Բաց զրոյցներ՝ Հայաստանից Թուրքիա, Թուրքիայից Հայաստան Կը հաւատամ՝ պիտի կարողանանք վերականգնիլ

ԼԻԼԻԹ ՀԱՆՉԻ ՊՕՂՈՍԵԱՆ

«Մենք պի­տի նո­րից մեր մի­ջից առաջ քա­շենք մարդկանց, ով­քեր ար­ժա­նի են լի­նելու այնտեղ, որ­տեղ նրանք հայ­րե­նիքի կա­ռուցման, վե­րակա­ռուցման զար­գացման հա­մար խօսք ու­նեն ասե­լու, գործ ու­նեն անե­լու»։

Հե­րիք­նազ Աւա­գեան

«Եթէ յետա­դարձ հա­յեացք նե­տենք դէ­պի ան­ցեալ՝ մեր նա­խորդ իշ­խա­նու­թիւննե­րին, պի­տի ազ­նի­ւօրէն խոս­տո­վանենք, որ պատ­րաստ չէինք ըն­դունել ճշմար­տութիւ­նը։ Այն ճշմար­տութիւ­նը, ին­չը շատ պարզ ձե­ւով բա­ցատ­րում էր Լե­ւոն Տէր-Պետ­րո­սեանը, եւ մենք նրան որա­կում էինք որ­պէս «հող տո­ւող»։ Կար­ծում եմ այսպէս՝ միայն թղթի վրայ գրե­լով եւ ելոյթ ու­նե­նալով չպի­տի սահ­մա­նափա­կուէր։ Նա տես­նում էր այն, ինչ չէինք տես­նում մենք, եւ դա ինչ-որ տեղ բնա­կան է։ Վեր­ջա­պէս նրան տրո­ւած էր մի տես­լա­կան, որը չու­նէր հա­սարակ ժո­ղովուրդը։ Նա պի­տի մի քիչ աւե­լի լայն աշ­խա­տանք տա­նէր ժո­ղովրդին պատ­րաստե­լու, ժո­ղովրդին հաս­կացնե­լու, որ այդ յա­մառու­թիւնը մեզ վեր­ջի­վեր­ջոյ կո­րուստի պի­տի տա­նէր։ Չգի­տեմ, իհար­կէ, ժո­ղովուրդը այդ ժա­մանակ կը հաս­կա­նա՞ր, թէ՞ չէր հաս­կա­նայ։ Սա­կայն այ­սօ­րուայ կո­րուստնե­րից յե­տոյ, երբ մենք կար­ծես արթնա­ցանք ու երբ նա­յեցինք՝ տե­սանք, որ ԼՂ հա­կամար­տութեան կար­գա­ւոր­ման ամե­նաճիշդ տար­բե­րակը նա­խան­շում էր Լե­ւոն Տէր-Պետ­րո­սեանը»,- ասում է Հրանդ Տինք վար­ժա­րանի տնօ­րէն տի­կին Հե­րիք­նազ Աւա­գեանը՝ անդրա­դառ­նա­լով մեր սխալ­նե­րին։

