ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Հայաստան-սփիւռք Վէճեր դրսի եւ ներսի հայերի միջեւ

Սկզբից լսենք ազ­գա­յին հե­րոս Մոն­թէ Մել­քո­նեանին. «Բո­լոր հա­յերը կեղծ անձնագ­րեր են կրում՝ ֆրան­սիական, ամե­րիկեան, դրանք կեղծ կը լի­նեն այնքան ժա­մանակ, քա­նի դեռ դրանք հայ­կա­կան չեն…»։

Այժմ լսենք Փա­րիս Հե­րու­նուն (մի­ջազ­գա­յին մասշտա­բի գիտ­նա­կան, ռա­տիոֆի­զիկոս, ռա­տիօաստղա­գէտ…).

«1992 թո­ւական… Մի հայ երի­տասարդ, խռո­ված ողջ աշ­խարհից, փոր­ձում էր գտնել, վեր­յի­շել իս­կութիւ­նը, որը մո­ռացո­ւել էր իր ազ­գի կող­մից։ Նա գնաց հե­ռաւոր Թի­պետ՝ յու­սա­լով գտնել իր հո­գեւոր ու­սուցչին։ Նա շրջում էր եր­կար ժա­մանակ, քաղ­ցած, ու­ժասպառ ու վի­րաւոր։ Եր­կար փնտռե­լուց յե­տոյ նա տե­սաւ մի լա­մայի, որը խո­րասու­զո­ւած աղօթ­քի մէջ փա­կել էր իր աչ­քե­րը։ Նրա շուրջը ձիւնն ու սա­ռոյ­ցը հա­լել էին շնոր­հիւ իր հզօր էներ­կիայի։ Լա­ման բա­ցեց աչ­քե­րը եւ ժպտա­լով ասաց.

-Ի՞նչ ես կորցրել այս երկրում, այ դու, Արե­ւի խենթ որ­դի։ Յե­տոյ նա բու­ժեց հա­յի վէր­քե­րը եւ օրեր անց բա­ժանո­ւելիս ասաց նրան. Իս­կութեան աղ­բիւրը, որ դու փնտրում ես այստեղ եր­կար ժա­մանակ, գտնւում է քո գե­ղեցիկ երկրում, որը կոչ­ւում է Հա­յաս­տան՝ որը քա­ղաքակրթու­թեան օր­րան է։ Դուք առա­ջին արիացի­ներն էք։ Դուք մո­ռացել էք այդ մա­սին,բայց ձեր թշնա­մինե­րը յի­շում են»։

3 մի­լիոն Հա­յաս­տա­նո՞ւմ թէ Ռու­սաստա­նո՞ւմ

Ասում են 3 մի­լիոն հայ Հա­յաս­տա­նի ներ­սում է, իսկ 10 մի­լիոնը՝ դրսում։ Տե­սե՞լ էք նման բան։ 3 մի­լիոն ներ­սում ասածն էլ կար­ծում եմ նոյ­նիսկ չա­փազան­ցուած է։ 3 մի­լիոն հայ կայ Ռու­սաստա­նի Դաշ­նութիւ­նում։ Այդ թի­ւը նշեց Ռու­սաստա­նի Հա­յերի Միու­թեան նա­խագահ Արա Աբ­րա­համեանը, երբ պատ­մեց, թէ ինչպէս կար­գա­ւորո­ւեց իրա­վիճա­կը Մոս­կո­ւայի շու­կա­յում, որ­տեղ հա­յերին ար­գե­լել էին վա­ճառել իրենց մրգե­րը եւ այդ հո­ղի վրայ հա­յերը ծի­րանի հա­մերաշ­խութիւն դրսե­ւորե­ցին, իսկ ազե­րինե­րը սկսե­ցին իրենց սումգաիթեան ձե­ռագ­րով յար­ձա­կուել միայ­նակնե­րի վրայ։ Աբ­րա­համեանը զգու­շացրեց, որ եթէ պէտք լի­նի, ՌՀՄ-ը կա­րող է կազ­մա­կեր­պել եւ բո­լոր հա­յերին դուրս հա­նել Ռու­սաստա­նից, իսկ հա­յերը Ռու­սաստա­նի բո­լոր 85 վար­չա­կան տա­րածքնե­րում են ապաս­տա­նած, լի­նի դա շրջան, երկրա­մաս կամ մարզ…։ Բայց փառք Աստծոյ ռու­սա­կան իշ­խա­նու­թիւննե­րը ար­ձա­գան­գե­ցին եւ հար­ցը պե­տական կար­գով լու­ծո­ւեց, ինչպէս նշեց Աբ­րա­համեանը, ով օր ու գի­շեր վե­րահսկում է իրա­վիճա­կը։ Այժմ օգոս­տո­սի 9-ին ատրպէյ­ճանցի­ները ծրագ­րել են հան­րա­հաւաք Թել-Ավի­վի հայ­կա­կան եկե­ղեցու առաջ։ Սադ­րա՞նք։ Ի հար­կէ։ Հա­յերը կու գան կի­րակի իրենց եկե­ղեցին եւ այնտեղ իրենց կը դի­մաւո­րէն ատրպէյ­ճանցի­ները։ Ի դէպ Food sity –ի մե­ծածախ առեւտրի շու­կա­յի տէ­րը Մոս­կո­ւայում, լեռ­նա­կան հրեանե­րից էր՝ Գոտ Նի­սանո­վը, հենց նա թոյլ չտո­ւեց հա­յերին վա­ճառել ծի­րանը այդ շու­կա­յում, սա­կայն 3 օր անց նրան իր մօտ կան­չեց ար­տա­քին գոր­ծոց նա­խարար Սեր­գեյ Լավ­րո­վը եւ շու­տով հա­յերը վե­րականգնե­ցին իրենց իրա­ւունքնե­րը այդ շու­կա­յում։ Ի հար­կէ, հա­յերը հաս­կա­նում են, որ պի­տի միշտ զգօն լի­նէն եւ ապա­ցոյցնե­րով ստի­պեն պա­տաս­խա­նատո­ւու­թեան կան­չել նրանց, ով­քեր հա­յերի ռես­տո­րան­նե­րի, մե­քենա­ների կամ միայ­նակնե­րի վրայ յար­ձա­կումներ են կա­տարել։ Մոս­կո­ւան Սումգաիթ չէ, եւ այստեղ ան­պատժե­լիու­թիւն չի լի­նելու…։

