Երգէք, տղանե՛ր, թող ես մեռնեմ ձեր երգերի մրմունջի տակ…

Արմենպրես։ «Անչափ զգայուն էր Նիկոլը. կեանքին նայում էր մատների արանքով եւ շատ անտարբեր էր, սակայն երբեմն այնքան էր յուսահատւում, որ կարծես այն անփոյթ եւ անհոգ մարդը չլինէր։

Յաճախ գիշերները ուշ ժամերին ես ու Նիկոլը ելնում էինք քաղաքը շրջելու։ Ես սիրում էի յատկապես նրա երգերը լուռ փողոցում երգել. Նա անչափ զգացւում եւ սիրում էր, երբ լսում էր իր ձայնագրած երգերը։

Մի գիշեր շատ տխուր եւ անտրամադիր էր. երգս ընդհատելով՝ ասաց։ «Գիտես, Արա, մի օր պիտի ինձ սուտմեռուկի տամ… Կը պառկեմ անկողնուս մեջ, դու ամենին կը յայտարարես, որ «Նիկոլը մեռել է…»։ Այն ժամանակ կը տեսնես՝ մարդիկ ինչպէս կը հետաքրքրուեն թէ ինձանով եւ թէ իմ ստեղծագործութիւններով…»։

Արա Տէր Յովհաննիսեան

ՅԱԿՈԲ ՍՐԱՊԵԱՆ

Զարմանք բան է՝ մեր քա­­նի՛-քա­­նի մե­­ծերի ար­­մատներն են ձգւում դէ­­­պի կոր­­­սո­­­­­­­ւած հայ­­­րե­­­­­­­նիք՝ Արեւմտեան Հա­­­յաս­­­տան։ Նրան­­­ցից քա­­­նի՛-քա­­­նիսն են ակա­­­նատես եղել բար­­­բա­­­­­­­րոս ցե­­­ղի նախ­­­ճիրնե­­­րին եւ հրաշ­­­քով փրկո­­­ւել յա­­­թաղա­­­նի հունձքից։ Նրան­­­ցից մէկն է հայ մար­­­դու հո­­­գուն այնքան մտեր­­­միկ դար­­­ձած տաս­­­նեակ եր­­­գե­­­­­­­րի հե­­­ղինակ, կոմ­­­պո­­­­­­­զիտոր, եր­­­գա­­­­­­­հան Նի­­­կոլ Գա­­­լան­­­տե­­­­­­­րեանը՝ ծնո­­­ւած 1881 թ., Ակն քա­­­ղաքում։ 1894-1896 թթ. կար­­­միր սուլթա­­­նի՝ արիւ­­­նարբու Հա­­­միդի կազ­­­մա­­­­­­­կեր­­­պած հայ­­­կա­­­­­­­կան ջար­­­դե­­­­­­­րի ժա­­­մանակ բազ­­­մանդամ ըն­­­տա­­­­­­­նիքի ան­­­դամնե­­­րից փրկւում են միայն ին­­­քը, մայ­­­րը եւ քոյ­­­րը։ Նի­­­կոլին բախտ է վի­­­ճակ­­­ւում ու­­­սա­­­­­­­նել Էջ­­­միած­­­նի Գէոր­­­գեան ճե­­­մարա­­­նում։ Աւե­­­լին՝ եր­­­կու տա­­­րով սա­­­նը դառ­­­նալ մեծն Կո­­­միտա­­­սի, ծա­­­նօթա­­­նալ հայ­­­կա­­­­­­­կան ժո­­­ղովրդա­­­կան եւ հո­­­գեւոր երաժշտու­­­թեանը, ու­­­սումնա­­­սիրել ու տի­­­րապե­­­տել ջու­­­թա­­­­­­­կին, կի­­­թառին, այլ նո­­­ւագա­­­րան­­­նե­­­­­­­րի։ Այ­­­նուհե­­­տեւ եր­­­գե­­­­­­­ցողու­­­թիւն էր դա­­­սաւան­­­դե­­­­­­­լու Շու­­­մե­­­­­­­նի, Վառ­­­նա­­­­­­­յի, Թեհ­­­րա­­­­­­­նի, Թիֆ­­­լի­­­­­­­սի հայ­­­կա­­­­­­­կան դպրոց­­­նե­­­­­­­րում։

