Իսթանպուլը ճահիճ է յիշեցնում, որից դուրս գալը ջանք է պահանջում

ԼԻԼԻԹ ՀԱՆՉԻ ՊՕՂՈՍԵԱՆ

«Թուրքիայում ապ­­րե­­­լու փաս­­տը մեզ եր­­բեք չի ու­­րա­­­խաց­­րել։ Մենք պար­­զա­­­պէս յար­­մա­­­րուել ենք մի կեան­­քի, որը մեզ պար­­տադրո­­ւեց Հա­­յաս­­տա­­­նի սո­­ցիալա­­կան վի­­ճակի պատ­­ճա­­­ռով։ Աւե­­լին՝ Իս­­թանպու­­լը ճա­­հիճ է յի­­շեց­­նում, որից դուրս գա­­լը ջանք է պա­­հան­­ջում։ Ես 12 տա­­րի շա­­րու­­նակ ամէն օր երա­­զում եմ Հա­­յաս­­տան վե­­րադառ­­նա­­­լու մա­­սին։ Իս­­թանպու­­լում միակ վայ­­րը, որ­­տեղ եր­­ջա­­­նիկ էի՝ Կե­­տիկ­­փա­­­շայի մեր դպրոցն էր։ Վեց տա­­րեկան էի, երբ առա­­ջին ան­­գամ ըն­­տա­­­նիքիս հետ եկայ Իս­­թանպուլ։ Ծնող­­ներս տե­­ղեկա­­ցել էին հա­­յաս­­տանցի­­ների դպրո­­ցի գո­­յու­­թեան մա­­սին, իսկ այն լու­­րը, որ օտար հո­­ղում պէտք է հայ­­կա­­­կան դպրոց յա­­ճախէի, ինձ ան­­սահման ու­­րա­­­խու­­թիւն էր պատ­­ճա­­­ռել։ Ու­­սումնա­­ռու­­թեան 8 տա­­րիներս իմ կո­­րած ման­­կութեան (սո­­վորա­­բար հայ­­րե­­­նիքից հե­­ռու երե­­խանե­­րը լիար­­ժէք ման­­կութիւն չեն ապ­­րում) ամե­­նալու­­սա­­­ւոր տա­­րիներն էին։ Չնա­­յած ու­­սումը սի­­րող­­նե­­­րից չէի, սա­­կայն միշտ սի­­րով եմ յա­­ճախել դպրոց։ Այ­­սօր ար­­դէն աշ­­խա­­­տան­­քի գնա­­լիս անցնում եմ եկե­­ղեցու կող­­քով՝ հա­­զիվ զսպե­­լով ար­­ցունքներս, ար­­ցունքներ, որ կա­­րոտի ու թանկ օրե­­րի մա­­սին են պատ­­մում։ Թուրքիայում ապ­­րած տա­­րինե­­րիս ամե­­նաթանկ յու­­շե­­­րը հա­­րազատ դպրո­­ցիս հետ են կա­­պուած,-պատ­­մում է Հրանդ Տինք կրթօ­­ճախի շրջա­­նաւար­­տը՝ տաս­­նիննա­­մեայ Անի Իսունցը։

-Անի՛, դպրո­­ցից յե­­տոյ ինչպէ՞ս դա­­սաւորուեց քո կեանքն այստեղ՝ Իս­­թանպու­­լում։

-Ես դպրոցն աւար­­տե­­­ցի 2014 թո­ւակա­­նին. թէեւ իմ դա­­սըն­­կերնե­­րից շա­­տերը վե­­րադար­­ձան հայ­­րե­­­նիք եւ այնտեղ շա­­րու­­նա­­­կեցին իրենց ու­­սումը, սա­­կայն ես մնա­­ցի այստեղ։ Չգնա­­ցի Հա­­յաս­­տան, որով­­հե­­­տեւ ըն­­տա­­­նիքս այստեղ էր ապ­­րում ու աշ­­խա­­­տում,միւս կող­­մից էլ՝ մտա­­ծեցի, որ ար­­հեստ սո­­վորե­­լը նոյնպէս կա­­րեւոր է։ Ծնող­­նե­­­րիս եւ ըն­­կերնե­­րիս միջ­­նորդու­­թեամբ սկսե­­ցի սո­­վորել վար­­սա­­­վիրի գոր­­ծը եւ միաժա­­մանակ աշ­­խա­­­տել Քուրթու­­լուշում գտնո­­ւող մի գե­­ղեց­­կութեան սրա­­հում։ Սկզբում ինձ հա­­մար շատ խորթ էր նոր շրջա­­պատը, որով­­հե­­­տեւ բո­­լորը թուրքեր էին, ին­­չի պատ­­ճա­­­ռով ես ինձ կրկնա­­կի կաշ­­կանդո­­ւած էի զգում։ Որոշ ժա­­մանակ յե­­տոյ կեանքն ինձ ցոյց տո­­ւեց, թէ որ­­քան լաւ ու բա­­րի մար­­դիկ են իրենք։ Օրի­­նակ վեր­­ջերս, երբ հայ-տրպէյ­­ճա­­­նական յա­­րաբե­­րու­­թիւննե­­րը սրո­­ւեցին, վար­­սա­­­վիրա­­նոցում մեզ հետ աշ­­խա­­­տող ատրպէյ­­ճանցին սկսեց ազ­­գութեամբ թուրք տնօ­­րէնիս մօտ հա­­յերին ու ինձ վա­­տաբա­­նել, Ղա­­րաբա­­ղի հո­­ղերի հար­­ցը քննար­­կել։ Տնօ­­րէնս բար­­կա­­­ցաւ ու նրան ասաց, որ իրե­­րը հա­­ւաքի ու այ­­լեւս չգա աշ­­խա­­­տան­­քի (նաեւ ասել էր, որ ես իր լաւ եւ վստա­­հելի աշ­­խա­­­տողն եմ եւ թոյլ չի տա­­լիս աշ­­խա­­­տավայ­­րում նման պա­­հուածք)։ Չեմ կա­­րող նկա­­րագ­­րել, թէ ինչքան էի ու­­րա­­­խացել եւ անակնկա­­լի եկել պա­­տահա­­ծից։ Այդ խօս­­քե­­­րը ինձ ուժ ու վստա­­հու­­թիւն հա­­ղոր­­դե­­­ցին։

