Հայկական դպրոցների պատերի ռասիստական գրությունների հարցը՝ թուրքական մեջլիսի օրակարգում

Ստամբուլի հայկական դպրոցների պատերին ռասիստական գրություններ գրելու հարցը թուրքական մեջլիսի օրակարգում է հայտնվել։

Ստամբուլի Սկյուտար (Ուսկուդար) թաղամասի հայկական Սուրբ Խաչ Դպրևանք դպրոցի պատին օգոստոսի 16-ին ռասիստական գրություններ էին հայտնվել։ Դեպքին «Ակօս»-ի անդրադարձից հետո Ժողովրդա-հանրապետական կուսկացության պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն դեպքի հետ կապված գրավոր հարցում է ներկայացրել խորհրդարն։ Հարցմումն ուղղված է վարչապետ Բինալի Յըլդըրըմին։ Նրանից ակնկալվում է պատասխանել հարցերին, թե ռասիստական գրությունների շուրջ քննություն իրականացվել է, թե՞ ոչ, և ատելության խոսքի հեղինակներն ի՞նչ պատժի են արժանանալու։ Թանրըքուլուի հարցման մեջ տեղ է գտել նաև «ազգության գաղտնագրի» հարցը։ 

Սուրբ Խաչ Դպրևանքի պատերի ռասիստական գրություններից հետո այս երկուշաբթի՝ Թուրքիայում ուսումնական տարվա առաջին օրը, ռասիստական գրություններ էին հայտնվել Սկյուտարի հայկական Գալֆայան դպրոցի պատերին։ Հունվարի 19-ին՝ Հրանտ Դինքի սպանության 9-րդ տարելիցի օրը, նույն դպրոցի պատերին ինքնությունն անհայտ անձիք հակահայկական գրություն էին թողել։

Սեզգին Թանրըքուլունի՝ վարչապետին ուղղած հարցերը․

Ստամբուլի Սուրբ Խաչ հայկական դպրոցի պատերին հայ քաղաքացիների դեմ ուղղված ռասիստական գրությունները գրողներին բացահայտելու համար դպրոցի մոտակայքի նկարահանող սարքերի տեսագրությունները զննության առնվե՞լ են։

Եթե այո, ապա դեպքի հետ կապված ի՞նչ քայլեր են իրականացվել կամ իրականացվում։

Պատերին հայտնված «տանջանք հային», «Քուրշաթի ատելությունն եմ բերել ձեզ» բնույթի ատելության խոսք պարունակող գրությունների հեղինակի ինքնության բացահայտումից հետո Թուրքիայի Քրեական օրենսգրքի համաձայն ի՞նչ պատիժ է կրելու։

Վերջին երկու տարվա ընթացքում ատելության խոսքի, նման արտահայտություններով ժողովրդին հրահրերու մեղադրանքով Թուրքիայում քանի՞ մարդ է պատժի ենթարկվել։

Ստամբուլի հայկական Սուրբ Խաչ դպրոցի կողմից դեպքի հետ կապված համապատասխան մարմինների բողոք ներկայացվե՞լ է։ Եթե կա նման բողոք, ի՞նչ եզրակացություն է իրականացվել։

2013թ․ Ազգային կրթության Ստամբուլի շրջանային տնօրինության կողմից հրապարակված գրության մեջ հստակ նշվում էր, որ բնակչության գրանցման ցուցակներում հայ քաղաքացիների «ազգության գաղտնագիր»-ը 2 է։ Մի շարք լրատվամիջոցներ անդրադարձ են կատարել սրան։ «Ազգության գաղտնագրի» գոյությունը նշանակում է, որ բնակչությունը կոդավորված է։ Ազգային կամ կրոնական ո՞ր խմբերն են կոդավորված։