Սա վերջին պատերազմն է լինելու եւ յաղթական պատերազմ է լինելու

ԼԻԼԻԹ ՀԱՆՉԻ ՊՕՂՈՍԵԱՆ

«2020 թո­ւակա­նի Հա­յաս­տա­նը եւ հայ ժո­ղովուրդը ո՛չ 1915 թո­ւակա­նի հայ ժո­ղովուրդն է, ո՛չ 90-ական­նե­րի հայ ժո­ղովուրդն է, ո՛չ էլ 2016-ի հայ ժո­ղովուրդն է։ Սա բո­լորո­վին ու­րիշ՝ կո­փուած, ին­տե­լեկ­տո­ւալ, բարձր գի­տակ­ցութեամբ եւ բարձր կազ­մա­կերպչա­կան ջի­ղով օժ­տո­ւած, մէկ բռունցք դար­ձած հայ ժո­ղովուրդն է։ Նրան այ­լեւս ո՛չ թուրքա­կան եաթա­ղանը, ո՛չ ատրպէյ­ճա­նական նաւ­թի փո­ղերը չեն վա­խեց­նի։ Եւ այս «հե­տաքրքիր» ռազ­մա­ֆիլ­մը, որ աշ­խարհը միաց­րել եւ նա­յում է, թէ ինչպէս է հայ ժո­ղովուրդը պա­տերազ­մում ագ­րե­սոր Թուրքիայի եւ Ատրպէյ­ճա­նի հետ, առա­ջար­կում եմ հո­սան­քը ան­ջա­տել վար­դա­կից, որով­հե­տեւ հի­մա միան­գա­մից պի­տի ասեմ վեր­ջա­բանը՝ հայ ժո­ղովուրդը յաղ­թե­լու է այս պա­տերազ­մում»,- մեզ հետ զրոյ­ցում ասում է լրագ­րող Մա­րինա Բաղ­դա­կիւ­լեանը։

-Խա­ղաղության հա­մար պայ­քա­րեցինք, իսկ հի­մա պար­տադրո­ւած պա­տերազ­մի մեջ ենք։ Պա­տերա՞զմ յա­նուն խա­ղաղու­թեան։

-Աւե­լի խա­ղաղա­սէր ազգ չեմ ճա­նաչում, քան հայ ժո­ղովուրդն է։ Մենք եր­բեք չենք մղո­ւել պա­տերազ­մե­լու, մեզ միշտ ներ­քա­շել են պա­տերազ­մի մեջ, մենք ստի­պուած ենք եղել պա­տերազ­մել՝ պաշտպա­նելով մեր ինքնու­թիւնը, մեր հայ­րե­նիքը, մեր մշա­կոյ­թը։ Եւ այս հա­մատեքստում պա­ցիֆիս­տա­կան ցան­կա­ցած խօ­սակ­ցութիւն առ­նուազն ան­հե­թեթ է։ Այս ան­գամ էլ թշնա­մին իր ոճով՝ լու­սա­դէմին սկսեց պա­տերազ­մը։ Յար­ձա­կուեց քնած մարդկանց վրայ՝ կրա­կի տակ առ­նե­լով Ար­ցա­խի մայ­րա­քաղաք Ստե­փանա­կեր­տը։ Ղա­րաբա­ղի հիմ­նախնդրի կար­գա­ւոր­ման գոր­ծընթա­ցի ԵԱՀԿ Մինսկի խմբի նախ­կին հա­մանա­խագահ Մեթ­յու Բրայ­զան իր ելոյ­թում ասում է՝ դժո­ւար է ասել, թէ կող­մե­րից որ մէկն է սկսել բա­խու­մը։ Որ­պէս ՀՀ քա­ղաքա­ցի Մեթ­յու Բրայ­զա­յին ասում եմ. «Հայ­կա­կան ու­ժե­րը եր­բեք առա­ջին հա­րուա­ծը չեն հասցրել, որով­հե­տեւ ՀՀ-ն ար­դէն յաղ­թել էր 90-ական­նե­րի պա­տերազ­մում, ՀՀ-ն զբա­ղուած էր իր ազա­տագ­րած տա­րածքնե­րը շե­նաց­նե­լու գոր­ծով։ Մեզ պէտք չէր այս պա­տերազ­մը։

-Ո՞ւր է մի­ջազ­գա­յին հան­րութիւ­նը։

-Ես հաս­կա­նում եմ՝ մի­ջազ­գա­յին հան­րութեան հա­մար հա­ւանա­բար շատ հե­տաքրքիր ռազ­մա­ֆիլմ է հի­մա Կով­կա­սի էս հա­տուա­ծում տե­ղի ու­նե­նում։ Ամ­բողջ աշ­խարհը հե­տեւում է, թէ ինչպէս է մի բուռ Հա­յաս­տա­նը պա­տերազ­մում 80 մի­լիոն բնակ­չութիւն ու­նե­ցող Թուրքիայի եւ Ատրպէյ­ճա­նի, նրանց կող­մից վար­ձա­կալո­ւած աշ­խարհի չա­րիքը դար­ձած ծայ­րա­յեղա­կան­նե­րի ու ահա­բեկիչ­նե­րի հետ։

Հայ ժո­ղովուրդը՝ մա­նու­կից մինչ. ծե­րու­նի, պատ­րաստ են մին­չեւ վերջ կանգնե­լու եւ կռիւ տա­լու, յաղ­թե­լու, որով­հե­տեւ սա մեր վեր­ջին կտոր հայ­րե­նիքն է։ Մենք ոչ մի թիզ հող այ­լեւս չու­նենք որե­ւէ մէ­կին տա­լու, որով­հե­տեւ սա միայն հո­ղի կամ կրօ­նական պա­տերազմ չէ, սա ինքնու­թեան եւ ան­կա­խու­թեան հաս­տատման պա­տերազմ է։ Ու մենք լի­նելու ենք էդ ան­կախ միաւո­րը, եւ այս ան­գամ աւե­լի՛ ու­ժեղ, աւե­լի՛ ան­խո­ցելի ենք դուրս գա­լու այս պա­տերազ­մից։

-Թի­րախա­ւորո­ւել են խա­ղաղ բնա­կիչ­նե­րը, ան­գամ երա­խանե­րը։ Յե­տո՞յ...

