Ո՛չ մենք ենք յաղթել, ո՛չ էլ դուք, կեցցէ՛ ստրկութիւնը. իսկ ո՞վ է յաղթելու վաղը...

ԼԻԼԻԹ ՀԱՆՉԻ ՊՕՂՈՍԵԱՆ

Ամէն ան­գամ, երբ ինձ ծա­նօթ կամ ան­ծա­նօթ շրջա­նակ­նե­րում հարցնում էին, թէ ին­չո՞ւ են հա­յաս­տանցի­ները եկել Թուրքիա աշ­խա­տելու՝ նեղսրտում էի։ Նեղսրտում էի, որով­հե­տեւ իբ­րեւ ակա­նատես պի­տի պատ­մէի ու հիմ­նա­ւորէի նրանց գա­լու ար­դա­րացի պատ­ճառնե­րը։ Չէ՞ որ նրանք ընտրել էին մի ուղղու­թիւն, որն ըստ էու­թեան ամե­նավեր­ջի­նը պէտք է լի­նէր ընտրա­ցան­կի մէջ, սա­կայն ընտրո­ւել էր այն, ին­չի հնա­րաւո­րու­թիւնն ու­նէին ֆի­նան­սա­կան տե­սան­կիւնից։ Սկսած Հա­յաս­տա­նում յետ­խորհրդա­յին շրջա­նի լուրջ ցնցումնե­րից, մին­չեւ Պա­քուի եւ Սումգա­յիթի ջար­դե­րի հե­տեւան­քով հայ փախստա­կան­նե­րի հոս­քը Հա­յաս­տան, մին­չեւ Սպի­տակի աւե­րիչ երկրա­շարժ, մին­չեւ Ղա­րաբա­ղեան պա­տերազմ, նաեւ այն, թէ ինչպէս երկրի բո­լոր գոր­ծա­րան­նե­րը կտոր­նե­րի վե­րած­ւում եւ ողջ եր­կաթն ինչպէս էր ամէն օր Մեղ­րիով դէ­պի Իրան տե­ղափոխ­ւում՝ ժո­ղովրդին մատ­նե­լով տա­րինե­րի տնտե­սական խոր ճգնա­ժամի, մէկ առ մէկ թո­ւար­կում էի։ Ամե­նամեծ աղէ­տը, սա­կայն երկրի իշ­խա­նաւոր­ներն ու օլի­կարխներն էին, որոնք ան­կա­խու­թիւնից յե­տոյ թա­լանել էին եր­կի­րը։ Գաղտնիք չէր, թէ ինչպէս էր մսխւում երկրի պե­տական պիւ­ճէն, ինչպէս էին առա­ջին դէմ­քե­րը Լաս Վե­կասի խա­ղատնե­րում վատ­նում ժո­ղովրդից յափշտա­կուած դրա­մը, ինչ յան­ցա­ւոր եղա­նակով էին հան­գուցա­լուծւում բո­լոր խնդիր­նե­րը եւ այլն։ Հա­յաս­տա­նում 90-ական­նե­րից մին­չեւ 2018 թո­ւակա­նը մար­դիկ տնով-տե­ղով աշ­խա­տում էին, սա­կայն նրանց սառ­նա­րանը դա­տարկ էր մնում։ Քա­ղաքա­ցինե­րի ստուար զան­գո­ւածը գրե­թէ ամէն ամիս դժո­ւարու­թեամբ է վճա­րել կո­մու­նալ վար­ձավճար­նե­րը (ջուր, էլեկտրաէներ­կիա, կազ), տար­րա­կան հա­ցի խնդիր է լու­ծել։ Մինչ այդ իշ­խա­նական պա­րագ­լուխներն իրենց դղեակ­նե­րում վա­յելել են ցոփ ու շո­ւայտ կեանք. աղ­քատ երկրում աչ­քիդ առաջ սլա­նում էին վեր­ջին մո­տելի ավ­տոմեքե­նաներ՝ Bentley, Range Rover... Հա­ցի խնդիր, տան խնդիր, ահա թէ ին­չո՞ւ են հա­յաս­տանցի­ները տա­րիներ շա­րու­նակ Թուրքիա եկել, որի հա­մար նրանց հայ­րե­նիքում չեն նե­րում։