Սա­կայն իմ այ­սօ­րուայ մտա­հոգու­թիւնը սփիւռքը չէ, այլ ար­դէն վտան­գա­ւոր չափ­սե­րի հա­սած սփիւռքի գե­րակշռու­թիւնը հա­յաս­տանցի­ների հա­մեմատ։ Նաեւ այն հան­գա­ման­քը, որ հա­յաս­տանցի­ների վի­ճակը սփիւռքի հա­մեմատ մնում է միշտ ամե­նախղճու­կը եւ ան­հե­ռան­կա­րայի­նը։

Դրսի եւ ներ­սի հա­յերը

Իրա­կանում խնդի­րը դրսի եւ ներ­սի հա­յաս­տանցի­ների մի­ջեւ է։ Չի կա­րելի հա­մեմա­տել նո­րագոյն սփիւռքը հին սփիւռքի հետ։ Հին սփիւռքի պատ­ճա­ռը Թա­լեաթ փա­շան էր, իսկ նո­րագոյն սփիւռքը փա­խաւ ար­դէն մեր տեղ­ւոյն փա­շանե­րի պատ­ճա­ռով։ Եւ երբ դրսի եւ ներ­սի հա­յաս­տանցի­ները վի­ճում են Հա­յաս­տա­նում տի­րող իրա­վիճա­կի շուրջ, ապա ներ­սի հա­յաս­տանցին ասում է «Ախ­պեր, դու ձայ­նի իրա­ւունք չու­նես, դու չես տես­նում մօ­տիկից մեր խնդիր­նե­րը», իսկ դրսի հա­յաս­տանցին իր կեանքն է պատ­մում, թէ որ­քան է կռո­ւել, մա­քառել, տա­ռապել հայ­րե­նիքի հա­մար եւ վեր­ջա­պէս լքել է… յար­գե­լի պատ­ճառնե­րով։ Հի­մա թէեւ նա ԱՄՆ-ում է, Լոս-Ան­ջե­լեսում, բայց Լոս-Ան­ջե­լեսի հա­յերը օգ­նում են, մի­լիոնա­ւոր դո­լար­նե­րի օգ­նութիւն են ցու­ցա­բերում Հա­յաս­տա­նին, ուստի նրանք իրա­ւունք ու­նեն մի­ջամ­տել Հա­յաս­տա­նի խնդիր­նե­րին։ Չեմ ու­զում մեկ­նա­բանել, թէ ար­դեօք ով եւ ինչպէս իրա­ւունք ու­նի մաս­նակցել Հա­յաս­տա­նի խնդիր­նե­րին, քան­զի հե­ռուից գու­ցէ երե­ւում է երկրի ընդհա­նուր պատ­կե­րը, բայց հնա­րաւոր չէ տես­նել հա­յաս­տանցի­ների կեան­քի ման­րա­մաս­նե­րը։ Կայ առօ­րեայ կեանք։ Կայ հա­ցի խնդիր։ Կան ազա­տու­թիւններ եւ աւե­լի շատ՝ անա­զատու­թիւններ։ Հե­ռուից ո՞նց կա­րելի է տես­նել, թէ այս աս­տի­ճանի նօս­րա­ցած բնակ­չութիւ­նը ոնց է իր կա­րիք­նե­րը հո­գում։ Եւ… դրսի հա­յաս­տանցի­ները այնքան կլի­նեն հա­յաս­տանցի­ներ, որ­քան ժա­մանակ ներ­սում հա­յաս­տանցի կմնայ։ Պատ­մում են ար­տա­գաղ­թի պատ­ճառնե­րի մա­սին, թէ իբր լաւ կեան­քից չէ, որ լքել են հայ­րե­նիքը։ Իսկ ո՞րն էին հայ­րե­նիքում մնա­լու պատ­ճառնե­րը ներ­սի հա­յաս­տանցի­ների հա­մար։ Ար­դեօ՞ք լաւ կեան­քից է, որ մնա­ցել են...