Հակասութիւնների՝ ներշնչանքների եւ հիասթափութիւնների Պոլիսը

ԼԻԼԻԹ ՀԱՆՉԻ ՊՕՂՈՍԵԱՆ

Նկարի­չը ներշնչո­ւել եւ գծան­կա­րել էր ուղղա­փառ քրիս­տո­նէական աշ­խարհի գլուխգոր­ծո­ցը՝ Սուրբ Սո­ֆիայի տա­ճարը։ Այ­սօր տա­ճարն այ­լեւս մզկիթ է. նկա­րիչը մտա­հոգ է, որով­հե­տեւ քրիս­տո­նէական ժա­ռան­գութիւ­նը մնաց իր գծան­կա­րում։ Այա Սո­ֆիայի մի­նարեթ­նե­րից հնչած ազա­նի ձայ­նը, ուրբա­թօրեայ նա­մազը ցնցե­ցին ինչպէս նկար­չին, այնպէս էլ ողջ քրիս­տո­նեայ աշ­խարհը. չէ՞ որ տա­ճարի պա­տերը պատ­մում են ողջ ճշմար­տութիւ­նը։

«Ի հար­կէ, ես լաւ ծա­նօթ էի վեր­ջին շրջա­նում հա­մացան­ցում շրջա­նառուող տա­րատե­սակ լու­րե­րին Սբ. Սո­ֆիան մզկիթ դառ­նալ-չդառ­նա­լու շուրջ։ Ան­ձամբ ես չէի հա­ւատում նախ այն պատ­ճա­ռով, որ քրիս­տո­նէական այդ տա­ճարը թան­գա­րանի վե­րածե­լու որո­շումն ըն­դունո­ւել էր Քե­մալ Աթա­թուրքի օրօք, ուստի այն պի­տի որ ան­բե­կանե­լի լի­ներ։ Միւս կող­մից էլ՝ թան­գա­րանն այն մի­ջին կար­գա­վիճակն էր, որը թոյլ էր տա­լիս աշ­խարհի բո­լոր ծայ­րե­րից եկող մի­լիոնա­ւոր զբօ­սաշրջիկ­նե­րին տես­նե­լու ու ըմ­բոշխնե­լու բիւ­զանդա­կան ճար­տա­րապե­տու­թեան այդ գլուխգոր­ծո­ցը։ աւե­լին՝ միշտ մտա­ծել եմ, որ աշ­խարհին բա­ցուե­լու հա­մար Թուրքիայի կա­ռավա­րու­թիւնը կա­րող էր տա­րուայ մէջ թէ­կուզ մէկ օր ար­տօ­նել ուղղա­փառ­նե­րին այդտեղ պա­տարագ մա­տու­ցե­լու։ Ուրբա­թօրեայ նա­մազը, սա­կայն, ցրեց բո­լոր պատ­րանքներս։ Պետ­խորհրդի ըն­դունած յայտնի որո­շումն էլ ինձ պատ­կե­րացաւ որ­պէս առատ ձիւն՝ ամա­ռուայ կէ­սին։ Այդ առի­թով արած ֆէյսպու­քեան թո­ղար­կումս էլ վեր­նագրե­ցի՝ Վե­րադարձ դէ­պի Միջ­նա­դար»,-մեզ հետ զրոյ­ցում պատ­մում է արո­ւես­տա­բան, լրագ­րող, գծան­կա­րիչ եւ Երե­ւանի պե­տական հա­մալ­սա­րանի դա­սախօս Լե­ւոն Լա­ճիկեանը։

 

-Ակնյայտ է, որ Կիւմրիից մին­չեւ Պո­լիս ձգո­ւող ճա­նապար­հը ձեզ հա­մար թանկ է։ Ի՞նչ պատ­մութիւն է լուռ ապ­րում Ձեր սրտում։

-Ճիշդն ասած, մինչ Կիւմրին այդ ճա­նապար­հը ձգո­ւել ու այ­սօր էլ ձգւում է Էրզրու­մից, ի մաս­նա­ւորի՝ Բա­բեր­դից (Պայ­պուրթ), որ­տեղ ապ­րել են նախ­նի­ներս։ Լի­նելով մե­ծահա­րուստ վա­ճառա­կան­ներ, նրանք մեծ նպաստ են բե­րել այդ բեր­դա­քաղա­քի կրթա­կան գոր­ծին։

Ինչ վե­րաբե­րում է Պո­լիսին, ապա միշտ այն զգա­ցողու­թիւնն եմ ու­նե­ցել, որ մտո­վի դեռ փոք­րո՛ւց եմ եղել այդտեղ։ «Մե­ղաւո­րը» մի­գու­ցէ հայ գրա­կանու­թեան լա­ւ իմա­ցու­թիւնս էր եւ Պոլ­սի՝ հայ մշա­կոյ­թի երե­ւելի «մայ­րա­քաղաք» լի­նելու հան­գա­ման­քը։ Այ­սօր ինձ հա­մար այն թանկ է նաեւ իմ նոր բա­րեկամ­նե­րով, որոնք կրում ու շա­րու­նա­կում են այդ անանց գրա­կան- գե­ղարո­ւես­տա­կան ժա­ռան­գութիւ­նը։

