Արցախեան երկու պատերազմներով անցած ընտանիքի ձայնը

ԼԻԼԻԹ ՀԱՆՉԻ ՊՕՂՈՍԵԱՆ

«Ես ծնո­­ւել եմ Մար­­տունու շրջա­­նի Հեր­­հեր գիւ­­ղում, որի պատ­­մութիւ­­նը սկսւում է 4-5-րդ դա­­րերից։ Պա­­տերազ­­մի ձե­­ռագի­­րը մեր ըն­­տա­­­նիքին ծա­­նօթ է դե­­ռեւս 90-ական­­նե­­­րից։ Հայրս՝ Շա­­հիս Ալեք­­սա­­­նեանը, Հեր­­հե­­­րի Ալիս Սի­­սեռեանի անո­­ւան միջ­­նա­­­կարգ դպրո­­ցի ռազ­­մա­­­գիտու­­թեան ու­­սուցիչն էր։ Երբ սկսո­­ւեց Ար­­ցա­­­խեան շար­­ժումը, գրի­­չը թո­­ղեց մա­­տեանում ու զէնք բռնեց՝ մեր ձո­­րակի տղա­­ների եւ իր սի­­րելի սա­­ների հետ մաս­­նակցե­­լով մեզ պար­­տադրո­­ւած պա­­տերազ­­մին։ Այդ պա­­տերազ­­մի հա­­զարա­­ւոր զո­­հերից մէ­­կը հայրս էր։ Նա զո­­հուեց՝ մօրս խնամ­­քին թող­­նե­­­լով 4 ան­­չա­­­փահաս երա­­խանե­­րի։ Ես ըն­­դա­­­մէնը մէկ տա­­րեկան էի. պա­­տերազ­­մի սար­­սա­­­փը յի­­շում եմ մօրս պատ­­մածնե­­րից։ Յի­­շում եմ, թէ ինչքան վատ էինք ապ­­րում. նոր տուն էինք կա­­ռու­­ցել, բայց դեռ աւար­­տին չէր հասցրել հայրս. ու­­տե­­­լու, հագ­­նե­­­լու ոչինչ կար։ Մայրս՝ Զո­­յա Ապ­­րե­­­սեանը, նոյն դպրո­­ցի հա­­յոց լե­­զուի եւ գրա­­կանու­­թեան ու­­սուցչու­­հին էր։ Նա մեզ մխի­­թարում էր, յոյս ու հա­­ւատ ներշնչում ապա­­գայի հան­­դէպ, պատ­­մում էր հօրս ու զի­­նակից ըն­­կերնե­­րի սխրանքնե­­րը՝ յի­­շեց­­նե­­­լով, որ հո­­ղը նրանց արեամբ է շա­­ղախո­­ւած։ Մայրս մեզ պա­­հեց, փայ­­փա­­­յեց, ուսման տո­­ւեց (բո­­լորս բարձրա­­գոյն կրթու­­թիւն ստա­­ցանք), ամուսնաց­­րեց»,-մեզ հետ զրոյ­­ցում պատ­­մում է Ար­­մե­­­նու­­հին՝ Ար­­ցա­­­խեան եր­­կու պա­­տերազ­­մով ան­­ցած Ալեք­­սա­­­նեան­­նե­­­րի ըն­­տա­­­նիքի 4 երա­­խանե­­րից մէ­­կը։ Ար­­մե­­­նու­­հին ամուսնա­­ցել եւ ըն­­տա­­­նիքի հետ ապ­­րում էր Մար­­տունու շրջա­­նի Թա­­ղավարդ գիւ­­ղում։

-Ար­­մե­­­նու­­հի, գողտրիկ Թա­­ղավար­­դը յայտնո­­ւեց պա­­տերազ­­մի ճի­­րան­­նե­­­րում, ինչպէ՞ս սկսո­­ւեց չա­­րիքը։

