թեան հա­մար, բայց պատ­կե­րաց­նում եմ, թէ յատ­կա­պէս այս շրջա­նում ինչքան դժո­ւար էր ու­սա­նող ու­նե­ցող ըն­տա­նիք­նե­րի հա­մար վար­ձեր վճա­րելը։ Պէտք է խոս­տո­վանեմ, որ կրթու­թեան վի­ճակը ծանր է, եւ ու­սա­նողի հա­մար կրթու­թեան բա­ցերը լրաց­նե­լու գլխա­ւոր ճա­նապար­հը ինքնակրթու­թիւնն է։ Կրթու­թեան ոլոր­տում դրա­կան փո­փոխու­թիւննե­րի հաս­նե­լու հա­մար գու­ցէ դեռ ժա­մանակ է պէտք։ Այ­սօր մեր սե­րունդը ձգտում է նո­րարա­րու­թեան. փոր­ձում է ճեղ­քել պատ­նէշնե­րը (ամէն մէ­կը մի ձե­ւով)։ Մենք զար­գա­ցող պե­տու­թիւն ենք, որը ապ­րել է քա­ղաքա­կան կտրուկ փո­փոխու­թիւն ու գտնւում է հա­մաճա­րակի կեդ­րո­նում, որին նաեւ խեղ­դում են քա­ղաքա­կան, տնտե­սական ու տա­րածաշրջա­նային առա­ւելու­թիւն ու­նե­ցող հսկա­ները։ Ի հար­կէ, Հա­յաս­տա­նում վեր­ջին եր­կու տա­րինե­րին մեծ փո­փոխու­թիւններ եղան։ Իրա­վիճա­կը դա­տել չեմ կա­րող, որով­հե­տեւ ստոյգ տե­ղեկա­տուու­թիւնը սա­կաւ է, իսկ ինչ վե­րաբեր­ւում է առ­հա­սարակ տե­ղեկա­տուու­թեանը. Հա­յաս­տա­նում այն ամէ­նուր է, այստեղ կան ամե­նաքի­չը հա­զար վար­կածներ, կար­ծիքներ, հա­մոզ­մունքներ ու քննա­դատու­թիւններ։ Հա­յաս­տանն ու հայ­կա­կան կի­նօն կար­ծում եմ յայտնո­ւել են նման իրա­վիճակ­նե­րում։ Եր­բեմն լի­նում են պոռթկումներ, սա­կայն դե­ռեւս երե­ւելի ար­դիւնքներ չկան։ Գու­ցէ պար­զա­պէս պէտք է նկա­րել «կի­նօ» ու քիչ խօ­սել (քննա­դատել) չնկա­րահա­նուած ֆիլ­մից։

-Հայ-թուրքա­կան յա­րաբե­րու­թիւննե­րու մա­սին ի՞նչ մտա­ծումներ ու­նես։

-Մի քա­նի տա­րի ապ­րե­լով Թուրքիայում՝ շատ ան­գամ աւե­լի լաւ վե­րաբեր­մունքի եմ ար­ժա­նացել ոչ թէ հա­յերի, այլ՝ թուրքե­րի կող­մէն։ Հաս­կա­նում եմ, որ կան թե­մաներ, որոնց մա­սին պէտք է խօ­սել, բայց նաեւ չեմ կա­րող ատել այն եր­կի­րը, որի մի մասն եմ նաեւ ես, ու հի­մա այն է իմ մի մա­սը։ Ես մի մարդ եմ, ով ծնո­ւել է Հա­յաս­տա­նում եւ ու­նի հայ­կա­կան կե­ներ, բայց առա­ջին հեր­թին ես մարդ եմ՝ աշ­խարհի քա­ղաքա­ցի։ Ու մենք բո­լորս ենք մարդ։ Դա նման է եր­կու հա­րեւան տնե­րի խռո­վու­թեանը, որոնք մի օր կը հաշ­տո­ւեն։ Եթէ ես տա­րինե­րով թող­նեմ ըն­տա­նիքս ու ապ­րեմ հա­րեւան­նե­րիս տա­նը, նրանք ինձ հա­մար հա­րազատ կը դառ­նան։ Երբ վե­րադառ­նամ իմ տուն, ու տանս միւս ան­դամնե­րը խռով լի­նեն նրան­ցից, ես էլ ակա­մայից կը վե­րաբե­րուեմ նոյն կերպ։ Ամէն դէպ­քում սրտիս մի ան­կիւնում պա­հած կը լի­նեմ թանկ զգաց­մունքներս։ Քա­ղաքա­կան լու­ծում ակնկա­լելը մօտ ապա­գայում հե­ռու է իրա­կանու­թիւնից, սա­կայն քա­ղաքա­կանու­թիւնից դուրս՝ կան խօ­սելու աւե­լի ազ­դե­ցիկ մե­թոդ­ներ, որոն­ցից մէ­կը հէնց արո­ւեստն է՝ օրի­նակ կի­նօն։ Յու­սամ՝ մի օր կի­նոյի լե­զուով կ՚անդրա­դառ­նամ այդ յա­րաբե­րու­թիւննե­րի լու­սա­ւոր ապա­գային։

Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