Տէրսիմ

ՅԱՍՄԻԿ ԳՐԻԳՈՐԵԱՆ

«Մութ ամ­պեր էին երկնքում, արեւն ան­հե­տացել էր այ­լեւս...ժո­ղովուրդը յու­սա­հատ էր ու անօգ­նա­կան. նախ հա­ւաքե­ցին ու ձեր­բա­կալե­ցին նշա­նաւոր­նե­րին՝ գրա­գէտ մարդկանց՝ գլու­խը կտրե­ցին մարմնից... Այդ օրը արեւ չծա­գեց, եկե­ղեցի­ների զան­գե­րը չղօ­ղան­ջե­ցին...Մունզու­րը ներ­կո­ւեց արիւ­նով... Իմ դա­սը երկնքում տե­սաւ ինքնա­թիռ­ներ, որ եր­բեք չէր տե­սել ու ռումբեր... Ըն­տա­նիք­ներ քան­դո­ւեցին, կա­նայք՝ իրենց պա­տիւը պա­հելու հա­մար, նե­տուե­ցին ժայ­ռե­րից, ու­րիշնե­րը փա­խան քա­րան­ձաւներ ու ամիս­նե­րով սնւում էին միայն ցո­րենով՝ առանց ջրի, մայ­րե­րի կրծքե­րից կաթ չէր հո­սում։ Շատ ըն­տա­նիք­ներ բնաջնջո­ւեցին, նախ­քան եր­բե­ւէ նո­րից հան­դի­պելը։ Որբ աղ­ջիկնե­րին որ­դեգրե­ցին ըն­տա­նիք­ներ, որոնց հա­ւատա­լիք­ներն ու մշա­կոյ­թը նրանց օտար էր, բայց նրանց ազ­նիւ արիւ­նը շա­րու­նա­կում էր հո­սել նրանց երակ­նե­րում։ Ահա՝ թէ ին­չու մենք եր­բեք չենք ժպտում, ու մեր ող­բից ան­ցեալի հոտ է գա­լիս... Մեր ողբն այսպէս վե­րածուեց խռո­վու­թեան, մեր ող­բից դա­ռը հոտ է գա­լիս...»։

ԿԱ­ՐՕ ՕԼ­ԿԱՐ

1938 թո­ւակա­նի Տէր­սի­մի
կո­տորած­նե­րի վեր­յուշը

Տէր­սիմն իմ կեանք «ներ­խուժեց» ու մէ­կընդմիշտ հաս­տա­տուեց շատ անսպա­սելի, «լոք­դաու­նի» նա­խօրէին, ՖԲ-ի էջից՝ Կա­րօ Օլ­կար անու­նով պոլ­սաբնակ մեր հայ­րե­նակ­ցի հա­ղորրդումնե­րից, որ շատ պա­տահա­կան աչ­քովս ըն­կան ... Նա­խախ­նա­մու­թիւն էր երե­ւի՝ քո­րոնա­վիրու­սի հե­տեւան­քով ար­գե­լափա­կումնե­րից ու տա­նը «բան­տարկո­ւելուց» խեն­թա­նալու փո­խարէն առիթ ու­նէի ժա­մերով հիանալ։ Եր­կիր մո­լորա­կի այս հրա­շալի, մինչ այդ ինձ ան­յայտ, այնքան մօ­տիկ ու այնքան հե­ռու ան­կիւնով, որը ոչ շատ հե­ռու ան­ցեալում մեր հայ­րե­նիքի մի կտորն էր, այժմ Թուրքիայի Թունճե­լի մարզն է՝ վե­րանո­ւանու­մը 1936 թո­ւակա­նից է։ Նրա գե­ղագեղ լեռ­նա­յին հա­մայ­նա­պատ­կերներն բազ­մա­թիւ էին Կա­րոյի էջում։ Մա­կագ­րութիւննե­րը, բա­ցատ­րութիւննե­րը թուրքե­րէն էին։ Տեքստե­րը հաս­կա­նալու հա­մար դի­մում էի GOOGLE – ին, թէեւ թարգմա­նու­թիւններն եր­բեմն ընդհան­րա­պէս հաս­կա­նալի չէին։ Փոր­ձե­ցի Տէր­սի­մի պատ­մութեան մա­սին տե­ղեկու­թիւններ փնտռել հա­սանե­լի աղ­բիւրնե­րում՝ հան­րա­գիտա­րան­նե­րում, հայ ժո­ղովրդի պատ­մութեան ակա­դէմիական հա­տոր­նե­րում։ Զար­մանքով հա­շուար­կե­ցի, որ դրանք եր­կու էջ էլ չեն կազ­մի։