Յե­տադարձ հա­յեացք դէ­պի Թաւ­շեայ յե­ղափո­խու­թիւն

2018 թո­ւակա­նին հայ ժո­ղովուրդը տօ­նեց իր վեր­ջին տաս­նա­մեակ­նե­րի ամե­նաբո­վան­դա­կային յաղ­թա­նակը՝ իշ­խա­նու­թեան գլուխ բե­րելով Նի­կոլ Փա­շինեանին։ Փա­շինեանը հաս­տա­տուն քայ­լե­րով եր­կի­րը աս­տի­ճանա­բար սկսեց տա­նել ժո­ղովրդա­կան ճա­նապար­հով՝ այսպի­սով ան­թա­քոյց շար­ժե­լով բռնա­տիրա­կան նկրտումներ ու­նե­ցող հա­րեւան պե­տու­թիւննե­րի առաջ­նորդնե­րի զայ­րոյթը, միւս կող­մից էլ՝ նոյն պե­տու­թիւննե­րի հա­սարա­կու­թիւննե­րի նա­խան­ձը։ Ո՞վ պի­տի հեշտ ու խա­ղաղ թոյլ տար, որ Կով­կասն ու­նե­նար այսպի­սի օրի­նակ, ով վճռել էր չհպա­տակո­ւել ոչ ոքի։ Հայ ժո­ղովրդի հա­ւատը վա­ղուայ օրո­ւայ հան­դէպ, բա­րօրու­թեան մէջ ապ­րե­լու վճռա­կանու­թիւնը, կոր­սո­ւած ժպի­տը սկսե­ցին շող­շո­ղալ նրա դէմ­քին։ Սա­կայն ոչինչ էլ հա­լած իւ­ղի պէս սա­հուն չէր ըն­թա­նալու, քա­նի դեռ տա­րիներ շա­րու­նակ մարդկանց ու­ղեղնե­րը թմրեց­րել էին։ Եւ անհրա­ժեշտ էր քայլ առ քայլ դէ­պի ճշմար­տութիւ­նը գնալ, ինչն էլ իր հեր­թին նման էր երկրի ներ­սում մա­շող պայ­քա­րի։ Ես ամե­նեւին չեմ յա­ւակ­նում ի ցոյց դնել Փա­շինեանի ճիշդ ու սխալ քայ­լե­րը, սա­կայն ակնյայտ էր, որ երկրի անվտան­գութիւ­նը հար­ցա­կանի տակ էր դրո­ւած, իսկ կադ­րա­յին քա­ղաքա­կանու­թիւնը թոյլ հիմ­քե­րի վրայ էր։ Ին­չո՞ւ, որով­հե­տեւ ռու­սի բա­րեկամ նախ­կին նա­խագահ­նե­րին անընդհատ ազա­տազրկման սպառ­նա­լիքն էր ու­ղեկցում։ Եթէ ո՛չ նրանք, ապա ով­քեր պէտք է ան­վե­րապահ աջակ­ցութիւն ստա­նային Ռու­սաստա­նից՝ դառ­նա­լով խա­մաճիկ...։ Միշտ էլ վա­խեցել ենք Փա­շինեանի հա­մար, որ նրա գլխին էլ 1999 թո­ւակա­նի Հոկ­տեմբե­րի 27-ը չսար­քեն, այնպէս ինչպէս արե­ցին Վազ­գէն Սարգսեանի, Կա­րէն Տե­միր­ճեանի, Յու­րի Բախ­շեանի հան­դէպ։ Այդ ժա­մանակ էլ ժո­ղովուրդը վե­րած­նունդ էր ապ­րում, եր­կի­րը շէ­նաց­նե­լու հա­մազ­գա­յին որո­շումն էր կեան­քի կոչ­ւում։ Արի ու տես, որ մեր բո­լոր վա­խերը ջրի երես են դուրս գա­լիս։