Եր­­­կա­­­­­­­րատեւ թա­­­փառումնե­­­րից յե­­­տոյ՝ 1911-ից Նի­­­կոլ Գա­­­լան­­­տե­­­­­­­րեանի մշտա­­­կան հանգրո­­­ւանա­­­տեղին դառ­­­նում է հա­­­յահոծ Թեհ­­­րա­­­­­­­նը։ Այստեղ էլ սկսւում է նրա ստեղ­­­ծա­­­­­­­գոր­­­ծա­­­­­­­կան աշ­­­խա­­­­­­­տան­­­քը։ Առա­­­ջին եր­­­գե­­­­­­­րը ծնւում են Աւե­­­տիք Իսա­­­հակեանի «Եր­­­գեր եւ Վէր­­­քեր» շար­­­քի բա­­­նաս­­­տեղծա­­­կան տեքստե­­­րով։ Ստեղ­­­ծա­­­­­­­գոր­­­ծե­­­­­­­լուն զու­­­գա­­­­­­­հեռ շա­­­րու­­­նա­­­­­­­կում է ման­­­կա­­­­­­­վար­­­ժա­­­­­­­կան գոր­­­ծունէու­­­թիւնը՝ եր­­­կար տա­­­րիներ դա­­­սաւան­­­դե­­­­­­­լով Թեհ­­­րա­­­­­­­նի Հայ­­­կա­­­­­­­զեան դպրո­­­ցում։ 1925 թ. կազ­­­մա­­­­­­­կեր­­­պում է ու ղե­­­կավա­­­րում «Գող­­­թան» երգչա­­­խումբը, որն էլ դառ­­­նում է գա­­­լան­­­տե­­­­­­­րեանա­­­կան եր­­­գե­­­­­­­րի առա­­­ջին կա­­­տարո­­­ղը։ «Նի­­­կոլը խմբա­­­կան եր­­­գե­­­­­­­րի փոր­­­ձե­­­­­­­րի ժա­­­մանակ չա­­­փազանց լուրջ էր, այնքան խիստ եւ պա­­­հանջկոտ, որ եր­­­բեմն առիթ էր տա­­­լիս վի­­­րաւո­­­րանքնե­­­րի,- վկա­­­յում է նրա ըն­­­կերն ու յու­­­շա­­­­­­­գիրը՝ նոյն Արա Տէր-Յով­­­հաննի­­­սեանը։- Եր­­­բեմն էլ այնքան կո­­­պիտ էր վար­­­ւում, որ եր­­­գիչ-երգչու­­­հի­­­­­­­ները, յա­­­ճախ նրա­­­նից վի­­­րաւո­­­րուե­­­լով, ար­­­տասւում էին… Բայց քա­­­նի որ նրան շատ էին սի­­­րում ու յար­­­գում եւ գի­­­տէին, որ գոր­­­ծի յա­­­ջողու­­­թեան հա­­­մար է նա սրտնե­­­ղում, ուստի զի­­­ջում էին եւ նե­­­րողա­­­միտ լի­­­նում։ Նա ան­­­չափ բծախնդիր էր եր­­­գե­­­­­­­րի վե­­­րաբե­­­րեալ։ Սի­­­րում էր, որ եր­­­գը եր­­­գո­­­­­­­ւէր ճիշդ, ինչպէս որ գրո­­­ւած է. վա՛յ թէ եր­­­գո­­­­­­­ղը մի նօ­­­տա սխալ կամ ֆալշ եր­­­գէր… Եւ ընդհա­­­կառա­­­կը՝ երբ եր­­­գը ճիշդ եւ զգա­­­ցու­­­մով եր­­­գէին, այնքան էր զգաց­­­ւում եւ վե­­­րանում, որ ամէն բան մո­­­ռացած՝ աչ­­­քե­­­­­­­րը փա­­­կում եւ սկսում էր երա­­­խայի նման ար­­­տա­­­­­­­սուել եւ խուլ ձայ­­­նով մրմնջում էր.