Օգ­նութեան եկան մի շարք գի­տական եւ ընդհան­րա­կան յօ­դուած­ներ որոնք, որո­շակի յա­մառու­թիւն գոր­ծադրե­լու ար­դիւնքում, կա­րելի է գտնել հա­մացան­ցում։

Տէր­սի­մը պատ­մա­կան Հա­յաս­տա­նի Ծո­փաց աշ­խարհն է, որի հիւ­սի­սում՝ Եկե­ղեաց գա­ւառում էին գտնւում Անա­հիտի, Միհ­րի եւ Արա­մազ­դի տա­ճար­նե­րը։ Ինձ անա­սելի գո­րովեց այն, որ 7-9 դա­րերում Պավ­լի­կեան­նե­րից շա­տերը հե­տապնդումնե­րից փա­խել, պատսպա­րուել են Տէր­սի­մի անա­ռիկ լեռ­նե­րում։ 19-րդ դա­րում Տէր­սի­մի հայ բնակ­չութեան կող­քին ապ­րել են ալեւ­վի­ները , քրտա­կան տար­բեր ցե­ղեր։ Նրանք հա­յերի հետ միասին քա­նիցս են­թարկո­ւել են տե­ղահա­նումնե­րի եւ կո­տորած­նե­րի։ Թուրքա­կան կա­ռավա­րու­թիւնը իրեն յա­տուկ ոճով հա­յերի դէմ է լա­րել այ­լազգի­ներին, եր­բեմն՝ յա­ջողե­լով, եր­բեմն՝ անար­դիւնք։ Տէր­սի­մի վեր­ջին կո­տորա­ծը տե­ղի ու­նե­ցաւ 1938-ին։ Սպա­նուե­ցին տաս­նեակ հա­զարա­ւոր տէր­սիմցի­մեր, մի մա­սը ար­տա­գաղ­թեց Եւ­րո­պա։

Կա­րօն՝ առանց վե­րապա­հու­թեան, Տէր­սի­մի ան­ցեալի կո­րու­սեալ համ­բա­ւը տա­րածող, նրա սուգն անող ու Տէր­սի­մը դոյզն ինչ հա­յաց­նե­լու յոյս տա­ծողն է։ Արեան կան­չը նրան հան­գիստ չի տա­լիս ար­դէն հինգ տաս­նա­մեակից աւե­լի, այնքան՝ ինչքան ապ­րում է նա։

Պոլ­սի Գա­րակէօզեան որ­բա­նոցի հինգ դա­սարա­նի տո­ւած կրթու­թիւնը նա լրաց­րել է դժո­ւար կեան­քի դա­սերով, մտա­պահե­լով, յա­ճախ նաեւ թղթին տա­լով այն բո­լոր պատ­մութիւննե­րը, որ լսել է տար­բեր մարդկան­ցից, որոնք վե­րաբե­րում են Տէր­սի­մին, իր ըն­տա­նիքին։ Ան­մի­ջական ու լսե­լի են այդ տխուր, տա­ռապա­լի պատ­մութիւննե­րը։ Դրանք ունկնդրին դնում են փա­կու­ղու մէջ, ու շնչա­հեղձ մտա­ծում ես՝ ի՞նչ ուժ, մղում, կամ՝ թէ՝ հա­ւատք պէտք է ու­նե­նայ մար­դը, որ­պէսզի այդքան փոր­ձանքնե­րից յե­տոյ ցան­կա­նայ ապ­րել ու շա­րու­նա­կի ապ­րել եւ հիմ­նա­կանում՝ այն մի­ջավայ­րում ու մարդկանց շրջա­պատում, որոնք, եթէ մաս­նակցու­թիւն չեն ու­նե­ցել, ապա առ­նո­ւազն լուռ ակա­նատե­սել են պե­տական ոճի­րը ...Կա­րոյի պատ­մութիւննե­րը թէեւ վա­ւերագ­րա­կան են, սա­կայն էպո­սի հնչե­ղու­թիւն ու­նեն։ Միայն թէ նրա «էպո­սում» առայժմ չարն է շա­րու­նա­կում յաղ­թել...։