 

-Թուրքիայի՝ մաս­նա­ւորա­պէս Պոլ­սի ճար­տա­րապե­տական կո­թող­նե­րը նկա­րելիս՝ ի՞նչ երկխօ­սու­թիւն էք ու­նե­նում ան­բառ վկա­ների հետ։

-Միան­գա­մից ասեմ, որ այդ կո­թող­ներն ինձ հա­մար սոսկ ճար­տա­րապե­տական ձե­ւեր ու ծա­ւալ­ներ չեն, այլ պատ­մա­կան անշրջան­ցե­լի յի­շատակ­ներ։ Քայ­լե­լով Պոլ­սոյ փո­ղոց­նե­րով՝ մեծ հպար­տութիւն եմ ապ­րում յատ­կա­պէս Պա­լեան­նե­րի ներդրմամբ, որով նրանք եւ­րո­պակա­նաց­րին տե­ղական ճար­տա­րապե­տու­թիւնը՝ քա­ղաքին հա­ղոր­դե­լով ու­րոյն ու անշփո­թելի դի­մագիծ։ Այդտեղ հինն ու նո­րը հա­մերաշ­խօ­րէն են գո­յակ­ցում կողք- կող­քի՝ ստեղ­ծե­լով անկրկնե­լի քա­ղաքա­յին մի­ջավայր, որ­տեղ ինձ պատ­մութեան մէջ եմ զգում։ աւե­լին՝ պատ­մութիւնն այդտեղ ամե­նեւին էլ սոսկ ան­ցեալ չէ, այլ ապ­րող ու շա­րու­նա­կուող ներ­կայ։ Հնա­րաւոր չէր ուստի չգրա­ւուել այդ ամե­նով ու չու­զե­նալ այն ար­տա­ցոլել գծե­րի լե­զուով, ինչն էլ մեծ սի­րով եմ արել։ Ար­դեն առիթ եմ ու­նե­ցել ասե­լու, որ այժմ հրա­տարա­կու­թեան եմ պատ­րաստում «Պո­լիսը՝ Հին եւ Նոր» ալ­պոմս, որ­տեղ տեղ կը գտնեն Պո­լիսեան թե­մանե­րով իմ շուրջ 100 գծան­կարնե­րը։

 

-Դէ­պի ո՞ւր են գնում աշ­խարհը, ժո­ղովուրդնե­րը, մար­դիկ։ Այսքան ատե­լու­թիւն, ծայ­րա­յեղա­կան վար­քա­գիծ։ Ինչպէ՞ս է խա­ղաղո­ւելու կեան­քը։

-Ամե­նադ­ժո­ւար հարցն է, որին սա­կայն կ՚ու­զե­նամ պա­տաս­խա­նել։ Հա­ւանա­բար օգ­նութեան կան­չեմ Շեքսպի­րի Համ­լե­տին, որը դեռ դա­րեր առաջ էր ասել. «Ժա­մանակն իր շաւ­ղից դուրս է սայ­թա­քել»։

Այո՛, խե­լակո­րոյս աշ­խարհն այ­սօր կար­ծես արա­գաց­րել է պտոյտներն իր առանցքի շուրջ եւ ան­կա­սելիօրէն ըն­թա­նում է մի ճա­նապար­հով, որը մեզ ոչ մի տեղ չի տա­նում։ Այն տպա­ւորու­թիւնն ու­նեմ, թէ մեր տա­րածաշրջա­նի ժո­ղովուրդնե­րը՝ բո­լորն անխտիր, ապ­րում են մի եռա­ցող ու պայ­թիւնավ­տանգ կաթ­սա­յի մէջ... Քա­ղաքա­գէտ չեմ, բայց շատ պի­տի ու­զե­նայի, որ ինչ-որ մի հրաշ­քով դա­դարէին ազ­գա­միջեան բա­խումնե­րը, մեր տա­րածաշրջա­նը ապա­կայու­նացնե­լու բո­լոր փոր­ձե­րը, վերջ դրո­ւեր ռազ­մա­կան հռե­տորա­բանու­թեանը, իսկ պա­տերազ­մի ու­րո­ւականն իս­պառ չքա­նար երկրի երե­սից։ Երե­ւի այս աշ­խարհա­վարա­կը եկաւ բո­լորիս յու­շե­լու, որ առա­ջուայ պէս ապ­րել այ­լեւս պէտք չէ։ Եկել է ժա­մանա­կը նո­րովի ապ­րե­լու։

 

Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