ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Մի՛ գնա 2020 թիւ

-Շնորհա­ւոր Նոր Տա­րի եւ Սուրբ Ծնունդ։

-Ի՞նչ Նոր Տա­րի, ին­չի՞ մա­սին է խօս­քը։

- Դէէէ, սեղ ան չէ՞ք փռել, չոր պտուղ չէ՞ք դրել սե­ղանին։

Չոր պտուղ, սե­ղան, այո՚, եր­կու սե­ղան կար այս տա­րուայ Ամա­նորին։ Մէ­կը Եռաբ­լուրում էր՝ Դեկ­տեմբե­րի 31-ի գի­շերը, իսկ Դեկ­տեմբե­րի 31-ի ժա­մը 1-ին Եռաբ­լուրում թարմ փո­րած փո­սերը սպա­սում էին պա­տերազ­մի աւար­տից եր­կու ամիս անց որո­նողա­կան աշ­խա­տանքնե­րի ար­դիւնքում գտած եւ բե­րուած նոր աճիւննե­րը, որոնց մէջ կար նաեւ Մե­նուա Յով­հաննի­սեանի (1985-2020) աճիւ­նը։ Մե­նուան կա­մաւոր էր մեկ­նել ռազ­մա­դաշտ։ Կա­րող էր չգնալ, բայց նա Կա­րին Տո­նոյեանի, այ­սինքն “Հայ աս­պետ” հիմ­նադրամ հիմ­նա­դիր –տնօ­րէնի որ­դին էր եւ պի­տի հայ­րե­նիքի պաշտպան­նե­րի առա­ջին շար­քում լի­նէր։ Յու­ղարկա­ւոր­մա­նը ներ­կայ էր Ար­ցա­խի նա­խագահ Արա­յիկ Յա­րու­թիւնեանը, ով հետ­մա­հու պար­գե­ւատ­րել էր Մե­նուա­յին «Ոս­կէ Ար­ծիւ» շքան­շա­նով՝ շնոր­հե­լով Ար­ցա­խի հե­րոս բարձրա­գոյն կոչ­մա­նը։

Հա­զար­նե­րով որ­դե­կորոյս մայ­րեր ու­նե­ցանք այս 30 տա­րինե­րի ըն­թացքում։ Կա­րին Տո­նոյեանը, առ­նե­լով Հոկ­տեմբե­րին իր որ­դու ան­մա­հանա­լու լու­րը, բաց նա­մակով դի­մեց վար­չա­պետին հե­տեւեալ նա­մակ-պա­հան­ջով.

«Ես իմ ամե­նաթան­կին տո­ւեցի իմ ամե­նաթան­կը։ Բայց ես էլ լուր սգա­լու իրա­ւունք եւ ուժ չու­նեմ, որ­դուս արիւ­նը հրա­մայում է. վա­ղը վար­չա­պետը կը մեկ­նի Մոս­կո­ւայ բա­նակ­ցութիւննե­րի-

Դի­մում եմ երկրի 1-ին դէմ­քին՝

Պա­րոն վար­չա­պետ, բա­նակ­ցութեան սե­ղանի շուրջ նստե­լու պա­հին ան­պայման յի­շէք՝ դուք դեռ շատ մայ­րե­րի չէք յանձնել նրանց որ­դի­ների մար­միններն ան­գամ, ու­րեմն որե­ւէ պայ­մա­նով, լսո՞ւմ էք՝ որե­ւէ պայ­մա­նով չյանձնէք այն հո­ղերը, որոնց վրայ նրանք ըն­կել են, չդա­ւէք մեր որ­դի­ների թա­փած արեանը։ Այս պա­տերազ­մում մենք յաղ­թե­լու ենք, կէս ճա­նապար­հին չկանգնէք. որ­դուն կորցրած մայ­րե­րը այ­լեւս երկրի վրայ չեն ապ­րում, նրանք ապ­րում են երկնքի եւ երկրի մի­ջեւ, որ­տե­ղից ամէն ինչ աւե­լի տե­սանե­լի է, որ­տե­ղից տիեզե­րական ճշմար­տութիւնն աւե­լի մօտ է... հա­ւատա­ցէ՚ք մեզ՝ մենք յաղ­թել ենք ար­դէն։ Բա­նակ­ցութիւննե­րը կը վա­րէք յաղ­թո­ղի դիր­քե­րից, սա մեր՝ որ­դե­կորոյս մայ­րե­րի միակ պա­հանջն է»։

