ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Սիլվա Կապուտիկեանի տուն-թանգարանում

Դժուար է գալը, դժուար՝ գնալը,

Դժուար՝ լռելը, դժուար՝ ճչալը.

Դեռ հաւատալն է ամենից դժուար,

աւելի դժուար՝ չհաւատալը...

1982

Կա­պու­տի­կեանի այս տո­ղերը կար­ծես այ­սօր գրո­ւած լի­նեն։ Իս­կա­կան բա­նաս­տեղծը մեզ միշտ կա­պում է մեր այ­սօ­րուայ հետ։ Նա գա­լիս է, որ­պէսզի այ­լեւս չգնայ։

Բաղ­րա­մեանի խաչ­մե­րուկնե­րից մէ­կում Դե­րենիկ Դե­միր­ճեանի փո­ղոցը միանում է Սիլ­վա Կա­պու­տի­կեանի փո­ղոցին եւ սլակ­նե­րը ձեզ տա­նում են դէ­պի այն շէն­քը, այն շքա­մուտքը, այն յար­կը, որ­տեղ ապ­րել է բա­նաս­տեղծ Սիլ­վա Կա­պու­տի­կեանը (1919-2006)։ Տես­նո՞ւմ էք, ես չեմ ասում մեծն, ակա­նաւոր կամ մե­ծանուն բա­նաս­տեղծ… Ին­չո՞ւ ասեմ։ Բա­նաս­տեղծ, պոէտ, դա ար­դէն մե­ծագոյն բանն է, որ կա­րող է մար­դու հետ պա­տահել։ Ու­րեմն չի լի­նում մի­ջակ բա­նաս­տեղծ։ Մի­ջակ կին բա­նաս­տեղծը բա­նաս­տեղծու­հի է։ Սա­կայն ռուս բա­նաս­տեղծ Ան­նա Ախ­մա­տովան (1889-1966) նկա­տել է.

Աւա՜ղ, քնա­րական պոէտը պար­տա­ւոր է լի­նել տղա­մարդ...

Այդպէս է, բա­նաս­տեղծու­թիւնն առ­նա­կան ուժ պի­տի պա­րու­նա­կի իր մէջ...

Երբ մտնում ես բա­նաս­տեղծի տուն, որը դար­ձել է տուն-թան­գա­րան, ապա զգում ես ոչ թէ նրա բա­ցակա­յու­թիւնը, այլ՝ ընդհա­կառա­կը. այստեղ է նրա ոգին։ Նրա ներ­կա­յու­թիւնը։ Ամէն պա­տին գրքեր են եւ նկար­ներ, ամէն ան­կիւնը պոէտիկ է։ Գրքե­րը խօ­սում են մի­մեանց հետ։ Կան­չում ըն­թերցա­նու­թեան։ Այսքան գրքեր են գրո­ւել մարդկու­թեան պատ­մութեան մէջ եւ դեռ շա­րու­նակւում են գրո­ւե՞լ։ Այո։ Կար­դա­լուց է, որ մար­դը սկսում է գրել։ Ըն­թերցողն է դառ­նում գրող եւ... եթէ գրե­լուց քիչ անց դու ըն­թերցում ես քո գրա­ծը որ­պէս եր­րորդ անձ, ու­րեմն յա­ջողե­ցիր. գրող ես։ Քո գրա­ծը դարձրեց քեզ ըն­թերցող։

Երբ «տաս­նը­հինգ» են ասում,

Ես «թո­ւական» եմ յի­շում,

Երբ «լեռ­նա­յին» են ասում,

Ես Ղա­րաբաղ եմ յի­շում,

Մէջս իրենց հունն ու­նեն

Բա­ռերն՝ ինչձից էլ թա­քուն,

«Ար­դա­րու­թիւն» են ասում,

Ես որբ իմ Վանն եմ յի­շում…

Հա­յեացքս գա­մում է Սիլ­վա Կա­պու­տի­կեանի դի­ման­կա­րը, որը պատ­կա­նում է Կա­րէն Սմբա­տեանի (1932-2008) վրցնին։ Հան­ճա­րեղ է։ Բաց չի թող­նում, ստի­պում է խո­րանալ եւ խո­րանալ Սիլ­վա Կա­պու­տի­կեան ֆե­նոմե­նի մէջ։

