Արցախի պատերազմի աւերակներուն մէջ ընդհատուած զրոյց. յիշելով Կոմիտաս Վարդապետին...

ԼԻԼԻԹ ՀԱՆՉԻ ՊՕՂՈՍԵԱՆ

Կոմիտաս Վար­դա­պետի ծննդեան 151-րդ տա­րեդար­ձին ըն­դա­ռաջ Սոս­ի Խա­նիկեանի հետ մեր զրոյ­ցը Սեպ­տեմբե­րի 27-ին սկսո­ւած Ար­ցա­խի պա­տերազ­մը ընդհա­տեց։ Դե­ռեւս 2019 թո­ւակա­նին Հան­րա­յին հե­ռուստաըն­կե­րու­թիւնը հե­ռուստա­դիտող­նե­րի դա­տին ներ­կա­յաց­րեց «Վար­դա­պետը» փաս­տա­վաւե­րագ­րա­կան ֆիլ­մը (Սեպ­տեմբե­րի 26-ին այդ ֆիլ­մի ստեղծման մա­սին էինք զրու­ցում ֆիլ­մի հե­ղինա­կի՝ Սո­սի Խա­նիկեանի հետ)։ Պա­տերազ­մից բա­ցի ին­չի՞ մա­սին պի­տի խօ­սէինք թէ­կուզ Կո­միտա­սի տա­րեդար­ձին։ Յե­տոյ ի՞նչ իմա­նայինք, որ պա­տերազ­մից յե­տոյ պի­տի խօ­սէինք նաեւ Կո­միտա­սի մա­սին... Հարցրէք հա­յերին, Սոսիին, թէ ի՞նչ են զգում։ Այս օրե­րին բո­լորս դար­ձանք Կո­միտաս, բո­լորս խո­րապէս զգա­ցինք Կո­միտա­սի ան­հա­տակ լռու­թեան մէջ զսպո­ւած մա­հացու ցա­ւը։ Հի­մա էլ մե՛ր ականջնե­րում ու մե՛ր հո­գինե­րում Կո­միտա­սի կեն­դա­նի ձայնն է.«Հո՛վ արէք, սա­րեր ջան, հո՛վ արէք, իմ դար­դին դար­ման արէք...»։

-Սոսի, ձեր ու­սե­րին դրո­ւած էր լուրջ եւ ծանր պար­տա­կանու­թիւն՝ ծնունդ տալ «Վար­դա­պետը» Փ/Ֆ-ին, ինչպէ՞ս յա­ջողե­ցիք։ Չէ՞ որ ֆիլ­մում սկզբից մին­չեւ վերջ պէտք է անցնէիք Կո­միտա­սի կեան­քի ճա­նապար­հը։

-Դա իս­կա­պէս բարդ եւ սկզբում ան­յաղթա­հարե­լի թո­ւացող ճա­նապարհ էր։ Առա­ջին հեր­թին մեծ պա­տաս­խա­նատո­ւու­թիւն էր վար­դա­պետի մա­սին ֆիլ­մը նկա­րելը, յե­տոյ՝ բո­վան­դա­կային առու­մով նիւթն անսպառ էր. Կո­միտա­սի կեն­սագրու­թեան իւ­րա­քան­չիւր շրջան կա­րող է առան­ձին մեծ ֆիլ­մի թե­մա դառ­նալ։ Կո­միտա­սի կեն­սագրու­թեան մէջ շատ էին նաեւ հա­կասա­կան տե­ղեկու­թիւննե­րը, եւ պէտք էր շատ ման­րակրկիտ ու­սումնա­սիրել ճիշ­դը գտնե­լու հա­մար։ Մենք որո­շեցինք յե­նուել բա­ցառա­պէս միայն Կո­միտա­սի թո­ղած ինքնա­կեն­սագրու­թիւննե­րի եւ նա­մակ­նե­րի վրայ։ Լայն էր նաեւ ֆիլ­մի աշ­խարհագ­րութիւ­նը, եւ այդտեղ նոյնպէս բար­դութիւններ կա­յին։ Ֆիլ­մը նկա­րահա­նուել է Եւ­րո­պայի եւ Ասիայի ինը քա­ղաք­նե­րում եւ այդ վայ­րե­րում նկա­րահա­նումնե­րի թոյլտո­ւու­թիւն ստա­նալը նոյնպէս շատ խնդրա­հարոյց էր։ Կա­րող եմ ասել ամե­նադ­ժո­ւարը նա­խապատ­րաստա­կան շրջանն էր. օրեր էր լի­նում, երբ տաս­նեակ նա­մակ­ներ էինք գրում։ Ինձ շատ օգ­նեց ֆիլ­մի ստեղ­ծա­գոր­ծա­կան թի­մի ան­հա­վանա­կան նո­ւիրո­ւածու­թիւնը, Հան­րա­յին հե­ռուստաըն­կե­րու­թեան ղե­կավա­րու­թիւնն՝ ի դէմս Մար­գա­րիտա Գրի­գորեանի, ՀՀ ԱԳՆ-ն։ Չեմ ու­զում սեն­տիմնե­տալ թո­ւալ, սա­կայն մենք իւ­րա­քան­չիւր պա­հի զգում էինք օգ­նութիւն նաեւ վե­րեւից։ Անհնա­րին թո­ւացող ար­գելքներն ինչ-որ հրաշ­քով յաղ­թա­հար­ւում էին։ Օրի­նակ, Վիլ-Էվ­րար հո­գեբու­ժա­րանից նկա­րահան­ման թոյլտուու­թիւն ստա­նալը տա­ռացիօրէն անհնար էր։ Այնտեղ բո­լոր տե­սակի նկա­րահա­նումներն ար­գե­լուած էին, հա­մաշ­խա­րահա­յին ճա­նաչո­ւած գրե­թէ բո­լոր հե­ռուստաալիք­նե­րը մեր­ժո­ւել էին տա­րիներ շա­րու­նակ, բայց մեզ ինչ-որ հրաշ­քով թոյ­լատրե­ցին։