Սա­կայն, ինչպէս գի­տենք, վար­չա­պետի աթոռ զբա­ղեց­նո­ղը պար­տո­ւեց։ Պար­տո­ւեց մեր հե­րոս­նե­րին, նրանց թա­փած արեանը եւ մեր հայ­րե­նիքին։ Այստեղ՝ Եռաբ­լուրում ամ­փո­փուած են այն նա­հատակ­նե­րի մար­միննե­րը, որոնք ան­ցել են ճա­նաչ­ման գո­րծըն­թա­ցը։ Պա­տերազ­մի բնոյթն այնպի­սին էր, զէն­քի տե­սակը՝ անօ­դաչու սար­քի հա­րուա­ծը այնպի­սին էր, որ մարմնից գրե­թէ ոչինչ չէր մնում կամ մար­մի­նը դառ­նում էր ան­ճա­նաչե­լի եւ ստի­պուած ԴՆԹ-ի նոյ­նա­կանաց­ման մի­ջոցին էին դի­մում։ Որ­քա՞ն է սպա­նուած զի­նուոր­նե­րի թիւ։ 5000 թի­ւը ան­բա­ւարար է, այն շա­րու­նակ աւե­լանում է, սա­կայն պաշ­տօ­նական թիւ գո­յու­թիւն չու­նի։

Այստեղ՝ Եռաբ­լուրում ան­թիւ տղա­ներ են եւ... ան­հա­ւատու­թիւն է տի­րում, քան­զի այստե­ղից բաց­ւում են քա­ղաքի աշ­խոյժ տե­սարան­նե­րը։ Շուրջբո­լորը կեանք է բու­րում, եւ ու­զում ես ապ­րել ու ապ­րել... Ծած­կած բեռ­նա­տարով բե­րում են վար­դեր եւ բա­ժանում հա­րազատ­նե­րին, որ­պէսզի նրանք ծած­կեն շի­րիմ­նե­րը վար­դե­րով։ 31-ի գի­շերը հե­ղինա­կային եր­գի հա­մերգ է տե­ղի ու­նե­նում «Եր­նեկ» թէ այս նոր տա­րին”խո­րագ­րով։ Վեր­ջի­նը եր­գում է Դա­ւիթ Ամա­լեանը, որի որ­դին նոյնպէս ան­մա­հացաւ այս պա­տերազ­մում։ Նա եր­գում էր, իսկ նրա ար­ցունքնե­րը փայ­լում էին Ամա­նորեայ լոյ­սե­րի ներ­քոյ։ Եռաբ­լուրի հան­դի­սական­նե­րի ար­ցունքնե­րը քա­րացել էին այ­տե­րի վրայ։ Ամ­բողջ Եռաբ­լուրը տօ­նական սե­ղանի էր վե­րածո­ւել. հա­րազատ­նե­րը շի­րիմ­նե­րի վրայ դրել էին տօ­նածառ­ներ, տղա­ների սի­րած քաղցրա­ւենի­քը, մրգե­րը...

Իսկ միւս սե­ղանը դրո­ւած էր հա­յաս­տանցի­ների տնե­րում։ Նրանք, ով­քեր այս պա­տերազ­մում հա­րազատ­ներ չէին կորցրել, շնոր­հա­ւորում էին մի­մեանց Նոր, 2021-ի առ­թիւ։ Ի թիւս միւս բա­ժակա­ճառե­րի աւե­լացել էր եւս մէ­կը՝ մեր զո­հուած տղա­ների հո­գու խա­ղաղու­թեան հա­մար։ “Թող այս չա­րաբաս­տիկ տա­րին կոր­չի գնայ,- ասում էին նրանք ի սրտէ։ Չհաս­կա­նալով, որ այդ 2020-ին տղա­ները դեռ ողջ էին...։