-Թա­­ղավար­­դը իս­­կա­­­պէս գողտրիկ ան­­կիւն է՝ ծո­­ւարած լեռ­­նե­­­րի գրկում, երեք կող­­մից շրջա­­պատո­­ւած թաւ ան­­տառնե­­րով, իսկ չոր­­րորդ կող­­մից պարզ երե­­ւում են Քիր­­սա սա­­րի մեծ ու փոքր գա­­գաթ­­նե­­­րը։ Մինչ պա­­տերազ­­մը գիւ­­ղի դպրո­­ցում հա­­յոց լե­­զու եւ գրա­­կանու­­թիւն էի դա­­սաւան­­դում։ Գիւ­­ղում կեան­­քը գե­­ղեցիկ էր, հրա­­շալի խա­­ղաղ օրեր էին։ Գիւ­­ղա­­­ցինե­­րը հո­­ղագոր­­ծութեամբ, անաս­­նա­­­պահու­­թեամբ էին զբաղ­­ւում։ Մի խօս­­քով, գիւ­­ղում ամէն մէ­­կը իր գործն էր անում։ Սեպ­­տեմբե­­րի 27-ը սե­­ւով գրո­­ւեց մեր պատ­­մութեան մէջ. 7 անց 15-ին կրա­­կոց­­ներ լսո­­ւեցին. երա­­խաներս (տղաս՝ 3տ., աղ­­ջիկս՝ 6տ.)ահով վեր թռան ան­­կողնուց։ Անընդհատ նրանց հանգստաց­­նում էի, բայց ներ­­քուստ զգա­­ցի, որ ինչ-որ բան այն չէ։ Ամու­­սինս եւ կես­­րայրս դուրս եկան տնից, եւ սար­­սա­­­փելի լու­­րը յայտնի դար­­ձաւ։ Ամու­­սինս գիւ­­ղի երի­­տասարդնե­­րի հետ ճա­­նապար­­հո­­­ւեց ռազ­­մա­­­ճակատ՝ մեզ թող­­նե­­­լով անո­­րոշու­­թեան մէջ։ Հետզհե­­տէ գիւ­­ղում վի­­ճակը վա­­տանում էր։ Վե­­րեւից անօ­­դաչու թռչող սար­­քե­­­րը կրակ էին թա­­փում մեր գլխին, հրե­­տակո­­ծում էին։ Կե­­սուրս ստի­­պեց, որ երա­­խանե­­րին հա­­նեմ գիւ­­ղից։ Սեպ­­տեմբե­­րի 31-ին հրա­­ժեշտ տո­­ւեցինք հայ­­րե­­­նի Թա­­ղավար­­դին։

-Կը մտա­­ծէի՞ք, որ էլ ետ­­դարձ չի լի­­նելու։

-Ո՞վ գի­­տէր, որ արե­­ւի բո­­սոր ճա­­ռագայթնե­­րից բլուրնե­­րին փռո­­ւած ծի­­րանին սեւ գոյն կը ստա­­նար։ Գիւ­­ղից հե­­ռանա­­լիս չէի ու­­զում հետ շրջո­­ւել, որ չտես­­նէի ան­­ձե­­­ռակերտ այդ հրաշ­­քը, չէի մտա­­ծում, որ ընդմիշտ կը կորցնեմ այն։ Մտա­­ծում էի, որ մի քա­­նի օրից ետ կը դառ­­նանք, նո­­րից ըն­­տա­­­նիքով սե­­ղանի շուրջ կը նստենք, եւ հայ­­րա­­­կան տու­­նը կը թնդայ մեր ու­­րախ ու զո­­ւարթ ձայ­­նե­­­րից։ Սա­­կայն տու­­նը թո­­ղեցինք հեռ­­ւում. գոց մնա­­ցին ե՛ւ տան դռնե­­րը, ե՛ւ դար­­պասնե­­րը։ Տան բա­­նալի­­ները «թա­­ղեցի» իմ երա­­զանքնե­­րի ու նպա­­տակ­­նե­­­րի հետ՝ յոյս ու­­նե­­­նալով, որ մի օր կրկին Ար­­ցա­­­խում նոր տուն կ՚ու­­նե­­­նանք...։ Այժմ Թա­­ղավար­­դի մի մա­­սը ատրպէյ­­ճանցի­­ների հսկո­­ղու­­թեան տակ է։ Այնտեղ, որ­­տեղ ատրպէյ­­ճանցի­­ներն են, մեր տունն է, ինչպէս նաեւ քրոջս տղա­­յի գե­­րեզ­­մա­­­նը։ Ռուս խա­­ղաղա­­պահ­­նե­­­րի հրա­­մանա­­տար Մու­­րա­­­դովի հետ ըն­­տա­­­նիքիս ան­­դամնե­­րը կապ են հաս­­տա­­­տել, որ կա­­րողա­­նանք էրի­­կի գե­­րեզ­­մա­­­նը տե­­ղափո­­խել մեզ մօտ։ Նա խոս­­տա­­­ցել է, որ այդ ուղղու­­թեամբ աշ­­խա­­­տանք է տա­­նելու։

-Մարդկա­­յին կո­­րուստներն են ան­­դառնա­­լի, ըն­­տա­­­նիքում զո­­հուած զի­­նուոր­­ներ ու­­նէ՞ք։

