Հայրենիքում հեշտ չեն համակերպւում հայաստանցիների՝ Թուրքիայում ապրելու փաստի հետ

Բաց զրոյցներ՝ Հայաստանից Թուրքիա, Թուրքիայից Հայաստան

ԼԻԼԻԹ ՀԱՆՉԻ ՊՕՂՈՍԵԱՆ

 

«Իսթան­պուլում՝ նոյն մի­ջավայ­րում ապ­րել եմ այն ազ­գի հետ, որին մեր հայ­րե­նիքում այնքան էլ բա­րեկա­մաբար չեն ըն­դունում. աւե­լին՝ այստեղ բնա­կուե­լուս փաս­տը զար­մացրել էր նոյ­նիսկ բա­րեկամ­նե­րիս ու ծա­նօթ­նե­րիս։ Թուրքիայում ապ­րե­լիս այդ կարծրա­տիպե­րը յաղ­թա­հարե­լը դիւ­րին էր, բայց, երբ «Արի Տուն» ծրագ­րի շրջա­նակ­նե­րում Հա­յաս­տան վե­րադար­ձայ, հաս­կա­ցայ, որ հայ­րե­նիքում հեշտ չեն հա­մակերպւում հա­յաս­տանցի­ների՝ Թուրքիայում ապ­րե­լու փաս­տի հետ։ Հարցնում էին՝ ո՞ր երկրից եմ եկել։ Պա­տաս­խանս լսե­լուն պէս բո­լորի հա­յեաց­քը միան­գա­մից փոխ­ւում էր։ Ես եւ Թուրքիայից Հա­յաս­տան վե­րադար­ձած միւս ըն­կերներս հաս­կա­նում էինք այդ ար­ձա­գան­գի պատ­ճա­ռը։ Մեզ հա­մար այդ ամէ­նը սկզբում զար­մա­նալի էր ու տա­րօրի­նակ, բայց ամէն դէպ­քում փոր­ձե­ցինք նրանց էլ հաս­կա­նալ։ Ամէն օր մեր երկրում շատ քննա­դատու­թիւններ եմ լսում այն հա­յաս­տանցի­ների հաս­ցէին, ով­քեր հան­գա­մանքնե­րի բե­րու­մով յայտնո­ւել են Թուրքիայում. «Ին­չո՞ւ են գնա­ցել եւ ապ­րում թուրքի հա­րեւա­նու­թեամբ եւ այլն...»։ Շատ էի նեղ­ւում, քա­նի որ իմ ծնող­նե­րը, ըն­կերնե­րը, ու­սուցիչ­նե­րը, ծա­նօթ­նե­րիցս շա­տերը հէնց այդտեղ էին ապ­րում։ Յե­տոյ սկսե­ցի նրանց հետ խօ­սել ու բարձրա­ձայ­նել մտա­ծումներս։ Ինչպէ՞ս կա­րելի է դա­տել մար­դուն միայն նրա ապ­րած երկրի, քա­ղաքի կամ ազ­գա­յին պատ­կա­նելիու­թեան հա­մար առ­հա­սարակ։ Յոյսս չեմ կորցնում՝ մենք էլ մի օր կը հաս­կա­նանք մի­մեանց, կ՚ըն­դունենք ճշմա­րիտ իրա­կանու­թիւնը։ Մինչ այդ՝ Հա­յաս­տա­նը բո­լորիս տունն է, եւ վաղ թէ ուշ, բո­լոր հա­յերն էլ վե­րադառ­նա­լու են տուն», ասում է ապա­գայ արե­ւելա­գէտ Անա­հիտ Ադա­մեանը, ով 2017 թո­ւակա­նին Իս­թանպու­լից Հա­յաս­տան է վե­րադար­ձել իր կրթու­թիւնը շա­րու­նա­կելու նպա­տակով։

-Ի՞նչ ես յի­շում իս­թանպու­լեան օրագ­րից։

-Իս­թանպուլ եմ եկել ըն­տա­նիքիս հետ։ Սկզբում շատ դժո­ւար էր՝ օտար քա­ղաք, օտար մար­դիկ, օտար լե­զու եւ այլ խնդիր­ներ։ Առա­ջին տա­րին յա­ճախել եմ Պեզ­ճեան վար­ժա­րան։ Չհա­մակեր­պո­ւելով դպրո­ցի կրթու­թեան ինձ հա­մար ան­ծա­նօթ լե­զուին՝ արեւմտա­հայե­րէնին, ծնող­ներս ինձ տե­ղափո­խեցին հա­յաս­տանցի երե­խանե­րի Հրանդ Տինք կրթօ­ճախ։ Այդ դժո­ւարու­թիւնը յաղ­թա­հարե­ցի այն ժա­մանակ, երբ յայտնո­ւեցի մայ­րե­նի լե­զուով հա­ղոր­դակցո­ւող հա­րազատ մի­ջավայ­րում, ին­չի հա­մար երախ­տա­պարտ եմ եւ մինչ օրս էլ կա­րոտում եմ դպրոցս։ Յե­տոյ նաեւ սկսե­ցի արա­գօրէն թուրքե­րէն սո­վորել՝ գի­տակ­ցե­լով այդ լե­զուի կա­րեւորու­թիւնը։

