ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Քաղաքասիրութիւն

Սէրերը շատ տար­­բեր են լի­­նում եւ զա­­նազան։ Մէ­­կը սի­­րում է հա­­ւաքել դրոշ­­մա­­­նիշ­­ներ, միւ­­սը գա­­րեջ­­րի պա­­րագա­­ներ, եր­­րորդը՝ դեղ­­ձա­­­նիկի դայ­­լայլը մտիկ անել.խեն­­թա­­­նում է, իր հետ վան­­դա­­­կը դեղ­­ձա­­­նիկի հետ ամէն տեղ է տա­­նում։ Հո­­պի­­­ների պատ­­ճա­­­ռով ամու­­սիննե­­րը կա­­րող են նոյ­­նիսկ զա­­տուել, եթէ, օրի­­նակ, մէ­­կը չդի­­մանայ միւ­­սի նա­­խասի­­րու­­թիւննե­­րը։ Դժո­­ւար է թո­­ւար­­կել, թէ որ­­քա՛ն զա­­նազան են այդ նա­­խասի­­րու­­թիւննե­­րը։ Ես էլ ու­­նեմ իմ սի­­րոյ առար­­կան։ Պի­­տի փոր­­ձեմ բա­­ցատ­­րել։ Սկսեմ լու­­սանկար­­չա­­­կան արո­­ւես­­տից։ Երբ նա­­յում եմ յայտնի վար­­պետնե­­րի գոր­­ծե­­­րը, ապա հաս­­կա­­­նում եմ, որ սո­­վորա­­կան մարդկանց ու­­շադրու­­թիւնը կա­­րող է գրա­­ւել յատ­­կա­­­պէս այն լու­­սանկա­­րը, որ­­տեղ պատ­­կե­­­րուած է հան­­րա­­­ճանաչ մի անձնա­­ւորու­­թիւն։ Սա­­կայն կան մար­­դիկ, որոնք սի­­րում են հին նկար­­ներ, այսպէս կո­­չուած ռեթ­­րօ. այդ ռեթ­­րօ բա­­ցիկ­­նե­­­րում պատ­­կե­­­րուած են բո­­լորովին ան­­ծա­­­նօթ մար­­դիկ. ռեթ­­րօ բա­­ցիկ­­ներ հա­­ւաքող­­նե­­­րը պատ­­րաստ են բա­­ւակա­նին մեծ գու­­մարներ վճա­­րել իրենց սի­­րոյ առար­­կա­­­յի հա­­մար։ Այժմ անդրա­­դառ­­նամ իմ նա­­խասի­­րու­­թեանը։ Այն ո՛չ մի գու­­մար չի պա­­հան­­ջում ին­­ձա­­­նից։ Որով­­հե­­­տեւ իմ սի­­րած սէ­­րը դա տներն են։ Ես նա­­յում եմ տնե­­րին, տնե­­րի պա­­տու­­հաննե­­րին, պատշգամ­­բին, չո­­ւանին փռած լո­ւած­­քին եւ զմայ­­լանքից կա­­րող եմ նոյ­­նիսկ ար­­տա­­­սուել։ Հե­­տաքրքիրն այն է, որ ինձ հրա­­պու­­րում են ոչ թէ տե­­սար­­ժան, բա­­րեկար­­գո­­­ւած տնե­­րը, դղեակ­­նե­­­րը, տա­­ճար­­նե­­­րը եւ այլ ճար­­տա­­­րապե­­տական գո­հար­­նե­­­րը, այլ սո­­վորա­­կան, ոչնչով աչ­­քի չընկնող շի­­նու­­թիւննե­­րը, որոնք սա­­կայն ապ­­րո­­­ւած են եւ նրանց մէջ ես ապ­­րած կամ ներ­­կա­­­յումս ապ­­րող մար­­դու հո­­գին եմ տես­­նում։ Այ­­սինքն եթէ խօ­­սենք ան­­շունչ եւ շնչա­­ւոր նիւ­­թե­­­րի մա­­սին, ապա դրանք ինձ հա­­մար շնչա­­ւոր են։

Վա­նաձո­րից Երե­ւան եմ վե­րադառ­նում։ Եր­կու քոյ­րեր, որոնք նոյն մե­քենա­յում էին ինձ հետ, հարցնում են.