Սիլ­վա Կա­պու­տի­կեանի ամե­նայայտնի տո­ղերը, որոնք վե­րաբեր­ւում են հա­յոց լե­զուին, դա ամե­նահ­զօր պատ­գամն է, որ կա­րող է պոէտը թող­նել իրե­նից յե­տոյ։ Եր­կար ժա­մանակ ես չէի հաշտւում վեր­ջին տո­ղերի հետ, բայց ժա­մանա­կի ըն­թացքում հաս­կա­ցայ նրանց գե­րագոյն իմաս­տը։ Բա­նաս­տեղծու­թիւնը դա բա­ռի ճամ­բորդու­թիւնն է ան­յայտ զա­ռու­ղի­ներով։ Եւ ճա­նապարհ է հար­թում ոչ թէ բա­նաս­տեղծը, այլ իր ընտրած բա­ռը։

Լսիր, որ­դիս, պատ­գամ որ­պէս,

Սի­րող քո մօր խօս­քը սրտանց,

Այ­սօ­րուա­նից յանձնում եմ քեզ,

Հա­յոց լե­զուն հա­զարա­գանձ։

Կտրել է նա հանց աստղա­լոյս,

Եր­կինքնե­րը ժա­մանա­կի,

Շա­ռաչել է խռո­վայոյզ,

Սլա­քի հետ Հայ­կեան նե­տի։

Ու Մես­րո­պի Սուրբ հան­ճա­րով,

Դար­ձել է գիր ու մա­գաղաթ,

Դար­ձել է յոյս, դար­ձել դրօշ,

Պա­հել եր­թը մեր անա­ղարտ։

Նրա­նով է մայրս ջա­հել

Ինձ օրօ­րոց դրել մի օր,

Հի­մա եկել մեզ է հա­սել

Նրա կար­կա­չը դրա­ւոր։

Պա­հիր նրան բարձր ու վճիտ,

Արա­րատի Սուրբ ձիւ­նի պէս,

Պա­հիր նրան սրտիդ մօ­տիկ,

Մեր պա­պերի աճիւ­նի պէս։

Ու տես որ­դիս, ուր էլ լի­նես,

Այս լուսնի տակ ուր էլ գնաս,

Թէ մօրդ ան­գամ մտքից հա­նես,

Քո Մայր լե­զուն չմո­ռանա՛ս...

Այս բա­նաս­տեղծու­թեան մէջ կա­տար­ւում է այն, ին­չի մա­սին ասել էր Իոսիֆ Բրոդսկին. «Բա­նաս­տեղծու­թիւն գրո­ղը գրում է այն, որով­հե­տեւ լե­զուն նրան յու­շում է կամ պար­զա­պէս թե­լադ­րում է հե­տեւեալ տո­ղը։ Սկսե­լով բա­նաս­տեղծու­թիւնը, պոէտը չգի­տի, ինչպէս այն կ՚աւար­տո­ւի եւ յա­ճախ շատ զար­մա­նում է, թէ ինչ ստա­ցուեց։ Բա­նաս­տեղծու­թիւն գրո­ղը գրում է այն, որով­հե­տեւ տա­ղաչա­փու­թիւնը դա բա­նակա­նու­թեան, մտա­ծելա­կեր­պի եւ աշ­խարհըն­կալման հսկա­յական արա­գացու­ցիչ է։ Մէկ ան­գամ ապ­րե­լով այդ արա­գացու­ցի­չը, մարդն այ­լեւս կախ­ման մէջ է մտնում այդ գոր­ծընթա­ցից...»։

Միշտ ասել եմ, որ մենք կա­րող են նոյ­նիսկ առանց պե­տու­թեան եւ պե­տակա­նու­թեան ապ­րել, ինչպէս ապ­րել ենք դա­րերով, սա­կայն առանց պոէզիայի՝ անհնար է։ Այ­սօր առա­ւել, քան եր­բե­ւէ, մենք դի­մում ենք Հա­մօ Սա­հեանի բա­նաս­տեղծա­կան խօս­քին։

Ահա թէ ինչ է նա գրել Սիլ­վա Կա­պու­տի­կեան բա­նաս­տեղծի մա­սին.

«Թե­րեւս մե­զանից ոչ ոք չի կա­րողա­ցել իր ստեղ­ծա­գոր­ծութեան մէջ այնպէս զու­գակցել միտքն ու զգաց­մունքը, աւան­դա­կանն ու ժա­մանա­կակի­ցը, ազ­գա­յին ձեւն ու մարդկա­յին խոր­քը, եղեր­գա­կանն ու մար­տա­կանը, հե­տիոտն, գի­տակ­ցո­ւած պրո­զաիզմն ու ճախ­րող բա­նաս­տեղծա­կանը, ինչպէս Կա­պու­տի­կեանը»։