-Եր­­­գէք, տղա­­­նե՛ր, թող ես ձեր եր­­­գե­­­­­­­րի մրմունջի տակ մեռ­­­նեմ…»։

Իսկ այդ եր­­­գե­­­­­­­րը գրո­­­ւել եւ գրո­­­ւելու էին Վա­­­հան Տէ­­­րեանի, Յով­­­հաննէս Թու­­­մա­­­­­­­նեանի, Եղի­­­շէ Չա­­­րեն­­­ցի, Մի­­­սաք Մե­­­ծարեն­­­ցի, այլ բա­­­նաս­­­տեղծնե­­­րի տեքստե­­­րով։ Թե­­­ւածե­­­լու էին նրա լա­­­ւագոյն երգ-ռո­­­մանսնե­­­րը՝ «Ար­­­դեօք ո՞ւր ես», «Ես սի­­­րում եմ», «Հե­­­ռանալ, մո­­­ռանալ», «Կա­­­պոյտ աղ­­­ջիկ», «Ափ­­­սո­­­­­­­սանք», «Հո­­­վիկ», «Դու նո­­­րից եկել ես», «Ծի­­­րանա­­­փառ գի­­­շեր­­­ներ», «Կանցնին օրեր», «Այնպէս նա­­­զիկ»… Սքան­­­չե­­­­­­­լի եր­­­գեր, որ ադա­­­ման­­­դի նման եր­­­բե­­­­­­­ւէ չեն խու­­­նա­­­­­­­նում եւ հա­­­րիւ­­­րա­­­­­­­մեակի հե­­­ռուից շո­­­յում-շու­­­լալւում են մեր սրտե­­­րին ու հո­­­գուն։

Գեղջկա­­­կան եր­­­գի ին­­­տո­­­­­­­նացիոն կա­­­ռու­­­ցո­­­­­­­ւած­­­քով են գրո­­­ւած «Գիւ­­­ղա­­­­­­­կան էս­­­քիզնե­­­րը», որոնց մեջ առանձնա­­­նում է «Ակ­­­նայ հար­­­սա­­­­­­­նիք» խմբեր­­­գե­­­­­­­րի շար­­­քը («Վարդ եմ քա­­­ղել օյ նար», «Կիւ­­­լի­­­­­­­զար», «Տա­­­լիլօ-լի­­­լօ» եւ այլն)։ Տա­­­ղան­­­դա­­­­­­­ւոր կոմ­­­պո­­­­­­­զիտո­­­րը գրել է նաեւ օփե­­­րաներ՝ «Լալ­­­վա­­­­­­­րի որ­­­սը», որը սի­­­րող­­­նե­­­­­­­րի ու­­­ժե­­­­­­­րով բե­­­մադ­­­րո­­­­­­­ւել է Թեհ­­­րա­­­­­­­նում, «Փար­­­վա­­­­­­­նա», «Հո­­­վիւը» («Լուր-դա-լուր»)։ Ստեղ­­­ծել է ման­­­կա­­­­­­­կան եր­­­գեր եւ օփե­­­րաներ՝ «Չա­­­րի վեր­­­ջը», «Պօ­­­ղոս-Պետ­­­րոս», «Պապն ու շաղ­­­գա­­­­­­­մը», «Ու­­­լի­­­­­­­կը»։ Եւ ոչ միայն սրանք՝ ջու­­­թա­­­­­­­կի, թաւ­­­ջութա­­­կի, դաշ­­­նա­­­­­­­մու­­­րա­­­­­­­յին ման­­­րա­­­­­­­նուագ­­­ներ։ Նրա երաժշտա­­­կան հունձքը հաս­­­նում է շուրջ հա­­­զարի՝ պատ­­­կա­­­­­­­ռելի վաս­­­տակ, որը իր ող­­­ջութեան օրօք, դժբախ­­­տա­­­­­­­բար, չի գնա­­­հատո­­­ւել ար­­­ժա­­­­­­­նաւո­­­րապէս։ Աւե­­­լին՝ ու­­­նե­­­­­­­ցել է չա­­­րակամ քննա­­­դատ­­­ներ, որոնք պղտո­­­րել են երաժշտի հո­­­գին…