-Տի­կին Աւա­գեան, ին­չո՞ւ ազ­գո­վի հա­սանք այնտեղ, որ­տեղ հի­մա ենք։

-Չեմ էլ ու­զում անդրա­դառ­նալ նախ­կիննե­րին, որով­հե­տեւ այդ աղ­քատ, փոքր Հա­յաս­տա­նում ին­չե­րի էին հա­սել նրանք, ար­դէն ամէն հար­ցի պա­տաս­խա­նը տա­լիս է։ Նրանց նպա­տակը դա­րեր շա­րու­նակ երա­զած ու ան­կա­խու­թիւն ձեռք բե­րած հայ­րե­նիքի շե­նացու­մը չէր, հայ­րե­նիքը չէր։ Աւե­լի ցա­ւալի է այ­սօ­րուայ իշ­խա­նու­թիւնից այսպէս յու­սա­հատ լի­նելը, որով­հե­տեւ այդ իշ­խա­նու­թեանը մենք էինք ընտրել եւ հա­ւատում էինք նրան։ Այո՛, մեծ պա­տաս­խա­նատուու­թիւն ենք դնում այս նոր իշ­խա­նու­թեան վրայ, բայց այնպէս չէ, որ մենք պատ­րաստ չէինք նրան օգ­նե­լու։ Ժո­ղովուրդը մեծ հա­ւատ ու­նէր եւ սպա­սում էր։ Հա­մոզուած եմ՝ ինձ նման շատ-շա­տերը ար­դէն ան­հա­գիստ էին այդ անի­մաստ «թա­կիշից», որը հա­մարեա թէ հա­ւասար է նա­խորդ իշ­խա­նու­թիւննե­րի թա­լանին։ Եթէ մենք՝ հա­սարակ քա­ղաքա­ցիներս, պա­հան­ջում էինք, որ այ­լեւս կը բա­ւէ՛ թա­ւիշ, մենք պա­հան­ջում ենք, որ իշ­խա­նու­թիւնը գոր­ծա­ծի իր բո­լոր լծակ­նե­րը, որ պատ­ժո­ւեն յան­ցա­գործնե­րը, որ ,այո՛, ժո­ղովրդից թա­լանո­ւածը ետ բե­րուեր եւ այն հիմք հան­դի­սանար պե­տու­թիւնն ամ­րացնե­լու։ Մենք չտե­սանք, եւ այդ չտես­նե­լու հե­տեւանքնե­րից մէկն էլ դար­ձաւ ան­պատրաստ բա­նակը։ Այ­սօ­րուայ իշ­խա­նու­թիւնը, կար­ծես, ար­մա­տական փո­փոխու­թիւննե­րի չի գնում։ Ինչ եղել՝ չի եղել, երբ նա­յում ես, թէ ին­քը ինչ քայ­լե­րով է առաջ գնում, յու­սա­հատու­թիւն կայ։ Գու­ցէ կարճ ժա­մանա­կի հա­մար դեռ պէտք է մնայ Փա­շինեանը, բայց ա՛յս քայ­լե­րով, ա՛յս բնա­ւորու­թեամբ, ա՛յս կա­ռավար­ման ձե­ւով նա չի ար­դա­րաց­րել եւ չի էլ ար­դա­րաց­նե­լու մեր սպա­սելիք­նե­րը։ Նա աւե­լի շատ գո­ռաց, աւե­լի շատ խոս­տա­ցաւ, քան կա­տարեց։

Եր­բեմն յու­սա­հատ­ւում եմ, եր­բեմն էլ, երբ նա­յում եմ այն քննարկմա­նը, որը կա­տար­ւում է շատ երի­տասարդնե­րի կող­մից, մտա­ծում եմ՝ մենք պի­տի հա­ւատանք այս սերնդին։ Մենք պի­տի նո­րից մեր մի­ջից առաջ քա­շենք մարդկանց, ով­քեր ար­ժա­նի են լի­նելու այնտեղ, որ­տեղ նրանք հայ­րե­նիքի կա­ռուցման, վե­րակա­ռուցման զար­գացման հա­մար խօսք ու­նեն ասե­լու, գործ ու­նեն անե­լու։