-Որ­տե՞ղ ես շա­րու­նա­կում կրթու­թիւնդ։

-Այս տա­րի գե­րազան­ցութեամբ աւար­տել եմ Երե­ւանի պե­տական հու­մա­նիտար քո­լէճն ու ըն­դունո­ւել Երե­ւանի պե­տական հա­մալ­սա­րանի արե­ւելա­գիտու­թեան ֆա­կուլտետ։ Ու­զում եմ մեր երկրում իմ ներդրումն ու­նե­նալ արե­ւելա­գիտու­թեան ոլոր­տում։ Դա­սախօ­սիս խոր­հուրդով, քա­նի որ որոշ չա­փով թուրքե­րէն գի­տեմ, նա­խապա­տուու­թիւնը տո­ւեցի արա­բագի­տու­թիւն բաժ­նին։ Արա­բագի­տու­թեան առա­ւելու­թիւննե­րից մէկն էլ այն է, որ ու­սումնա­սիրե­լու եմ նաեւ օս­մա­ներէ­նը։ Այն ինձ կօգ­նի զու­գա­հեռ բա­րելա­ւել թուրքե­րէնի իմա­ցու­թիւնս։ Հէնց սա էլ ինձ ոգե­ւորեց, որ ես թուրքա­գիտու­թեան բա­ժին ընտրե­լու որո­շումս փո­խեմ։

-Որ­քա­նո՞վ ես հա­ւատում հայ-թուրքա­կան բա­րիդ­րա­ցիական յա­րաբե­րու­թիւննե­րին։

-Կար­ծում եմ՝ հայ-թուրքա­կան յա­րաբե­րու­թիւննե­րը կլի­նեն բա­րիդ­րա­ցիական ,երբ եր­կու կող­մե­րի մօտ էլ գե­րակշռի փոխ­զիջման գա­ղափա­րախօ­սու­թիւնը։ Ստամ­բուլում քայ­լե­լիս դու չես զգում ատե­լու­թեան շունչը, բայց մե­տիայի եւ պե­տու­թեան կա­ռավա­րու­թեան կող­մից ամեն ինչ այլ կերպ է մեկ­նա­բան­ւում։ Ի հար­կէ, սա ար­դէն հար­ցի քա­ղաքա­կան կողմն է, որը շատ աւե­լի դժո­ւար է։ Ծայ­րա­յեղա­կան դրսե­ւորումնե­րը, որոնք նկա­տուում են թէ՛ հա­յերի, թէ՛ թուրքե­րի կող­մից, մի­միայն աւե­լի են սրում եր­կկողմ յա­րաբե­րու­թիւննե­րը եւ ընդհան­րա­պէս չեն նպաս­տում հար­ցի դրա­կան լուծմա­նը։ Օրի­նակ՝ Ապ­րի­լի 24-ի նա­խօրէին դրօշ­ներ այ­րե­լը եւ այլ ատե­լու­թեան դրսե­ւորումներ, որոնք տե­ղի են ու­նե­նում այդ եր­կու երկրնե­րում, ցա­ւալի եւ անըն­դունե­լի երե­ւոյթներ են։ Կը ցան­կա­նայի, որ մեր ժո­ղովուրդը ոչինչ չտուող ծայ­րա­յեղա­կան քայ­լե­րից զերծ մնար։

-Կա­րելի՞ է ասել, որ Թուրքիայից Հա­յաս­տան վե­րադար­ձած երի­տասարդնե­րի ու­սե­րին կարծրա­տեպեր կոտ­րե­լու, ատե­լու­թեան դէմ պայ­քա­րելու բեռ է դրո­ւած։

-Այո՛, հա­մոզո­ւել եմ, որ այդպէս է։ Իրա­կանում այստեղ շատ դժո­ւար է յայտնո­ւել այդ բա­խումնե­րի կեդ­րո­նում, քա­նի որ յա­ճախ են մե­ղադ­րանքներ հնչեց­նում, բայց դա էլ մի­ջոց է, որ մենք էլ ազատ յայտնենք մեր կար­ծի­քը, մեր դիր­քո­րոշու­մը տո­ւեալ հար­ցի վե­րաբե­րեալ։ Սա կա­րեւոր առա­քելու­թիւն է, որը պէտք է պա­տուով կա­տարել եւ ամե­նակա­րեւո­րը՝ եր­բեք չնա­հան­ջել։

Հ.Գ.Տե­ղեկաց­նենք, որ հա­մավա­րակի օրե­րին Ստամ­բուլի Հրանդ Տինք կրթօ­ճախի 5 աշա­կերտներ վե­րադար­ձել են հայ­րե­նիք եւ ստա­ցել իրենց աւար­տա­կան վկայականները։

Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