- Բա­րեկա­մի մօ՞տ էիք գնա­ցել։

- Ըն­կե­րու­հուս։ Շատ եմ հա­ւանում Վա­նաձո­րը, նոյ­նիսկ ու­զում եմ ապ­րել այդ քա­ղաքում։

Այս խօս­քե­րիս ի պա­տաս­խան ինձ վրայ նա­յեցին կեան­քիս մէջ տե­սած ամե­նազար­մա­ցած աչ­քե­րը։ Նրանք ինձ երե­ւի խղճա­ցին։ Իսկ ես՝ նրանց։ Որով­հե­տեւ կոյր էին եւ չէին տես­նում այն, ին­չը ինձ եր­ջանկու­թիւն էր պատ­ճա­ռում։

Նրանք Վա­նաձո­րում տես­նում էին չաս­ֆալտա­պատած փո­ղոց­ներ, կի­սաքան­դած, լքո­ւած տներ եւ գոր­ծա­րան­ներ, այ­սինքն եր­բեմնի ար­դիւնա­բերա­կան հզօր քա­ղաքի բե­կոր­նե­րը, սա­կայն ինձ հա­մար այդ նիւ­թա­կան մշա­կոյ­թը դիտ­ւում էր որ­պէս հո­գեւոր դար­ձած մշա­կոյթ, մարդկա­յին շունչ կրող մշա­կոյթ։ Չբա­րեկար­գո­ւած այ­գին ինձ հա­մար աւե­լի շնչա­ւոր էր, քան վե­րակա­ռու­ցո­ւած շատ­րո­ւան­նե­րը Հայ­քի ( նախ­կի­նում Կի­րովի անո­ւան) հրա­պարա­կում, որ­տեղ երե­կոնե­րը մեծ բազ­մութիւն էր հա­ւաք­ւում։ Ես վաղ առա­ւօտից նստում էի ըն­կե­րու­հուս բարձրա­դիր տան վե­րան­դա­յում եւ չէի կա­րողա­նում աչքս կտրել քա­ղաքի տե­սարա­նից իր բո­լոր ման­րա­մաս­նե­րով։ Սկսում էի լու­սանկա­րել Փամ­բա­կի լան­ջե­րի մի­ջով խրոխտ ճա­նապարհ հար­թող ամ­պե­րը, սա­լորի ճիւ­ղե­րը շէն­քի տա­նիքի ֆո­նին, արե­ւի քայլքը պա­տերին։ Կի­սաւարտ կա­մուրջը, որը պի­տի միաց­նէր Եր­րորդ մա­սի թա­ղը կեդ­րո­նի հետ, բայց այդպէս էլ անա­ւարտ մնաց... Ի՞նչ էր սա, այդ ի՞նչ տե­սակ սէր էր դէ­պի այս քա­ղաքը... Վեր­ջա­պէս ես գտայ այդ սի­րոյ անո­ւանու­մը։ Կայ մի հաս­կա­ցու­թիւն, որը կոչ­ւում է վեր­նա­կու­լեար, այ­սինքն ճար­տա­րապե­տու­թիւն առանց ճար­տա­րապե­տի։ Այո, ամէն քա­ղաք ու­նի յար­գո­ւած ճար­տա­րապետ­նե­րի կող­մից կազ­մո­ւած յա­տակա­գիծը։ Եւ երբ քայ­լում ես Վա­նաձո­րի փո­ղոց­նե­րով, ապա զգում ես հան­ճա­րեղ տրա­մաբա­նու­թեամբ արո­ւած գծա­գիրը։ Սա­կայն ճար­տա­րապե­տի գոր­ծը աշ­խարհի մասշտա­բով կազ­մում է միայն 3-5 % այն ամէ­նի, ինչ կա­ռուցւում է։ Մնա­ցածը՝ սո­վորա­կան մադ­կանց ձեռ­քի աշ­խա­տանքն է։ Այդ աշ­խա­տանքն է ու­զում տես­նել, օրի­նակ, Մոս­կո­ւայից ժա­մանած Ճար­տա­րապե­տու­թեան մի­ջազ­գա­յին ակա­դէմիայի փրո­ֆեսոր Անդրէյ Իվա­նովը։ Երբ նրան ու­զում են ցու­ցադրել Երե­ւանի Հիւ­սի­սային պո­ղոտան, ապա նա նա­խընտրում է գնալ Կոն­դի կամ Նոր­քի թա­ղամա­սերը եւ զմայ­լո­ւել սո­վորա­կան բնա­կիչ­նե­րի կող­մից արո­ւած կա­ռոյ­նե­րը իրենց նախ­շե­րով եւ անկրկնե­լի մտայ­ղա­ցումնե­րով։