-Իբ­րեւ ՀՀ քա­ղաքա­ցի՝ ո՞րն է ձեր սխա­լը։

-Երբ ես փոր­ձում եմ հաս­կա­նալ, թէ ո՞րն է իմ սխա­լը՝ որ­պէս քա­ղաքա­ցի, որ­պէս հայ մարդ, որի սիր­տը ցա­ւում է այդ փոքր հայ­րե­նիքի հա­մար, ես ինձ գտնում եմ այն վայ­րում, որ­տեղ աշ­խա­տում եմ։ Եւ իմ կար­ծի­քով աշ­խա­տում եմ ազ­նի­ւօրէն եւ փոր­ձում եմ իմ ու­նե­ցած ողջ գի­տելիք­նե­րը ներդնել երա­խանե­րի դաս­տիարա­կու­թեան ճիշդ հիմ­քե­րի հա­մար՝ միշտ ինքնաքննա­դատե­լով, միշտ զգու­շա­բար մօ­տենա­լով, միշտ մեծ տեղ տա­լով երա­խանե­րի կար­ծի­քին, փոր­ձե­լով նո­րովի նա­յել ամէն ին­չին։ Թւում էր, եթէ ես որ­պէս քա­ղաքա­ցի, իմ ստա­ցած մաս­նա­գիտու­թեան մէջ ազ­նիւ եմ քայ­լում, ու­րեմն ես հայ­րե­նասէր մարդ եմ։ Սա­կայն այս պա­տերազ­մից յե­տոյ մի քիչ հա­յեացքներս փո­խուե­ցին. ես հաս­կա­ցայ, որ դա քիչ է, ես իրա­ւունք չու­նեմ սահ­մա­նափա­կուել իմ աշ­խա­տան­քի մէջ՝ չա­փանի­շը դարձնե­լով ար­դար եւ ազ­նիւ աշ­խա­տան­քը։ Այ­սուհետ ամէն մէկս պար­տա­ւոր ենք լի­նել մի քիչ քա­ղաքա­գէտ, մի քիչ մի­ջազ­գայնա­գէտ, մի քիչ հաս­կա­նալ զի­նուո­րական կարգ ու կա­նոնից։ Աւե­լին՝ փոր­ձել հաս­կա­նալ՝ մենք ու­նե՞նք մար­տունակ բա­նակ ասո­ւածը, իրա­կանու­թեանը հա­մապա­տաս­խաանո՞ւմ է, թէ՞ ուրճա­ցած, մեր հի­ւանդ ինքնա­սիրու­թիւնը շո­յող նա­խադա­սու­թիւններ են, ինչպէս ցոյց տո­ւեց այս պա­տերազ­մը։

-Մեծ կո­րուստներ ու­նե­ցանք, շատ սխալ­ներ, այսքա­նից յե­տոյ լու­սա­ւոր ապա­գայի յոյս կա՞յ։