-Փառք ու պա­­տիւ յա­­ւեր­­ժութեան ճամ­­բորդ դար­­ձան հա­­զարա­­ւոր նա­­հատակ­­նե­­­ր։ Ցա­­ւը մեծ է. ուժ չու­­նենք դի­­մանա­­լու, բայց իրա­­կանու­­թիւն է, որ կորցրինք 2000-2002թթ.-ի սե­­րունդը։ Զո­­հուե­­ցին քրոջս տղան, հօ­­րաք­­րոջս տղան... Քրոջս տղան՝ Էրիկ Հով­­սե­­­փեանը, զի­­նուո­­րու­­թեան էր մեկ­­նել 2020թ. Յու­­նո­­­ւարի 8-ին։ Էրի­­կը կեն­­սուրախ էր, կեան­­քը եռում էր նրա երակ­­նե­­­րում։ Ան­­չափ դաս­­տիարա­­կուած, մե­­ծերին յար­­գող, մար­­դա­­­սէր ար­­ցախցի էր։ Միշտ եղ­­բօ­­­րը եւ քրո­­ջը սո­­վորեց­­նում էր սի­­րել ըն­­տա­­­նիքը, հա­­րազատ­­նե­­­րին ու բա­­րեկամ­­նե­­­րին։ Երա­­զանքներ ու­­նէր, ու­­զում էր ծա­­ռայու­­թիւնն աւար­­տե­­­լուց յե­­տոյ ապ­­րել Ստե­­փանա­­կեր­­տում. հո­­գատար տղան փա­­փաքում էր աջակ­­ցել հօ­­րը։ Հայ­­րը մսա­­վաճառ էր, եւ ու­­զում էր թե­­թեւաց­­նել հօր հոգ­­սե­­­րը։ Աւաղ, Էրի­­կի երա­­զանքնե­­րը չկա­­տարո­­ւեցին՝ ան­­գամ չհասցրեց վար­­դեր նո­­ւիրել սի­­րելիին...։ Հօ­­րաք­­րոջս տղան՝ Ար­­ցա­­­խի եւ Հա­­յաս­­տա­­­նի հե­­րոս, Մար­­տա­­­կան խաչ 1-ին աս­­տի­­­ճանի շքան­­շա­­­նակիր, եր­­կու տղա­­ների հայր Ալեք­­սանդր Յա­­րու­­թիւնեանն է։ Նրան էլ չշրջան­­ցեց պա­­տերազ­­մը... Չգի­­տեմ ինչպէ՞ս մխի­­թարո­­ւենք, չէ՞ որ ամէն ինչ գլխի­­վայր շուռ եկաւ...։

-Ո՞ւր տա­­րավ ձեզ պա­­տերազ­­մը։

-Գիւ­­ղը թո­­ղեցինք եօթ սա­­րի ետե­­ւում։ Եր­­կու երա­­խանե­­րիս եւ ամուսնուս քրոջ տղա­­յի հետ հա­­սանք Հա­­յաս­­տան։ Ճա­­նապար­­հին ոչ մի բառ չխօ­­սեցի ո՛չ վա­­րոր­­դի, եւ ո՛չ էլ ինձ հետ Հա­­յաս­­տան հա­­սած Նո­­ւար­­դի հետ, ով երեք երա­­խանե­­րին նոյնպէս հա­­նել էր այդ դժոխ­­քից։ Հա­­սանք Գո­­րիս ու ապաս­­տա­­­նեցինք Ռազ­­միկ Պօ­­ղոսեանի տա­­նը։ Վեց փոք­­րիկ երա­­խաներ եւ եր­­կու կին։ Տան­­տէ­­­րը տա­­նը չէր, մեզ տան բա­­նալի­­ներն էին փո­­խան­­ցել. յե­­տոյ իմա­­ցանք, որ նա ապ­­րում էր Տիգ­­րա­­­նաւա­­նում (Տիգ­­րա­­­նաւանն էլ ան­­ցաւ ատրպէյ­­ճանցի­­ների հսկո­­ղու­­թեան տակ)։ Չգի­­տէինք, որ դեռ բա­­րի մար­­դիկ կան։ Մի տան մէջ ապ­­րում էինք 19-20 հո­­գով՝ առանց տրտնջա­­լու, առանց որե­­ւէ դժգո­­հու­­թեան։ Միակ լու­­սա­­­ւոր կէ­­տը պա­­տերազ­­մի դաշ­­տում գտնո­­ւող­­նե­­­րից լուր ստա­­նալն էր։

