Զինուորը կը պայքարէր առաջնագծին, բուժանձնակազմը՝ թիկունքին

ԼԻԼԻԹ ՀԱՆՉԻ ՊՕՂՈՍԵԱՆ

Լոռո­­ւա Դսե­­­ղում ծնո­­­ւած 24-ամեայ Տա­­­թեւիկ Աւե­­­տիքեանը եր­­­կար տա­­­րիներ է, ինչ ապ­­­րում է Վա­­­նաձո­­­րում։ Այս նուրբ ու քնքուշ հա­­­յու­­­հին մաս­­­նա­­­­­­­գիտու­­­թեամբ բուժքոյր է եւ աշ­­­խա­­­­­­­տում է Վա­­­նաձո­­­րի բժշկա­­­կան կեդ­­­րո­­­­­­­նում։ Հա­­­մաճա­­­րակի նոր տա­­­րած­­­ման ժա­­­մանակ նա Թու­­­ֆենկեան հիւ­­­րա­­­­­­­նոցի բուժքոյրն էր։ Յի­­­շեց­­­նենք, որ այդ հիւ­­­րա­­­­­­­նոցում էին 14-օրեայ կա­­­րան­­­տինն ան­­­ցել Թուրքիայից Հա­­­յաս­­­տան վե­­­րադար­­­ձած հա­­­յաս­­­տանցի­­­ները։ Տա­­­թեւի­­­կը, ինչպէս նաեւ միւս բու­­­ժաշխա­­­տող­­­նե­­­­­­­րը հա­­­մավա­­­րակից յե­­­տոյ յայտնո­­­ւեցին Ար­­­ցա­­­­­­­խի պա­­­տերազ­­­մի մղձա­­­ւան­­­ջում։

Երա­­­զից դէ­­­պի դա­­­ռը
իրա­­­կանու­­­թիւն

Սեպ­­­տեմբե­­­րի 27-ի առա­­­ւօտեան արթնա­­­ցայ ինձ հա­­­մար ան­­­հասկա­­­նալի երա­­­զից. ես կանգնած էի եր­­­կար սպի­­­տակ զգես­­­տով, իսկ շուրջբո­­­լորս արիւն էր։ Ոչինչ չհաս­­­կա­­­­­­­ցայ, յե­­­տոյ միայն հա­­­մացան­­­ցից տե­­­ղեկա­­­ցայ, որ պա­­­տերազմ է սկսո­­­ւել։ Մայ­­­րի­­­­­­­կիս պատ­­­մե­­­­­­­ցի գլխումս եղա­­­ծը ու ասա­­­ցի՝ մի՛ վա­­­խեցիր, զգում եմ՝ ես էլ եմ գնա­­­լու ռազ­­­մա­­­­­­­ճակատ։ Յա­­­ջորդ օրը գնա­­­ցի աշ­­­խա­­­­­­­տան­­­քի։ Մենք՝ բուժքոյ­­­րերս, զի­­­նուո­­­րական գրքոյկ ու­­­նենք, մենք հա­­­մար­­­ւում ենք պա­­­հես­­­տա­­­­­­­զօրա­­­յին­­­ներ։ Ինձ հետ աշ­­­խա­­­­­­­տող բուժքոյ­­­րե­­­­­­­րին զան­­­գել եւ կան­­­չել էին, որ ներ­­­կա­­­­­­­յանան զին­­­կո­­­­­­­միսա­­­րիատ։ Ասում էի՝ եթէ ինձ չզան­­­գեն, կա­­­մաւոր եմ գնա­­­լու։ Հեր­­­թը հա­­­սաւ ինձ... Մեր խմբի հետ մեկ­­­նե­­­­­­­ցինք առաջ­­­նա­­­­­­­գիծ (14 օր ապ­­­րել ենք այդ ամէ­­­նի մէջ)։ Եղել ենք Խնձո­­­րես­­­կում։ Այստեղ ծա­­­ւալո­­­ւել էր առաջ­­­նա­­­­­­­յին վրա­­­նային հոս­­­պի­­­­­­­տալ, որ­­­տեղ ողջ բու­­­ժանձնա­­­կազ­­­մով աշ­­­խա­­­­­­­տում էինք միահա­­­մուռ եւ ինքնա­­­մոռաց, գի­­­շեր-ցե­­­րեկը կորցրած՝ փրկե­­­լով մար­­­տի դաշ­­­տում վի­­­րաւո­­­րուած զի­­­նուոր­­­նե­­­­­­­րի կեանքներ։