-Կո­միտա­սի հայ­րա­կան տու­նը գտնե­լը նման էր իս­կա­կան հրաշ­քի,- աս­ւում է ֆիլ­մում։ Ինչպէ՞ս էք գտել Կո­միտա­սի հայ­րա­կան տու­նը։ Դէ­պի Քիւ­թա­հիա ձեր ու­ղե­ւորու­թիւնը ի՞նչ ու­շագրաւ դրուագ­նե­րով է հա­րուստ։

-Նախ ասեմ, որ Թուրքիայի նկա­րահա­նումնե­րի ժա­մանակ մեզ շատ օգ­նեց Սեւ­ծո­վեան տնտե­սական հա­մագոր­ծակցու­թեան Հա­յաս­տա­նի ներ­կա­յացուցչու­թիւնը, ու­զում եմ յա­տուկ շնոր­հա­կալու­թիւն յայտնել Սա­հակ Սարգսեանին եւ Նա­ղաշ Յա­կոբեանին։ Բանն այն է, որ մենք միայն նկար­ներ ու­նէինք Կո­միտաս վար­դա­պետի հայ­րա­կան տնից, որոնք ան­գամ արո­ւել էին 15 տա­րի առաջ։ Այն ժա­մանակ տան վայ­րը ցոյց էր տո­ւել Կո­միտա­սի Քիւ­թա­հիայում բնակ­վող վեր­ջին բա­րեկա­մը։ Մեզ բո­լորը զգու­շացնում էին, որ իմաստ չու­նի Իս­թանպու­լից ավ­տո­մեքե­նայով վա­րել 300 քմ եւ հաս­նել Քիւ­թա­հիա, որով­հե­տեւ գրե­թէ զրո­յական է հնա­րաւո­րու­թիւնը, որ այդ արո­ւար­ձա­նային մեծ քա­ղաքում հնա­րաւոր կը լի­նի գտնել վար­դա­պետի հայ­րա­կան տու­նը։ Հաս­ցէ­ները փո­փոխո­ւած էին եւ մեզ­նից առաջ շա­տերը բազ­միցս փոր­ձել էին գտնել, սա­կայն ապար­դիւն։ Մենք որո­շեցինք, ինչ էլ լի­նի փոր­ձել։ Ինձ եւ ռե­ժիսոր Գուրգեն Ճա­նիբե­կեանին ու­ղեկցում էր Սեւ­ծո­վեան տնտե­սական հա­մագոր­ծակցու­թեան Հա­յաս­տա­նի ներ­կա­յացուցչու­թեան աշ­խա­տակից պա­րոն Յա­կոբը։ Մենք երե­ւի կէս րո­պէ էր, ինչ մտել էինք Քիւ­թա­հիայի կեդ­րոն, երբ ռե­ժիսո­րը վա­րոր­դին պա­տահա­կան խնդրեց յա­ջորդ նրբանցքից թե­քուել ձախ։ Մենք թե­քուե­ցինք ու ես քա­րացա. մեր առ­ջեւ էր այն տու­նը, որ պատ­կե­րուած էր նկար­նե­րում՝ Կո­միտա­սի հայ­րա­կան տու­նը։ Տանն այժմ ապ­րում են մահ­մե­տական­ներ, որոնք գի­տեն, որ այստեղ ժա­մանա­կին ապ­րել է մեծ մի երա­ժիշտ։ Կո­միտա­սի մա­սին գի­տէին ու մեզ ոգե­ւորուած պատ­մե­ցին նաեւ քիչ հե­ռու կանգնած Իս­թանպոու­լից եկած ճար­տա­րապե­տական խմբի ան­դամնե­րը, որոնք եր­բեմնի հայ­կա­կան այդ փո­ղոցը վե­րականգնում էին որ­պէս թուրքա­կան մշա­կու­թա­յին ար­ժէք։ Բարդ էին նկա­րահա­նումնե­րը, եւ գրե­թէ անհնա­րին նաեւ քա­ղաքի եր­կու հայ­կա­կան եկե­ղեցի­ներից մէ­կում, որից ըն­դա­մէնը մէկ պատ է մնա­ցել, եւ որի տա­րած­քում այ­սօր գտնւում է թուրքա­կան «Քա­նալ- 43» հե­ռուստաա­լիքը։ Միւս եկե­ղեցին քան­դո­ւել է հիմ­նա­յատակ։ Խիստ գաղտնիու­թեան պայ­մաննե­րում մեզ յա­ջողո­ւեց նկա­րահա­նել մի քա­նի քադր։ Սրանք ուղղա­կի խօս­քեր չեն, բայց նկա­րահան­ման ողջ ըն­թացքում Գեր­մա­նիայից մին­չեւ Ֆրան­սիա, Վրաս­տա­նից մին­չեւ Թուրքիա՝ ամե­նուր մենք զգում էինք Կո­միտա­սի ներ­կա­յու­թիւնն ու գոր­ծուն օգ­նութիւ­նը։