Երա­­խանե­­րը նոր կեան­­քի մէջ ան­­գամ փնտռում էին իրենց հե­­ծանիւն ու տիկ­­նի­­­կը, իրենց խա­­ղալիք­­նե­­­րը։ Երբ Գորիսում սկսո­­ւեցին պայ­­թիւններ լսո­­ւել՝ երա­­խանե­­րը Ար­­ցա­­­խի բար­­բա­­­ռով ասում էին՝ սա­­մոլ­­յո­­­տը բամ­­բիտ ա անում, պա­­պան կռիւ ա անում, էսա կի­­լան ա մեզ տան» (ինքնա­­թիռը ռմբա­­կոծում է, հայ­­րի­­­կը կռւում է, շու­­տով գա­­լու է մեզ տա­­նի)։

Մայրս աւե­­լի ուշ՝ Հոկ­­տեմբե­­րի վեր­­ջին միացաւ մեզ՝ տան­­ջո­­­ւած, քրքրո­­ւած, աւե­­րուած հո­­գով։ Նա Հեր­­հեր գիւ­­ղում թո­­ղեց մի ողջ կեանք՝ տա­­րինե­­րի ըն­­թացքում հայ­­րե­­­նասի­­րու­­թեան ոգով մարդկանց ստեղ­­ծա­­­ծը, մշա­­կոյ­­թը, Սբ. Սար­­գիս եկե­­ղեցին՝ Ամա­­րասի ամա­­ռանո­­ցը, հօրս գե­­րեզ­­մա­­­նը՝ մեր սրբա­­վայ­­րը, մեզ ուժ տո­­ւող, ապա­­գայի նկատ­­մամբ յոյս ներշնչող տա­­պանա­­քարը։

Գո­­րիսից յե­­տոյ բնա­­կու­­թիւն հաս­­տա­­­տեցինք Երե­­ւանում։ Այդ մի­­ջավայ­­րը մեզ հա­­մար խորթ էր, ու­­զում էինք վե­­րադառ­­նալ, բայց ո՞ւր։

-Ար­­ցախցի­­ները ար­­դէն վե­­րադառ­­նում են, իսկ ի՞նչ էք մտա­­ծում վե­­րադար­­ձի մա­­սին։

-Ի հար­­կէ, վա­­խենում եմ վե­­րադառ­­նալ, չեմ պատ­­կե­­­րաց­­նում հայ-ատրպէյ­­ճա­­­նական յա­­րաբե­­րու­­թիւննե­­րի կար­­գա­­­ւոր­­մա­­­նը, կողք կող­­քի ապ­­րե­­­լուն։ Այնտե­­ղից լու­­րեր ենք լսում, որ դեռ կրա­­կոց­­նե­­­րը չեն դա­­դարել, եր­­բեմն հայ կամ ատրպէյ­­ճանցի են սպա­­նում։ Բայց միեւ­­նոյն է, մեր հողն է, մեր հայ­­րե­­­նիքը, պի­­տի գնանք եւ այնտեղ ապ­­րենք։ Չնա­­յած մնա­­ցինք ան­­տուն, ան­­հայրե­­նիք, բայց հա­­յի ճա­­կատա­­գիր է։ Իւ­­րա­­­քան­­չիւր խա­­ւար գի­­շեր իր ար­­շա­­­լոյսն ու­­նի։ Գու­­ցէ մեր դժո­­խային կեանքն իր աղոտ լոյ­­սը ու­­նի... Հա­­ւատա՞նք...։

Յ.Գ. Ար­­մե­­­նու­­հուց տե­­ղեկա­­ցայ, որ նրանք ըն­­տա­­­նիքով առա­­ւօտեան Ար­­ցախ են վե­­րադառ­­նում։ Աղ­­ջի­­­կը շատ տագ­­նա­­­պած էր, վե­­րադառ­­նում են հայ­­րա­­­կան տուն՝ Հեր­­հեր, քա­­նի որ Թա­­ղավար­­դի իրենց տա­­նը այ­­լեւս ատրպէյ­­ճանցի­­ներն են։ «Գու­­ցէ լոյս չլի­­նի եւ չկա­­րողա­­նամ աւե­­լի վաղ ըն­­թերցել հար­­ցազրոյ­­ցը։ Չէ՞ որ ան­­յայտու­­թեան գիրկն ենք գնում, սա­­կայն գի­­տենք, որ գնում ենք մեր երա­­զանքնե­­րի ետե­­ւից»,-ասում է Ար­մենուհին։

Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