-Գումգա­­բըից մին­­չեւ Քուրթու­­լուշ ձգո­­ւող ճա­­նապար­­հին, որ ամեն օր քեզ տնից աշ­­խա­­­տանք աշ­­խա­­­տան­­քից տուն է տա­­նում, ի՞նչ երա­­զանքներ ես փայ­­փա­­­յում։

-Եր­­կար տա­­րիներ ապ­­րե­­­լով Թուրքիայում՝ ուղղա­­կի յար­­մա­­­րուել եմ, բայց մտքե­­րով եւ երա­­զանքնե­­րով միշտ Հա­­յաս­­տա­­­նում եմ, որն ինձ հա­­մար դրախ­­տի է նման։ Եւ երա­­զում եմ շուտ վե­­րադառ­­նա­­­լու մա­­սին, կա­­րոտում եմ Հա­­յաս­­տա­­­նում ապ­­րած ամեն վայրկեանս։ Ու­­զում եմ տուն վե­­րադառ­­նալ, մե՛ր տուն, որը գտնւում է Գո­­րիս քա­­ղաքի Տեղ գիւ­­ղում։ Երբ վե­­րադառ­­նամ, այնտեղ վար­­սա­­­վիրա­­նոց եմ բա­­ցելու։

-Եթէ հնա­­րաւո­­րու­­թիւն ու­­նե­­­նայիր զրո­­յից կեանք սկսե­­լու, առա­­ջինն ի՞նչ կ՚անէիր։

-Կ՚ու­­զե­­­նայի ծնո­­ւել, ապ­­րել եւ մե­­ծանալ իմ հայ­­րե­­­նիքում, որը շատ եմ սի­­րում ու կա­­րոտում։ Թուրքիայում ար­­դէն կեան­­քը բար­­դա­­­նում է։ 12 տա­­րի առաջ այստեղ ապ­­րում էինք գրե­­թէ առանց վա­­խի, բայց հի­­մա գի­­շերը քնե­­լուց առաջ մի քա­­նի ան­­գամ ստու­­գում ենք՝ ար­­դեօք դու­­ռը փակ է, թէ՞ ոչ։ Իսկ այն ժա­­մանակ դու­­ռը բաց էինք քնում։

Առ­­ջե­­­ւում դեռ երեք տա­­րի ու­­նենք, որից յե­­տոյ ան­­պայման կը վե­­րադառ­­նանք։

Հ.Գ. Անիի նման շատ հա­­յաս­­տանցի երե­­խաներ են իրենց ման­­կութիւ­­նից հա­­սուն կեանք տա­­նելու Գումգա­­բըի տնե­­րի ճռճռա­­ցող սան­­դուղնե­­րի ձայնն ու «տխուր» քա­­ղաքում ամ­­բա­­­րած իրենց պատ­­մութիւ­­նը՝ օտա­­րու­­թեան մէջ բնա­­կարա­­նային վատ պայ­­մաննե­­րը, ծնող­­նե­­­րի ամե­­նօրեայ տքնա­­ջան աշ­­խա­­­տան­­քը, զա­­նազան փաս­­տաթղթա­­յին խնդիր­­նե­­­րի քաշքշու­­քը եւ առանց բա­­կային խա­­ղերի իրենց ման­­կութիւ­­նը։ Այդ երե­­խանե­­րը Թուրքիայում հա­­յաս­­տանցի ան­­կա­­­նոն միգ­­րանտնե­­րի երե­­խաներն են, ով­­քեր վեր­­ջին տաս­­նա­­­մեակ­­նե­­­րին լքել են իրենց ծննդա­­վայ­­րե­­­րը՝ Թուրքիայում աշ­­խա­­­տան­­քա­­­յին նոր հնա­­րաւո­­րու­­թիւններ որո­­նելու նպա­­տակով։

Միգ­­րա­­­ցիան ընտրում են ըն­­տա­­­նիք­­նե­­­րը, իսկ երե­­խանե­­րը ստի­­պուած են յար­­մարւում այդ ընտրու­­թեանը…։

Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