Ծնո­ւել է Տէր­սի­մում՝ Խա­չիկ Պո­յաճեանի՝ Պո­զոյի Խա­չոյի եւ Ասլհա­նի ըն­տա­նիքում։ Խա­չօն 1915-ի օր­հա­սին ըն­տա­նիքից միակ փրկո­ւածն էր։ Մայ­րը՝ Ասլհա­նը հօ­րից փոքր էր 28 տա­րով։ Ծնող­ներն 12-ամեայ աղջկան շտա­պել էին ամուսնաց­նել, որ­պէսզի այ­լազգու բա­ժին չդառ­նայ՝ «թուրքե­րը չփախցնեն»։ Ըն­տա­նիքում 11 երե­խայ էր ծնո­ւել, որոն­ցից հին­գը մե­ծացան, դար­ձան հա­սուն, ըն­տա­նիք կազ­մե­ցին։ Մայ­րը ան­խոնջ ծա­ռայեց ըն­տա­նիքին, ու­րիշնե­րի հա­մար մաք­րութուն անե­լով, ու­տեստներ պատ­րաստե­լով։ Ման­կա­տանն անցկաց­րած տա­րինե­րին Կա­րօն միայն երեք ան­գամ կա­րող էր տես­նել մօ­րը, մնա­ցեալ ժա­մանա­կը մօ­րը հան­դի­պելու երա­զան­քով էր տա­ռապում, որն այ­լեւս հի­ւան­դութիւնն էր։ Պայ­մաննե­րի սղու­թիւնն էր պատ­ճա­ռը, որ Կա­րօն չշա­րու­նա­կեց ու­սումը, սա­կայն իմաս­տուն ու իմաս­տա­սէր լի­նելու հա­մար միշտ չէ, որ հա­մալ­սա­րան­ներ ու ակա­դէմիաներ են անհրա­ժեշտ։

Յա­կոբ Մնձու­րու անո­ւան կող­քին Տէր­սիմն ինձ հա­մար զու­գորդւում է։ Կա­րոյի հետ, որ ամա­յի դաշ­տում, որ­տե­ղից ասես՝ ծիլ տո­ւած յոյս է, դէ­պի ո՞ւմ ձգւում են հայ­կա­կան ար­մատներ իրենց մէջ փնտռող ալե­ւինե­րը, քրտե­րը։

Կա­րօն զար­մա­նում է ազ­գա­յին կոյր քա­ղաքա­կանու­թեան վրայ. որ­պէսզի հա­յի յետ­նորդը հայ ճա­նաչո­ւի, պար­տա­ւոր է Աս­տո­ւածաշնչի վեց ամ­սո­ւայ կուրսեր անցնի ու միայն այս ճա­նապար­հով եկե­ղեցու հա­մաձայ­նութիւ­նը ստա­նայ, որն իր հեր­թին կը բա­րեխօ­սի Հա­յաս­տա­նի հա­մապա­տաս­խան մար­միննե­րին այս խնդրի վե­րաբե­րեալ։

Հեյ, ձայն եմ տա­լիս, 22-րդ դար, հա­յալե­զու չի­նով­նիկներ, դուք գի­տակի՞ց էք։

Բո­լորո­վին վեր­ջերս Կա­րօ Օլ­կա­րը պէյ­րութաբ­նակ տէր­սիմցի­ների ժա­ռանգնե­րի հրա­ւէր­քով եղաւ Պէյ­րութում, պատ­մեց իր՝ Տէր­սիմ կա­տարած ամե­նամեայ այ­ցե­լու­թիւննե­րի մա­սին ։ Հան­դի­պումնե­րը ջերմ էին եւ ար­դիւնա­ւետ։ Նրանք պի­տի շա­րու­նա­կուեն։ Հայ­րե­նադար­ձութիւնն ու ար­մատնե­րին՝ վե­րադար­ձը սկսւում է նաեւ այսպէս։


Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