-Այս պա­տերազ­մում ատրպէյ­ճանցի­ները եւ այս ան­գամ փաս­տօ­րէն, նաեւ թուրքե­րը թի­րախա­ւորել են նաեւ խա­ղաղ բնակ­չութեանը։ Ինչպէս 2016 թո­ւակա­նի Ապ­րի­լեան քա­ռօրեային, այս ան­գամ էլ հրե­տակո­ծուել են Ստե­փանա­կեր­տը, Հա­յաս­տա­նի Վար­դե­նիս քա­ղաքը, պայ­թե­ցուել է մար­դա­տար աւ­թօ­պուս, սպա­նուել են խա­ղաղ բնա­կիչ­ներ, այդ թ­ւում՝ երա­խաներ։ Սա բա­ցառա­պէս ատրպէյ­ճա­նական եւ թուրքա­կան ձե­ռագիր է։ Հայ ժո­ղովուրդը եր­բեք ձեռք չի բարձրաց­րել թշնա­մու կնոջ եւ երա­խայի վրայ։ Ստե­փանա­կեր­տում եւ Վար­դե­նիսում երա­խաներն այ­սօր նո­րից ապաս­տա­րան­նե­րում են, երա­խանե­րը գի­տեն՝ ինչ է կա­տար­ւում, ամէն ինչ հաս­կա­նում են, ան­գամ պատ­րաստ են իրենց ձեռ­քի տակ եղած խա­ղալիք­նե­րով կռո­ւել թշնա­մու դէմ։ Շատ ցա­ւալի է, որ մեր երա­խանե­րը պի­տի անցնեն այն ամէ­նի մի­ջով, ին­չի մի­ջով ան­ցել ենք մենք ժա­մանա­կին։ Բայց մենք այ­լեւս ժա­մանակ չու­նենք թոյլ տա­լու, որ­պէսզի մի քա­նի տա­րի յե­տոյ մեր երա­խանե­րի երա­խանե­րը ապաս­տա­րան­ներ իջ­նեն։ Չի՛ լի­նելու այ­լեւս նման բան։

Ես ծնո­ւել ու մե­ծացել եմ Հա­յաս­տա­նի Կո­րիս քա­ղաքում։ Ես լաւ գի­տեմ՝ ինչ է ապաս­տա­րան­նե­րում անցկաց­րած ման­կութիւ­նը, ինչ է պա­տերազ­մը։ Ես լաւ գի­տեմ՝ ինչ է նշա­նակում տես­նել քա­ղաքի ֆուտպո­լի դաշ­տում վայ­րէջք կա­տարած հեր­թա­կան ուղղա­թիռը, որ­տե­ղից զո­հեր եւ վի­րաւոր­ներ են տե­ղափո­խում հի­ւան­դա­նոց­ներ եւ ինչպէս են մայ­րե­րը, քոյ­րե­րը, կա­նայք, դուստրե­րը գնում իրենց ամու­սիննե­րին, եղ­բայրնե­րին, հայ­րե­րին փնտռե­լու զո­հուած­նե­րի կամ վի­րաւոր­նե­րի մէջ։

Ես ուղղա­կի հիացած եմ իմ ժո­ղովրդի քա­ջու­թեամբ, ամ­րութեամբ, ու­ժով ու կամ­քով. որե­ւէ մէ­կը իր զա­ւակին, եղ­բօ­րը, ամուսնուն չի փոր­ձում հետ պա­հել այս պա­տերազ­մից։ Ան­գամ կա­նայք այ­սօր մար­տա­կան պատ­րաստո­ւածու­թիւն են անցնում։ Սա վեր­ջին պա­տերազմն է լի­նելու եւ յաղ­թա­կան պա­տերազմ է լի­նելու։

Յ. Գ. Զրու­ցե­ցի Ստե­փանա­կեր­տում բնա­կուող պա­տանի­ներ, քոյր եւ եղ­բայր՝ Մա­րիամի ու Պե­տոյի հետ։ Հարցնում եմ՝ լաւ՞ էք, պա­տաս­խա­նում են՝ այո՛։ Ասում եմ՝ ի՞նչ էք զգում, պա­տաս­խա­նում են՝ հայ­րե­նասի­րու­թիւն։ Երա­խաներն ասում են՝ Ստե­փանա­կեր­տում ամէն ինչ լակ է, մե­ծից փոքր մար­տա­կան ենք տրա­մադ­րո­ւած։

Ես էլ եմ յի­շում պա­տերազ­մը, պա­տու­հա­նի դի­մաց կողք կող­քի դի­զուած աւա­զէ պար­կե­րը, որոնք պի­տի փրկէին մեր՝ երա­խանե­րիս կեան­քե­րը «Գրադ»-ի բե­կոր­նե­րից։ Աւա­զը՝ աւազ, իսկ ո՞ւր է Մար­դը…


Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