Անօ­­­դաչու թռչող սար­­­քե­­­­­­­րը
մեր մշտա­­­կան հիւ­­­րերն էին

Եր­­­ջա­­­­­­­նիկ պա­­­տահա­­­կանու­­­թեամբ, քա­­­նի որ մեր վրա­­­նային հոս­­­պի­­­­­­­տալ­­­նե­­­­­­­րը ՀՀ-ի տա­­­րած­­­քում էինք տե­­­ղակա­­­յուել, մեզ վրայ ար­­­կեր չէին ընկնում։ Այ­­­դուհան­­­դերձ անընդհատ օդա­­­յին տագ­­­նապ էր, քա­­­նի որ անօ­­­դաչու սար­­­քե­­­­­­­րը մեր մշտա­­­կան հիւ­­­րերն էին։ Մար­­­տե­­­­­­­րը ըն­­­թա­­­­­­­նում էին մե­­­զանից ցած՝ Կու­­­բաթլո­­­ւի եւ մե­­­զանից վեր՝ Լա­­­չինի տա­­­րածքնե­­­րում, իսկ մենք այդ եր­­­կուսի մէջ­­­տե­­­­­­­ղում էինք։ Աստծոյ հրաշ­­­քով էր, որ մեզ անօ­­­դաչու­­­նե­­­­­­­րը չթի­­­րախա­­­ւորե­­­ցին։ Առա­­­ջին օրը մի քիչ տագ­­­նապ կար՝ չես պատ­­­կե­­­­­­­րաց­­­նում, թէ ուր ես ըն­­­կել։ Ամ­­­բողջ ճա­­­նապար­­­հին ինձ տրա­­­մադ­­­րում էի, որ, այո՛, կեան­­­քում այսպէս էլ է լի­­­նում, շատ բա­­­ներ եմ տես­­­նե­­­­­­­լու։ Սա­­­կայն, երբ ընկնում ես այդ իրա­­­կանու­­­թեան մէջ, հաս­­­կա­­­­­­­նում ես, որ պատ­­­կե­­­­­­­րաց­­­րածդ ոչինչ էր։ Ամէն պայ­­­թիւնի ձայ­­­նից զգաս­­­տա­­­­­­­նում էի։ Ասեմ աւե­­­լին՝ առա­­­ջին վի­­­րաւո­­­րի հետ վա­­­խերդ յօդս են ցնդում։ Միայն մտա­­­ծում ես, որ փրկես։ 2-3 օր յե­­­տոյ այդ սար­­­սա­­­­­­­փելի ձայ­­­ներն էլ են դառ­­­նում սո­­­վորա­­­կան, նոյ­­­նիսկ սկսում ես տար­­­բե­­­­­­­րել բո­­­լոր զէն­­­քե­­­­­­­րի ձայ­­­նե­­­­­­­րը։

14-օրեայ առա­­­քելու­­­թեան
հրաշ­­­քը

Ամե­­­նամեծ հրաշ­­­քը մեր 14-օրեայ առա­­­քելու­­­թեան ժա­­­մանակ ոչ մի մահ չու­­­նե­­­­­­­նալն էր։ Ինչպէս բժիշկներն էին ասում. «Մեր սե­­­ղանին մահ չի եղել»։ Ճիշդ է, եղել են դէպ­­­քեր, որ ցա­­­ւօք սրտի մեր վի­­­րաւոր­­­նե­­­­­­­րից մի քա­­­նիսը մա­­­հացան ճա­­­նապար­­­հին՝ այդպէս էլ մեզ չհաս­­­նե­­­­­­­լով։ Չեմ մո­­­ռանում ամե­­­նատ­­­պա­­­­­­­ւորի­­­չը, երբ միան­­­գա­­­­­­­մից բե­­­րեցին մի խումբ՝ մօտ 30 վի­­­րաւոր տար­­­բեր վնա­­­սուածքնե­­­րով։ Մի տղայ կար ոտ­­­քից վի­­­րաւոր (վնա­­­սուել էր նրա ոտ­­­քի խո­­­շոր երա­­­կը), ով արիւ­­­նա­­­­­­­քամ էր լի­­­նում, քա­­­նի որ լա­­­րանը լաւ չէին ամ­­­րացրել։ Նրան դրե­­­ցին վի­­­րահա­­­տական սե­­­ղանին ու սրտի կանգ տե­­­ղի ու­­­նե­­­­­­­ցաւ...։ Մեր թի­­­մը հզօր էր, այս տղա­­­յին վե­­­րակեն­­­դա­­­­­­­նաց­­­րե­­­­­­­ցինք, վի­­­րահա­­­տեցինք, տե­­­ղափո­­­խեցինք Երե­­­ւան։ Ինձ հա­­­մար դա ամե­­­նամեծ նո­ւաճումն էր։ Ցա­­­ւօք, ոչ մի տե­­­ղեկու­­­թիւն չու­­­նեմ նրա­­­նից եւ առ­­­հա­­­­­­­սարակ ոչ մէ­­­կից, այդ պա­­­հին ան­­­գամ դէմքն ու անու­­­նը չես յի­­­շում...։