Ըն­կե­րու­հուս՝ Վոս­կե­հատ Կի­րակո­սեանի տու­նը, ուր ես հիւ­րընկալ­ւում եմ Վա­նաձո­րում, իր հոր՝ Շա­լիկո Կի­րակո­սեանի կա­ռու­ցած տունն է։ Եր­կար արա­հետ է տա­նում դէ­պի զա­ռիվեր բար­ձունքին երե­ւացող տու­նը։ Մե­նակ չէր կա­ռու­ցում Վոս­կե­հատի հայ­րը.նրան օգ­նում էին մայ­րը՝ Մա­րու­սը եւ մէ­կը միւ­սի հե­տեւից աշ­խարհ եկած զա­ւակ­նե­րը.Մար­գոն, Մար­տունը, Վոս­կե­հատը, Կա­րինէն եւ Երո­ւան­դը...

Եւ ամէն մէ­կը իր առանձնա­կի ներդրումն ու­նե­ցան այս տան կա­ռու­ցա­պատ­ման եւ պար­տէ­զի պահ­պանման մէջ։ Ափ­սոս, որ այդ մեծ ըն­տա­նիքից միայն Վոս­կե­հատին եմ ճա­նաչում, թէեւ նրա պատ­մածնե­րից ար­դէն բո­լորն ինձ հա­րազատ են դար­ձել։ Ես լսում եմ նրանց ձայ­նը եւ ծա­նօթ եմ նրանց խառ­նո­ւած­քին եւ շնորհքնե­րին։ Ինչ վե­րաբեր­ւում է իմ ըն­կե­րու­հուն, ապա մին­չեւ Վոս­կե­հատին ճա­նաչե­լը ես չէի կա­րող պատ­կե­րաց­նել, թէ որ­քա՛ն բա­րի կա­րող է լի­նել մարդ արա­րածը, որ­քան լայն սիրտ կա­րող է նա ու­նե­նալ եւ բա­ցել հո­գու դռնե­րը բո­լորի առ­ջեւ անխտիր։ Գու­ցէ այս եր­կինքա­մերձ լո­ռուայ աշ­խարհն է սիր­տը մե­ծաց­նում եւ տա­նում ձեռ­քը դէ­պի գրի­չը ու ստի­պում խօ­սել բա­նաս­տեղծա­կան տո­ղով։ Մի օր Վոս­կե­հատը հա­նեց պա­հարա­նից իր հօր՝ Շա­լիկօ Կի­րակոսեանի ձե­ռագ­րե­րը։ Դա մի օրա­գիր էր, գրո­ւած բա­նաս­տեղծու­թիւննե­րի տես­քով։

Այսպի­սով ես ի դէմս Վա­նաձո­րի գտել եմ իմ սէ­րը, եւ երբ որե­ւէ մէկն ասում է Այս ի՛նչ լքո­ւած վայր է, ոնց որ կա­լանա­վայր լի­նի, իմ սէ­րը թա­քուն է դառ­նում։ Ամէն մէ­կի բա­նը չէ՝ իմ սի­րած սէ­րը։