-Ինչպէ՞ս ըն­դունո­ւեց ֆիլ­մը հան­րութեան կող­մից։ Ի՞նչ ճա­նապարհ ան­ցաք ֆիլ­մի հետ՝ Կո­միտա­սի հետ։

-Ինձ հա­մար մեծ ու­րա­խու­թիւն էր, որ հա­սարա­կու­թիւնն ու ոլոր­տի մաս­նա­գէտ­նե­րը՝ թէ՛ կո­միտա­սագէտ­նե­րը եւ թէ՛ կո­միտա­սասէր­նե­րը սի­րեցին ֆիլ­մը, եւ հնչե­ցին բա­ցառա­պէս դրա­կան կար­ծիքներ։ Միայն մէկ վատ հրա­պարա­կում է եղել մա­մու­լում, որն ակնյայ­տօ­րէն պա­տուի­րուած յօ­դուած էր՝ իրա­կանու­թեան հետ կապ չու­նե­ցող պնդումնե­րով։ Ցա­ւօք, հա­մավա­րակը խան­գա­րեց, որ­պէսզի ֆիլ­մի՝ ար­տերկրեայ նա­խատե­սուած բո­լոր ցու­ցադրու­թիւննե­րը տե­ղի ու­նե­նան։ Ֆիլ­մում հե­ղինա­կի խօս­քին զու­գա­հեռ, անընդհատ հնչում էր Կո­միտա­սի խօս­քը՝ մէջ­բերւում էին հա­տուած­ներ նրա ինքնա­կեն­սագրու­թիւննե­րից եւ նա­մակ­նե­րից, եւ թէ՛ մենք , թէ՛ հե­ռուստա­դիտողն ամէն վայրկեան զգում էր Կո­միտա­սի շունչը։ Ֆիլ­մի հետ կա­պուած մի հե­տաքրքիր բան էլ կար. ֆիլ­մի վրայ աշ­խա­տող յու­րա­քանչյուր մարդ ինքնա­մոռաց սի­րահար­ւում էր Կո­միտա­սին եւ նրա կա­տարած ազ­գանպաստ ահ­ռե­լի գոր­ծին։ Մեր մոն­տա­ժի ռե­ժիսորն այնքան էր տա­րուել Կո­միտա­սով, որ ան­գամ նրա ձե­ռագ­րե­րից վեր­ցո­ւած տա­ռերով հա­մակարգչա­յին առան­ձին ֆոնտ էր ստեղ­ծել։

-Ին­չե՞ր ապ­րե­ցիք ու զգա­ցիք Իսթան­պուլի այն վայ­րե­րում, որ­տեղ դեռ Վար­դա­պետի հետ­քերն են ապ­րում։

-Ի հար­կէ, զգաց­մունքա­յին առու­մով շատ ծանր է քայ­լել, օրի­նակ Քիւ­թա­հիայում, որը ժա­մանա­կին եղել է ար­հեստա­ւոր­նե­րի ծաղ­կուն հայ­կա­կան քա­ղաք, եւ որ­տեղ այ­սօր հայ­կա­կան ոչինչ չի մնա­ցել, բա­ցի եկե­ղեցու մի պա­տից եւ հա­յերի կա­ռու­ցած տնե­րից, որ­տեղ ապ­րում են մահ­մե­տական­ներ։ Դու կար­ծես վե­րադար­ձած լի­նես տուն, որն ար­դէն քո­նը չէ։ Շատ յու­զիչ էր նաեւ լի­նել իս­թանպու­լեան այն վայ­րե­րում, որ­տեղ վար­դա­պետն ապ­րել է ու աշ­խա­տել եւ որ­տե­ղից նրան տա­րել են աք­սո­րի (Հայ­տար Փա­շա կա­յարան)։ Մահ­մե­տակա­նացո­ւած, փո­փոխո­ւած Պոլ­սում այ­սօր դեռ զգաց­ւում է հայ­կա­կան ժա­ռան­գութեան ազ­դե­ցու­թիւնն ու Կո­միտա­սի շունչը։ Եր­բեմնի հա­յաշատ այդ վայ­րե­րում էլ աւե­լի ես ար­ժե­ւորում պատ­մութիւ­նը, նո­րովի ըմբռնում ներ­կան ու մտա­ծում ապա­գայի մա­սին։

Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