-Ամե­նից դա­ռը կո­րուստներն էին՝ այդ երի­տասարդ սե­րունդը, որոնց առաջ միայն խո­նար­հո­ւելով կամ նրանց մայ­րե­րի ձեռ­քը համ­բուրե­լով՝ չի վեր­ջա­նում այս ամէ­նը։ Այդ մա­տաղ սերնդի մա­հուան գի­նը շատ ծանր պի­տի նստի թէ՛ իշ­խա­նու­թեան, թէ՛ ամէն մէ­կիս վրայ։ Երբ տես­նում եմ, որ մար­դիկ չեն պատ­րաստո­ւում դրա պա­տաս­խա­նը տալ կամ պա­տաս­խա­նատո­ւու­թեան կան­չել մե­ղաւոր­նե­րին, եր­կիւղում եմ։ Եթէ այ­սօր իմ կա­տարած սխալ­նե­րը ճիշդ ճա­նապար­հով չեմ փոր­ձում շտկել, թաքցնում եմ կամ նո­րից ան­գործու­թեան եմ մատնւում, սա շատ վտան­գա­ւոր է եւ այ­լեւս իմ յոյսն ու հա­ւատն է կորսւում այն ան­ձի նկատ­մամբ, կա­րեւոր չէ, անունն ինչ է, որին ես յու­սա­ցել եմ, որին ես որ­պէս քա­ղաքա­ցի նո­ւիրուել եմ եւ փոր­ձում եմ իմ դիր­քի մէջ ինձ ճիշդ պա­հել։ Դժբախ­տա­բար, տես­նում եմ, որ մեր կա­ռավա­րու­թիւնը այդ հա­սարակ քա­ղաքա­ցու կա­տարած քայ­լե­րից ան­հա­մեմատ ցած է կանգնած։ Միւս կո­րուստը, ցա­ւօք, պատ­մութեան մէջ կրկնո­ւող տա­րած­քա­յին կո­րուստներն են, կո­րուստնե­րի շար­քը լրաց­նող կո­րուստներ են եւ դեռ ո՞ւր ենք հաս­նե­լու՝ շատ ան­յայտ է։ Այո՛, երբ վար­չա­պետն ասաց, ձեզ պէ՞տք է Շու­շին, եւ այդ խօս­քը շատ մար­դիկ իրենց ու­զած ձե­ւով խե­ղաթիւ­րե­ցին, վար­չա­պետն ու­զում էր ասել՝ եթէ մեզ հա­մար թանկ է այդ քա­ղաքը, թանկ են այդ հո­ղերը՝ ին­չո՞ւ էին այդ վի­ճակին։ Բայց նոյն հար­ցը մենք պի­տի տանք իրեն, իսկ ո՞ւմ էք հարցնում, իսկ որ­տե՞ղ էիք դուք մին­չեւ հի­մա (հի­մա կա­սենք որ ժա­մանա­կը կարճ էր, 1 տա­րի յե­տոյ վրայ հա­սաւ կո­րոնա­վիրու­սը)... Երբ մենք տես­նում ենք, թէ ում է հա­ւաքել վար­չա­պետը իր շուրջը, յոյ­սը ներշնչող չէ՞ եւ դա մեր սխալ­նե­րի ամե­նամեծ պատ­ճառնե­րից մէկն էր (նրա շուրջը չէինք տես­նում մարդկանց, որոնք իրօք պի­տի օգ­նէին նրան ոտ­քի կանգնեց­նե­լու մեր հայ­րե­նիքը)։ Մենք հրա­շալի կրթուած սե­րունդ ենք ու­նե­ցել։ Ոչ միայն ես, շա­տերը կը վկա­յեն, թէ մեր ու­սա­նողա­կան ըն­կերնե­րից որ­քան խե­լացի մար­դիկ չկան աս­պա­րէզում։ Նրանք կա՛մ քա­շուել են որե­ւէ գիւղ հա­մեստ մի աշ­խա­տանք են անում, կա՛մ լքել են եր­կի­րը։ Դրանց շատ արագ ձե­ւով հա­ւաքել էր պէտք եւ անհնա­րին չէր։ Ես ինքս շատ փոր­ձե­ցի որոշ մարդկանց առա­ջար­կել, որոշ մարդկանց ցոյց տալ, բայց նրանք քայլ անե­լու այդ պատ­րաստա­կամու­թիւնը չու­նէին։

Հա­ւատո՛ւմ եմ, որ պի­տի կա­րողա­նանք վեր­կանգնո­ւել, հա­ւատո՛ւմ եմ, որ այն ինքնա­դատա­պարտման մէջ, որ ըն­կել ենք մենք ամ­բողջ ազ­գով, հաս­կա­ցել ենք՝ չի կա­րելի աշ­խարհին նա­յել մեր ցա­ւի մի­ջից եւ փոր­ձել աշ­խարհին նա­յել տալ մեր հար­ցե­րին՝ մեր ցա­ւերի մի­ջից։ Հաս­կա­ցել ենք, որ չկան մշտա­կան բա­րեկամ­ներ կամ պե­տական շա­հեր, հաս­կա­ցել ենք, որ մենք քա­ղաքա­կանու­թեան մէջ պի­տի կրթո­ւենք, հաս­կա­ցել ենք, որ մե­զանից ամէն մէ­կը առ­հա­սարակ կրթո­ւելու, վե­րափո­խուե­լու կա­րիքն ու­նի եւ կար­ծում եմ, եթէ սա իս­կա­պէս հաս­կա­ցել ենք՝ յոյս կայ։ Բայց երբ ես կար­դում եմ Յով­հաննէս Թու­մա­նեանի նա­մակն ուղղո­ւած Աւե­տիք Իսա­հակեանին՝ հո­գիս լցւում է տխրու­թեամբ. թէ՛ դրսից, թէ՛ ներ­սից քան­դե­ցինք մեր եր­կի­րը... Մենք նոյնն էինք ասես, ինչ եղել էինք 100 տա­րի առաջ։ Երա­նի այ­սուհետ փո­խուենք...։

Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