ՍԻԼՎԱՆ

ԱՌՕՐԵԱՅ Վերջին 6 ամիսների ընթացքում 147 զոհ

Ազգերի ժողովրդավարական կուսակցությունը (ԱԺԿ-HDP) Սիլվանի և Նուսայբինի մասին հաշվետվություններ է ներկայացրել։ Սիլվանի հաշվետվության մեջ ԱԺԿ-ն ներկայացրել է նաև տեղեկություններ «Էսեդուլլահ թիմ»-ի մասին։ Ըստ հաշվետվության տվյալների՝ վերջին 6 ամվա ընթացքում 117 օր փողոց դուրս գալու արգելք՝ պարետային ժամ է հայտարարվել, իսկ հունիսի 7-ից մինչ այսօր կա 147 զոհ։