Այժմ ար­­­ձա­­­­­­­կուրդի մէջ եմ, որից յե­­­տոյ կանցնեմ իմ բնա­­­կանոն աշ­­­խա­­­­­­­տան­­­քին Վա­­­նաձո­­­րի ԲԿ-ում։ Այս ըն­­­թացքում այ­­­ցե­­­­­­­լել եմ Մու­­­րա­­­­­­­ցանի զի­­­նուո­­­րական հոս­­­պի­­­­­­­տալ։ Խոս­­­տո­­­­­­­վանեմ, որ եր­­­բեք այսպի­­­սի ցա­­­ւօտ ապ­­­րումներ չեմ ու­­­նե­­­­­­­ցել։ Բա­­­կում կանգնած ոտ­­­քերս դո­­­ղում էին։ Առա­­­ջին ան­­­գամ տե­­­սայ, թէ ինչքան ու­­­ժեղ տղա­­­ներ ու­­­նենք, որոնք այդ անի­­­ծուած պա­­­տերազ­­­մից վի­­­րաւոր ու հաշ­­­մանդամ դար­­­ձան։ Պա­­­տերազ­­­մի օրե­­­րին չէի հասցնում հա­­­շուել վի­­­րաւոր­­­նե­­­­­­­րին (14 օրո­­­ւայ մէջ 1500-ից աւել վի­­­րաւոր ենք ու­­­նե­­­­­­­ցել)։

Վի­­­րաւոր մար­­­մի­­­­­­­նը աւե­­­լի հեշտ կը բու­­­ժո­­­­­­­ւի, քան վի­­­րաւոր հո­­­գին

Ա՛խ, հո­­­գի՛ն... Շա՛տ դժո­­­ւար է։ Ան­­­գամ ինձ հա­­­մար էր դժո­­­ւար։ Երբ վե­­­րադար­­­ձել էի, ինձ թւում էր՝ ես ոչինչ չեմ արել, այստեղ՝ սահ­­­մա­­­­­­­նից հե­­­ռու, ոչինչ չեմ անում։ Այնտեղ դու քեզ պի­­­տանի ես զգում, օգ­­­նում ես։ Պի­­­տի ու­­­ժեղ լի­­­նենք, որ կա­­­րողա­­­նանք ոտ­­­քի կանգնել, մեր ապա­­­գայ սե­­­րունդնե­­­րի հա­­­մար ան­­­հոգ ապա­­­գայ կեր­­­տել, որ նրանք էլ այսքան դա­­­ժանու­­­թիւն չտես­­­նեն, որ պա­­­տերազ­­­մը նրան­­­ցից էլ այսքան մար­­­դու չխլի, ինչքան որ ամէն մէ­­­կիցս խլեց։ 2020 թո­ւակա­­­նը ստի­­­պեց բո­­­լորիս գնա­­­հատել այն, ին­­­չի մա­­­սին եր­­­բեք չենք մտա­­­ծել։ Գնա­­­հատել զի­­­նուո­­­րին, ով իր կեան­­­քի գնով հսկում է բո­­­լորիս ան­­­դորրը։ Գնա­­­հատել բու­­­ժաշխա­­­տող­­­նե­­­­­­­րին, ով­­­քեր հա­­­մավա­­­րակի ըն­­­թացքում պա­­­տերազ­­­մի առա­­­ջին իսկ պա­­­հից թո­­­ղեցին իրենց առօ­­­րեան, տունն ու, մի վայրկեան ան­­­գամ մա­­­հուան մա­­­սին չմտա­­­ծելով, նե­­­տուե­­­ցին զի­­­նուո­­­րին փրկե­­­լու։ Ախր բո­­­լորս էլ լաւ գի­­­տակ­­­ցում էինք, որ կա­­­րող է պա­­­տահի, որ մենք էլ հետ չգանք, սա­­­կայն եսա­­­պաշ­­­տութեան ժա­­­մանա­­­կը չէր...։

Իսկ շա­­­տերը իս­­­կա­­­­­­­պէս հետ չե­­­կան։ Պա­­­տերազմն ին­­­ձա­­­­­­­նից շատ ծա­­­նօթ­­­նե­­­­­­­րի խլեց, նրանց մեծ մա­­­սը աչ­­­քիս առաջ են մե­­­ծացել ու հի­­­մա էլ չկան։ Հօ­­­րեղ­­­բօրս տղան այս պա­­­հին ժամ­­­կէ­­­­­­­տային զին­­­ծա­­­­­­­ռայող է, ամ­­­բողջ ըն­­­թացքում մասնկա­­­ցել է պա­­­տերազ­­­մին։ Նա ողջ է, սա­­­կայն Ար­­­ցա­­­­­­­խի պա­­­տերազ­­­մը չի աւար­­­տո­­­­­­­ւել...։

Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