«Իմ եր­­­գե­­­­­­­րը իմ մա­­­հուա­­­նից յե­­­տոյ կը փա­­­կէք եւ կ՚ու­­­ղարկէք Երե­­­ւանի երաժշտա­­­նոցը՝ տպագ­­­րութեան հա­­­մար»,- գրում է յու­­­շա­­­­­­­գիրը, ապա շա­­­րու­­­նա­­­­­­­կում,- Վեր­­­ջին ան­­­գամ, երբ պատ­­­րաստւում էինք նրան հի­­­ւան­­­դա­­­­­­­նոց տե­­­ղափո­­­խելու, երա­­­խայի նման ար­­­տասւում էր. նրա դէմ­­­քի վրայ դեռ ապ­­­րե­­­­­­­լու, եր­­­կար ապ­­­րե­­­­­­­լու տենչն էր փայ­­­լում։ Նա դեռ ու­­­զում էր ստեղ­­­ծա­­­­­­­գոր­­­ծել. ձեռքն ամուր խփում էր ծնկնե­­­րին եւ բո­­­ղոքե­­­լով ասում էր.

-Ափ­­­սո՛ս, սիմ­­­ֆո­­­­­­­նիներս մնա­­­ցին…»։

1944 թ. այ­­­սօ­­­­­­­րը դառ­­­նա­­­­­­­ցած սրտով երա­­­ժիշ­­­տը Իրա­­­նի Սպա­­­հան քա­­­ղաքում փա­­­կում է աչ­­­քե­­­­­­­րը։ Իսկ ինչպէ՞ս էր հա­­­յու­­­թիւնը ի յա­­­ւեր­­­ժութիւն ճա­­­նապար­­­հե­­­­­­­լու նրան։ Երախ­­­տա­­­­­­­գիտու­­­թեամբ նո­­­րից դի­­­մենք Գա­­­լան­­­տե­­­­­­­րեանի եր­­­գիչ եւ մտե­­­րիմ ըն­­­կեր յու­­­շագրին. «Սո­­­վորա­­­կան թա­­­ղում չէր Նի­­­կոլի թա­­­ղու­­­մը. ամ­­­բողջ քա­­­ղաքի հա­­­յու­­­թիւնը ոտ­­­քի ելած մաս­­­նակցում էր նրա յու­­­ղարկա­­­ւորու­­­թեանը։ Որ­­­պէս հայ եր­­­գի վե­­­տերան՝ նրա դիակը տե­­­ղափո­­­խել էին հա­­­յոց ազ­­­գա­­­­­­­յին դպրո­­­ցի բա­­­կը։ Ծո­­­վածա­­­ւալ ժո­­­ղովուրդը եկել էր իր յար­­­գանքի վեր­­­ջին տուրքը տա­­­լու եր­­­գա­­­­­­­հանին։ Իրա­­­նահա­­­յու­­­թիւնը մինչ այդ ակա­­­նատես չէր եղել որե­­­ւէ մի արո­­­ւես­­­տա­­­­­­­գէտի այդպի­­­սի մի յու­­­ղարկա­­­ւորու­­­թեան։

Թէեւ Նի­­­կոլն իր կեն­­­դա­­­­­­­նու­­­թեան ժա­­­մանակ որե­­­ւէ սփո­­­փանք չ՚ու­­­նե­­­­­­­ցավ, բայց նրա հո­­­գին անխռով մնաց, որով­­­հե­­­­­­­տեւ խուռն հա­­­սարա­­­կու­­­թիւնն իր վեհ լռու­­­թեան մէջ սրբագ­­­րեց ան­­­ցեալի սխա­­­լը եւ յար­­­գանքի հան­­­դի­­­­­­­սաւոր ցույցե­­­րով շեշ­­­տեց կա­­­րեւո­­­րու­­­թիւնը հայ եր­­­գի։

Ճիշդ տեղն է յի­­­շել Նի­­­կոլի խօս­­­քե­­­­­­­րը, որ յա­­­ճախ ասում էր. «Ժո­­­ղովուրդը միշտ փա­­­րած է «Գնա՛ մե­­­ռիր, արի սի­­­րեմի գա­­­ղափա­­­րին…»։

Տխու՛ր-տխու՛ր ու ան­­­փո­­­­­­­փոխ իրո­­­ղու­­­թիւն…

(Երե­­­ւան, 2 Մարտ, Հա­­­յաս­­տան)

Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