Դժբախ­տա­բար 2020 թո­ւակա­նը սար­սա­փելի տա­րի էր հայ ժո­ղովրդի հա­մար։ Ատրպէյճանի կող­մից սան­ձա­զեր­ծուած պա­տերազ­մում զո­հուե­ցին հա­զարից աւե­լի զի­նուոր­ներ, ու­նե­ցանք ան­դառնա­լի կո­րուստներ։ Հայ ժո­ղովու­դի չսպիացած վեր­քերն ար­նա­հոսե­ցին։ Բո­լորիս աչ­քի առաջ մղւում էր ան­հա­ւասար պա­տերազմ, որին սա­կայն հայ հե­րոս տղա­ները ար­ժա­նի դի­մադ­րութիւն ցոյց տո­ւեցին 43 օր։ Իսկ հե­տաքրքիր է՝ ինչպէ՞ս պէտք է աւար­տուեր այս ամէ­նը, մի՞թէ հնա­րաւոր էր յաղ­թել այս պա­տերազ­մում, ին­չո՞ւ ժո­ղովրդի թի­կունքում ստո­րագ­րո­ւեց այդ չա­րաբաս­տիկ պայ­մա­նագի­րը, ո՞վ է դա­ւաճա­նը։ Ամէն մէ­կը կէս դի­ւանա­գէտ, կէս ռազ­մա­կան գոր­ծի վար­պետ կա­րող է իր վար­կածներն առաջ տա­նել։ Եղաւ այն, ինչ ար­դէն եղաւ՝ Ար­ցա­խը բռնի հա­յաթափ արե­ցին, ար­ցախցուն ան­շի­րիմ ու ան­տուն թո­ղեցին...

Իսկ ո՞ւմ է պատ­կա­նելու վա­ղուայ յաղ­թա­նակը

Ազ­գա­յին դա­ւաճան­նե­րը փառ­քի պսակ դրե­ցին Ալիեւի գլխին՝ որ­բացնե­լով Ար­ցա­խը։ Փա­շինեանի ննջա­սենեակը թուրքա­կան ալիք­նե­րին հրամցնող­նե­րը, Աժ նա­խագա­հին իր երե­խանե­րի աչ­քի առաջ դա­ժանա­բար ծե­ծի են­թարկող­նե­րը նոյնպէս դա­ւաճան­ներ են, ազ­գը ոչ մի դա­ւաճա­նու­թիւն չի նե­րելու։ Ամէն բան ջրի երես է դուրս գա­լու...

Ժա­մանա­կից շուտ յաղ­թա­նակ­ներ մի՛ տօ­նէք, ո՛չ մենք ենք յաղ­թել, ո՛չ էլ դուք, կեց­ցէ՛ ստրկու­թիւնը, «եղ­բայր» Ատրպէյ­ճան։ Պա­տերազ­մը յաղ­թել է ռու­սը։ Իսկ ո՞ւմ է պատ­կա­նելու վա­ղուայ յաղ­թա­նակը՝ խել­քը գլու­խը հա­ւաքո­ղին։ Հա­յերը ոտ­քի կը կանգնեն, չեն ինքնաս­պա­նուի, էլի՛ քա­րը քա­րի վրայ կը դնեն, էլի՛ հա­զարա­ւոր զի­նուոր­ներ կը ծնո­ւեն, սխալ­նե­րից դա­սեր կը քա­ղեն, այդ թւում ձեր կոյր աչ­քե­րը կը բա­ցուեն, սա­կայն նզո­վեալ լի­նեն բո­լոր պա­տերազմնե­րը, բռնա­պետ­նե­րը, ազ­գի դա­ւաճան­նե­րը։ Դուք բո­լորդ էլ մեռ­նե­լիս մերկ մար­մին ու աղ­տոտ սիրտ էք տա­նելու եր­կինք։ Դժոխ­քում էլ ձեր կան­գա­ռը նոյն անունն է ու­նե­նալու՝ Ազատ Ար­ցա­խը ող­ջունում է ձեզ։ Բա­րի՛ երթ...

Յ. Գ. Ար­ցա­խի մեր տու­նը, որ­տեղ մայ­րի­կիս մա­հից յե­տոյ հայրս էր ապ­րում, ամե­նաթանկ յի­շողու­թիւննե­րի վայրն էր։ Այդ ամե­նաթան­կը, որ­տե­ղից հայրս հրե­տակո­ծու­թեան տակ ամէն գնով փոր­ձել էր փրկել մայ­րի­կիս լու­սանկա­րը։ Տնից յե­տոյ նրա հա­մար ամե­նաթան­կը մայ­րի­կիս լու­սանկարն էր։ Երա­նի մայ­րի­կիս, որ չտե­սաւ այս ամէ­նը...։

Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